Այսպես կոչված «1000 դրամների» մասին օրենքում այնուամենայնիվ կարծես թե կա կետ, որը կարելի է կիրառել եւ հոգալ այդ զինծառայողի բուժման ծախսերը… Պաշտոնական հիմնավորումն այն է, որ կոնկրետ այդ տղայի վրա չի տարածվում, որովհետեւ նրա հետ կապված դեպքը տեղի է ունեցել 2017-ից առաջ… Մինչդեռ այդ օրենքում կա այսպիսի դրույթ.
5. Կախված Հիմնադրամի ֆինանսական գործունեության արդյունքներից՝ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կարող է կայացնել որոշում՝ …
2) իր սահմանած որոշակի եղանակներով (դրամական միջոցների վճարում, բնամթերային ձեւով օգնություն, այլ եղանակ) եւ ժամկետներում հատուցում վճարել նաեւ Հատուցման այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը:

Չգիտեմ, միգուցե մասնագետները բացատրեն, թե ինչու է Պաշտպանության նախարարությունը համարում, որ այս կետը կիրառելի չէ…

Արմեն Դուլյան