Հարգելիներս ինչ տեսել եք սոցիալական կայքերում, իմ ու Վահան տականքի կարճատև տեսանյութերը և հարցազրույցը, որը թարգմանվել է այդ սրիկայի կողմից՝ ռուսական տարբերակով, այնինչ ես նրա հետ գրվել եմ հայերենով, ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ…
Խոսակցությունները իբր իմ ձեռբակալության վերաբերյալ…..վստահեցնում եմ բոլորիդ, որ դրանք կեղծ լուրեր են, ու ես գտնվում եմ իմ գյուղում,մեր տանը, ու մտահոգված եմ այս ամենի համար:
Ինձ ճանաչողները, ինձ գիտեն որպես հայրենասեր աղջիկ և վստահեցնում եմ, որ այդպես էլ կա և դա ապացուցելու համար պատրաստ եմ հանդես գալ հանրության առաջ, այդ բոլոր կեղծ լուրերը հերքելու նպատակով:

Լուսինե Ներսիսյան

Armday