Ավագ սերժանտ ՝Արամ Միշայի Մեժլումյանը կդառնար 28 տարեկան…Շնորհավոր ծնունդդ, անմահ Հերոս, հավերժ փա՜ռք քեզ,
Հայոց բանակի զինվո՛ր, դու ի լուր աշխարհի հաստատեցիր, որ Դու մեր արդար ու անառիկ ամրոցն ես և դու անսասան կանգնեցիր մեզ պատուհասող հողմերին ընդդեմ։
Մերօրյա պատմության էջերը նոր բովանդակությամբ լրացվեցին հանուն Արցախի հայ նվիրյալների հերոսական պայքարի օրինակներով, անհնարինը հնարավոր դարձնելու կարողությամբ, կամքի ուժի, քաջարի ու կորովի ռազմական տաղանդի, ազատատենչ ոգու դրսևորումներով""
Դարերի խորքից եկած, իմաստնացած այս ժողովուրդը երբեք չի հոգնի. արարում է, սիրում և ամենակարևորը, հավատում է: Հավատում է, որ մաքառելով ու պայքարելով հայրենիքը պիտի էլի դարեր ապրի, էլի պիտի թշնամիներին դուրս վռնդենք, քանի՜ զարկեր հավաքվելով բռունցք են դառնալու թշնամու դեմ::Յուրաքանչյուրիս պատմությունից հայտնի է մեր ազգի հերոսական ու փառահեղ էջերը, մեր Հայ Զինվորի մարտական ոգին; Մեր հայ քաջերը, արհամարհելով մահը, իրենց մահով կյանք պարգևեցին գալիք սերունդներին: ""
Արամ Միշայի Մեժլումյանը ծնվել է 1989 թվականի հուլիսի 28-ին Շահումյան գրուղում;Ծառայել է Մարտակերտում;2009 թվականի օգոստոսի 4-ին զոհվեց Մարտակերտում դիպուկահարի մահացու կրակոցից;Պարգևատրվել է մեդալներով,պատվոգրերով և շնորհակալագրերով;Հերոսի ծննդյան տարելիցի ներկա էին «Հրադադար մարդկային կորստի ցավ»ԲՀԿ նախագահ ՝Աղունիկ Ղուկասյանը, «Միասնություն համայն հայության»ՌԲՀԿ նախագահ՝ Սուսաննա Իսահակյանը և «Զինվոր և մշակույթ »ԲՀԿ նախագահ` Արման Շահբազյանը և հերոսի մայրեր;
Այցելելով հերոսի շիրիմին՝ զգացինք, որ քարերից անմահության հոտ է բուրում: Քարերի տակ հանգչում է Լույսի Զինվորների աճյունը:Յուրաքանչյուր անբիծ հոգի և անկեղծ սիրտ լսում է այն լեզուն, որ քարերն են ասում. «Մահ իմացեալ՝ անմահութիւն է»:""