ՈՒՍՈՒՑՉԻ ԵՎ ԸՆԿԵՐՈՋ ԻՄ ԻԴԵԱԼԸ

Արդի դարաշրջանում շատ դժվար է տարբերել լավ ու վատ մարդկանց։ Հաճախ ենք առնչվում վատ մարդկանց հետ , իսկ ավելի քիչ ` լավերի հետ։
Չեմ կարող չկրկնել Ֆրանկլինի խոսքերը . եղբայրը կարող է ընկեր չլինել, բայց ընկերը միշտ եղբայր է։ Ցավոք, ես տան միակ զավակն եմ, և ինձ համար ընկերներիս շրջապատն ամենակարևորն է։ Ունեմ շատ ընկերներ ` տաղանդավոր և անտաղանդ , պարզապես լավ ընկերներ…
Այսօրվա նյութիս հերոսն Արսեն Վարդանյանն է կրթության փորձագետ, Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ ...և այսպես կարող եմ շարունակել, սակայն ես կարճ ձևակերպում կտամ ուսուցչի և ընկերոջ՝ իմ իդեալն է նա։
Մարդ , ով գիտի իրական արժեքները։ Հիմա շատ քիչ մարդիկ են օժտված մարդկային այնպիսի կատարյալ հատկանիշներով , որոնցով օժտված է Արսենը։
Մարդու ապրած ամեն օր լավագույն փաստն է կերպար ամբողջացնելու համար։ Չեմ երկմտի ասելով, որ նա արդեն նվիրյալ ուսուցիչ է , և ուսուցչի իրական առաքելություն կատարողն է։ Ամեն օր նորովի եմ բացահայտում նրան ` իմաստուն ու հետաքրքրաշարժ՝ իր մտքերով ։
Արսենը ինձ համար դարձել է այն լավագույն ձեռքբերումներից մեկը , որն անփոխարինելի է։
«Արսեը ոչ միայն բացառիկ անձնավորություն է, այլև հրաշալի ընկեր։ Նա յուրահատուկ է իր տեսակի մեջ՝ կենսուրախ, կյանքով լեցուն, անսահման նվիրված իր աշխատանքին ու հարազատներին։ Նրա մեջ այնքա՜ն լույս, սեր ու ջերմություն կա։ Արսենին սիրում են բոլորը՝ անկախ տարիքից․ մեծի հետ մեծ է, փոքրի հետ՝ փոքր։ Մեր օրերում առանձնահատուկ են այն մարդիկ, ովքեր իրենց նեղություն կտան, որևէ մեկին բարություն ու լավություն անելու համար։ Արսեն Վարդանյանը մարդու այդ տեսակն է։ Երբեք չեմ դադարում հպարտանալ, որ նրան իմ ընկերը կոչելու բարձր պատիվն ունեմ»,- անկեղծանում է նրա ընկեր Կարեն Հակոբյանը։
Երևի իրական ընկերոջ մասին շատ խոսքեր չեմ կարող ասել , որովհետև ասվածն էլ ամբարում եմ իմ հոգում , որպեսզի ողջ կյանքի ընթացքում ջերմության պակաս չունենամ ու միշտ ասեմ` ունեմ ընկերոջ իմ իդեալը…

Վրձնիր սերս , ընկեր ,

Գույներն իրար խառնիր,

Մեր մեծ կյանքի համար

Բարձրյալին շնորհակալ եղիր …

Ինչքան պարզ ես ,ընկեր ,

Արեգակ ես խավարի դեմ ,

Աչքափայլդ աշխարհ արժե,

Իսկ խոսքերդ մի ողջ կյանք է ։

Վրձնիր գույները բոլոր ,

Մեր կյանքից մի կտավ արարիր,

Վաղ թե ուշ չենք լինի արդեն

Ու մեր սերը օրինակ կլինի։

Մի խոսիր, նկարիր , ընկեր,

Ժամանակ շատ քիչ է մնացել,

Քո բառերը մի ողջ կյանք արժեն ,

Իսկ ժպիտդ այրվող մի սիրտ է։

Ինձ ներիր , ընկեր ,

Թե մի օր Զայրացրել եմ ես քեզ ,

Բայց դու լավ իմացիր ,

Որ այս կյանքում անկարող եմ առանց քեզ։

 

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ «Գրական Արցախ» պարբերականի և «Վարդանանք» թերթի գլխավոր խմբագիր

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *