Մի երկու շաբաթ առաջ պատահական տեղեկացա այս մասին.երեխաների մայրը թողել է չորս փոքրիկին ու  ամուսնացել մեկ այլ գյուղում ,հայրն էլ ամուսնացել է ու այժմ ապրում է Հայաստանում: Արդեն երկու տարի է այս երեխաները թողնված են տատիկ-պապիկի խնամքին, եկամուտը միայն պապիկի թոշակն է ….

երեխաների նպաստը չեն ստանում, որովհետև , իրավական հիմքեր չկան …

Այս վիճակի մասին տեղյակ են բոլորը գյուղում, տեղյակ է Թաղավարդի համայնքի ղեկավարը, վստահաբար նաև ավագանին ,տեղյակ են շրջկենտրոնի վարչակազմի սոցիալական բաժնում բայց վիճակը շարունակվում է մնալ նույնը ….
Համայնքապետարանում սպասւոմ են , որ ծերերը դիմում գրեն ..
սպասում են..

իսկ սպասելը տվյալ պարագայում անտարբերություն է չորս երեխաների ճակատագրի հանդեպ ,
անպատասխանատվություն, բարձիթողություն .և մենք դեռ ուզում ենք պետություն կառուցել ….! ???

Երբ չենք հասկանում, որ համայնքի ղեկավարը պարտավոր է ոչ միայն գյուղի կովերի գլխաքանակն ու արտի հեկտարից բերքատվությունը հաշվել, այլ նաև պատասխանատու է համայնքի ներքին կյանքի համար, համայքնի յուրաքանչյուր անդամի կյանքի համար ….

ինչպե՞ս կարելի էր երկու տարի շարունակ հետևել , թե հոգսերից ծանրացած ուսերով 60-ն անց կինը ոնց է անչափահաս չորս երեխա պահում ….

Մի քանի օր առաջ զանգեցի համայնքապետարան,հետաքրքրվեցի՝ արդյո՞ք , օգնել եք այդ մարդկանց դիմում գրեն, որ ձևակերպեն խնամքը , որպեսզի ստանան երեխաների նպաստը պարզվեց, որ ոչ (երևի արդեն մի քիչ ճանաչում եք ինձ ու կպատկերացնեք իմ զայրույթից ծնված ճառը) .ամեն դեպքում, որոշեցի գնալ հասնել այդ գյուղ, որ մեծերի փոխարեն՝ իրենց խոսքով, գրեմ դիմումը ու հանձնեմ համապատասխան մարմին …

Ես չէի տեսել այդ երեխաներին, բայց դժվար չէր պատկերացնել, որ միայն մի թոշակով չորս երեխան կիսատկլոր ու կիսաքաղցած կլինեն …ավաղ, աշխատավարձս թույլ չի տալիս նման դեպքերում սրտիս ուզածը անել դրա համար կարողացա միայն որոշակի հագուստ /ինչ կարողացա հայթայթել՝ թե մեծերի, թե փոքրերի համար / ու
մի քիչ քաղցրավենիք տանել …

Տեղում պարզեցի որ դիմումը գրել են արդեն ..բայց, էսպիսի անտարբերության մթնոլորտում դժվար չէ պատկերացնել, թե գրված դիմումը ինչպիսի ընթացքով է զննվելու ….դրա համար ահազանգում եմ .
հրավիրում եմ համապատասխան մարմինների ուշադրությունը !!!

Չորս երեխայի ճակատագիր խեղման վտանգի տակ էhttp://fb-s-a-a.akamaihd.net/h-ak-fbx/v/t1.0-0/p240x240/19732319_1725976350765098_7000324321196407002_n.jpg?oh=12e71f5640344a0ef98548088046e09b&oe=5A1063F7&__gda__=1507272537_637511c61cd1c40a4fe368e839ada748 alt="Фото Բելլա Լալայան." width="320" height="240" />

60-ն անց տարեցները չեն կարող 3- 10 տարեկան չորս երեխա դաստիարակել ու խնամել

ֆիզիկապես դա անհնարին բան է , հատկապես, որ միջոցների սղությունը թևաթափ է անում խեղճ կնոջը …..

դուք պատասխանատու եք այս երեխաների ճակատագրի համար

ու նորմալ պետություն ունենալու դեպքում՝ դուք արդեն պիտի դատարանում մեղադրյալի աթոռին նստած լինեիք ….վերջապես, միայն ձեր սեփական ստամոքսի մասին մի մտածեք.
միևնույն է ՝ այն կոյուղու փայ է դառնում….

Բելլա Լալայան

©  Armday