""Բացի այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանը շատ բաց պետական գործիչ է, վերջին ամիսներին նրա ընդդիմախոսները մի քնաի անգամ ստիպեցին փակագծեր բացել Արցախյան խնդրով նախկին բանակցային գործընթացից ու իր ստացած ժառանգությունից: Հերթականը երեկ էր: Ու ամեն ինչ պտտվում է Լավրովյան պլանի շուրջ, որը ուղղակի խայտառակ մոդիֆիկացրել էր Կազանյան փաստաթուղթը, թե վերջինս էլ մոդիֆիկացրել էր Մադրիդյան առաջարկները: Արդյունքում Մադրիդյան առաջարկներից Մ տառն էր մնացել: Ու բոլորը՝ նախկին ՀՀԿ-ականներից մինչւ միջնորդ երկրների բարձրատիճան դիվանագետներ, գիտեն, որ այդ պլանը եղել է: Բոլորը նաև գիտեն, ո այն անպաշտոն ու անկարգավիճակ փաստաթուղթ է՝ համաձայնեցված չէր Մինկսի խմբի բոլոր համանախագահ երկրների միջև, ու որպես Մադրիդյանի մուտացիա հեռացել էր մի շարք չգրված պայմանավորվածություններից. այն է՝ հակամարտությունը պետք է լուծվի համապարփակ, այսինքն՝ կարգավիճակի հարցն էլ պետք է քաղաքական համաձայնությամբ լուծվի, միջազգային խաղաղապահների կազմը և այսպես շարունակ, որն էլ մուտացվել է ռուս/ՀԱՊԿ-յան խաղապահների…. Մինչդեռ Լավրովի պլանում այդ երկուսը բացարձակ խախտված են եղել: Վերը նշվածներից բոլորը գիտեն, որ այն, ինչպես նշեցի, եղել է անկարգավիճակ, ստվերային առաջարկ՝ թղթ վրա արված գրառումներով, որոնք Լավրովը ծոցագրպանը դրած Բաքվից Երևան է տարել բերել: Հիմա թե արտաքին դերակատարներին, թե Փաշինյանի ընդդիմախոսներին՝ ՀՀԿ-ին, հետաքրքրում է՝ Փաշինյանը շարունակելու է այդ գործընթացը ընտրություններից հետո, որը կանգ էր առել Ապրիլյան պատերազմից հետո: Դրա մասին էր ԱՄՆ հեռացող դեսպան Միլզի շուրթերով, ապա Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի շուրթերով հետախուզումը, որը իրանացվեց «սադրելու» միջոցով: Դրա մասին են եղել ՌԴ ԱԳ նախարարի ու արտաքին քաղաքական գերատեսչությունների ուղերձներն առ Ադրբեջան ու Հայաստան, թե խնդրին հնարավոր կլինի լրջորեն անդրադառնալ Հայաստանում իշխանության վերջնական փոխանցումից ու ԱԺ ընտրություններից հետո: Փաշինյանի մեծ լեգիտիմությունը իհարկե վահան է նրա համար պաշտպանվելու անցանկալի զարգացումներից: Բայց պաշտպանվելը քիչ է, եթե չասեմ վտանգավոր է: Հայաստանի նոր արտաքին քաղաքականությունը պետք է պատկերավոր ասած կառուցված լինի ռազմական գիտության մեջ հայտնի երկու կոնցեպտների ռազմավարական խորքի ու ռազմավարական պաշտպանության խառնուրդի վրա: Առաջինը թույլ է տալիս կառավարել ու մեծ պահել վտանգների ու առանցքային արժեքների միջև հեռավորությունը, պատկերավոր ասած՝ թույլ չտալ, որ պատերազմը մոտենա Արցախին ու Հայաստանին, երկրորդը թույլ է տալիս պաշտպանության մեջ զսպել հակառակորդին ապա անցնել հակահարձակման: Ինչու եմ կարևորում արտաքին քաղաքականության հենքում երկու կոնցեպտերի գրագետ համակցումը, որովհետև սուտ կլինի պատկերացնել, թե միանգամից ռեկսերը փոխելն ու հակահարձակման անցնելը իրատեսական է: Անցումը պետք ու հնարավոր է սահուն: Փաշինյանն այս պահին իհարկե կարող է իրեն թույլ տալ կտրուկ հրաժարվել նախկին շատ էլեմենտներից, բայց միանգամից չի կարողաալու ետ շրջել մուտացված կարգավորման տարբերակները, իսկ ավելի ստույգ՝ հակամարտության մուտացված ֆրեյմինգը՝ շրջանակը: Ցավոք, այո, այս պահին Հայաստանի արտաքին քաղաքականությունը օբյեկտիվ գտնվում է ստրատեգիական պաշտպանության դիրքերում՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով. օբյեկտիվ այն պատճառով որ ստատուս քվոյի պահպանությունը նույնպես տարբերակներից մեկն է, սուբյեկտիվ այն առումով, որ նախկին իշխանությունների կողմից մի շարք ետնահանջներ են եղել՝ ի դեմս տարածքներ խաղաղության դիմաց բանաձևին համաձայնելու կամ նույն Արցախին բանակցային գործընթացից հեռացնելու: Հետևաբար, և պատերազմում, և քաղաքականության մեջ նահանջող-պաշտպանական վիճակը չի կարող միանգամից վերածվել հարձակողականի: Դրա համար և ժամանակ է պետք, և արտաքին քաղաքականությանը սպասարկող բոլոր համակարգերի սինխրոն ու սիներգիկ գործողությունների նախապատրաստում: Իսկ այդ ընթացքում է հենց անհրաժեշտություն դառնում ռազմավարական խորքի կոնցեպցիայի փիլիսոփայության միախառնումը՝ պատերազմի վտանգը մինիմիզացնելու համար: Եւ ահա այս ամենի համար էլ առանցքային է դառնում այս խորհրդարանական ընտրությունների ու ապագա խորհրդարանի ու իշխանության որակը. ա) կարողանալո՞ւ է թիմը բավական արագ մշակել այդ հայեցակարգը, որը տրանսֆորմացնում է կարգավորման նախկին տարբերակները հօգուտ հայկական դիրքերի, վերոնշյալ վտանգները չեզոքացնելով ու հետագայում վերածվի արտաքին քաղաքականության մեջ հարձակման հարթակի, բ) այն ունենալո՞ւ է դրա հետ սինխրոն գործող խորհրդարանական դիվանագիտություն, երբ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում կարվի այն, ինչը այս պահին կամ ընդհանրապես չի կարող անել գործադիրը, գ) ո՞վ, ո՞ր ուժն է լինելու անվտանգային/արցախյան խնդրով Իմ քայլի ընդդիմությունը, այն փոխզիջումային կամ ոչ միզիջումային մոտեցմամբ բացելո՞ւ է թե ուժեղացնելու է իշխանության թիկունքը, նրան ստիպելու է գնալ ավելի շատ փոխզիջումների, թե՞ ստիպելու է գնալ առավել կարծրացման, (հանկար] չկարծեք, թե դրանցից մեկը լավն է, մյուսը վատը. դրանք առանձին վերցրած գնահատման ենթակա չեն, այլ դրանց էֆեկտիվությունը կարող է միայն քննարկվել հակառակորդի ու այլ դերակատարների ռազմավարությունների հետ փոխհամակցված ու մեկ մատրիցայում, դրանցից յուրաքանչյուրի արդյունավետությունը գնահատման առարկա է, թե տակտիկապես որը և ինչու է նպատակահարմար այս կամ այն տակտիկական կամ ռազմավարական խնդիրը լուծելու համար, այդպես արել է Ադրբեջանը, որ հասել է այստեղ), դ) ինչպե՞ս են կառավարվելու հանրային տրամադրությունները՝ կրկին նախորդ կետում բերված մարտավարական ու ռազմավարական խնդիրները լուծելիս: ե) ինչպես է արվելու ղոջ գործընթացի ու նրա տարբեր օղակների դիզայնը, պլանավորումը, կազմակերպումը, ղեկավարումը, վերահսկումը
Ու այս երկարուբարակ շարադրանքը, հարցերը դեռ ամբողջը չէ…. Դեռ միայն Ղարաբաղյան խնդրի մասին է, մինչդեռ դա մեր միակ խնդիրը չէ…. Ժամանակը քիչ է, կարճ է, չմտածված էքսպերիմենտները, հապաղկոտությունը, անփորձառությունը, մեգագործընթացները ձախողելը (ցավոք այդպիսին էր հին ընտրակարգով ընտրությունների գնալը) կարող են թանկ նստել բոլորիս վրա:

Հ.Գ. Գրում եմ, ու գիտեմ, որ այն, միևնույնն է, շատերին հետաքրքիր չի լինելու: Ասա, այ Ստեփան ջան, գնա քնի, երկու օրից Բրյուսել ու Փարիզ ես գնալու, մեկ է, այսպիսի բաների, աշխատանքի ու փորձառության կարիք չի եղել քո երկրում… Գնա քո միջավայրը, որտեղ գոնե նույն բարձր բաներից են խոսում:

Ստեփան Սաֆարյան