""

«Չինական ժամանակակից պատմվածքները»

Փետրվարի 15-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ազգային գրաարանի
դահլիճում տեղի կունենա «Չինական ժամանակակից պատմվածքները» գրքի շնորհանդեսը: Գրքում զետեղված կարճ պատմվածքներն ընտրված են Չինաստանում 30 տարիների ընթացքում
հրատարակված հանրածանոթ գրական հանդես «Շանհայ Լիթրիչըր»- ից: Դրանք միջնորդավորված լեզվի՝ անգլերենի օգնությամբ հայերեն են թարգմանվել Երևանի
Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի՝ թարգմանություններով մասնագիտացող
ուսանողների ուժերով՝ անգլերենով հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ, բանասիրական
գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինե Սողիկյանի և դասախոս Աննա Թումասյանի գլխավորությամբ՝
հայերենով ընթերցողներին պարգևելով 34 հեղինակի գողտրիկ հետաքրքիր ու գրավիչ պատմվածքներ:
Ժողովածուն կազմել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը:

Միջոցառմանը կմասնակցեն՝

Հայաստանում Չինաստանիարտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն,

Բանասիրական
գիտությունների թեկնածու Քրիստինե Սողիկյան,

Երևանի
Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսա­րանի դասախոս Աննա Թումասյան,

Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան դպրոցի ուսուցիչները և նրանց սաները: