Չինական «Հեբեյ Չայնա Ֆորչունը» պատրաստ է կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին առաջարկել 5 տարվա պայմանագիր` հարկերը վճարելուց հետո տարեկան 100 մլն եվրո աշխատավարձով,- տեղեկացնում է «Sky Sports»-ը:

Կատալոնական ակումբի հետ 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը:

«Բարսելոնան» պատրաստ է նրան առաջարկել պայմանագրի երկարաձգում տարեկան 35 մլն եվրոյով, սակայն իսպանական մամուլի համաձայն` արգենտինացին չի ընդունի այդ առաջարկը:

Armsport.am