ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հայաստան — Ուզբեկստան Ֆուտբոլային հանդիպումը տեղի չի ունենա

 

Հայաստան — Ուզբեկստան ընկերական հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել փետրվարի 12-ին թուրքական Անթալիա քաղաքում, տեղի չի ունենա, հաղորդում է Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հանդիպումը նախատեսված էր անցկացնել Թուրքիայում, սակայն ՀՖՖ-ն այն որոշել է չեղյալ համարել Թուրքիայում առկա քաղաքական անկայուն վիճակի պատճառով և ներողություն է խնդրել Ուզբեկստանի ֆեդերացիային պատճառած անհարմարության համար:

Ավելացնենք, որ ՀՖՖ-ի պաշտոնական կայքում դեռ ոչ մի տեղեկություն չկա այդ մասին:

armfootball.com

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *