Չընթերցված նամակը

 Մի երիտասարդ գերմանացի, վատնելով իր ողջ ունեցվածքը, միանում է մի զորախմբի և ուղևորվում Ինդոնեզիա: Որոշ ժամանակ անց նա հորը նամակ է ուղարկում` խնդրելով որոշ գումար, որ կարողանա տուն վերադառնալ:

Մի քանի շաբաթ անց ստանում է նամակի պատասխանը, բայց երբ տեսնում է կտրոն կամ կանխիկ գումար չկա, անմիջապես ծալում է ու դնում ճամպրուկի մեջ:

Երեք ամիս անց, չգիտես ինչու, հիշում է նամակի գոյության մասին և սկսում կարդալ: Նամակում գրված էր. «Հրամանատար Պավլովին խնդրել եմ` քեզ իր նավով տուն հասցնի, եթե ցանկանում ես բանակից զորացրվել: Բայց դրա համար պետք է նրան նամակ գրես մինչև մայիսի 1-ը»:

Քրտինքը պատել էր երիտասարդին. արդեն հունիսի վերջն էր…

Այսպես է նաև մեր և Արարչի հարաբերություններում: Հաճախ մենք ակնկալում ենք, որ Նա անպայման մեր որոշած կերպով մեզ պատասխանի, սակայն Նա ավելին ունի, քան մեր «սահմանափակ» տարբերակներն են…

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *