""
Հոկտեմբերի 2-ի երեկոյան ժամը 19:30-ին հրավիրված արտահերթ նիստով Ազգային ժողովը կողմ քվերկեց ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին:

Նախագծի հեղինակներն էին Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը, Անդրանիկ Հարությունյանը:

Օրենքն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ, կողմ էին քվեարկել թվով 67 պատգամավորներ, այդ թվում՝ ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգմավորները:

Պատգամավոր Շիրակ Թորոսյանը ներկա է եղել, սակայն կողմ չի քվեարկել նախագծին :

Հայկական ժամանակը ներկայացրել է ամբողջական ցանկը, թե ովքեր են կողմ քվեարկել վարչապետի կողմից «խայտառակ» որակված աղմկահարույց նախագծին:

http://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/42940132_1864273886997162_5283441190107086848_n.jpg?_nc_cat=106&oh=160ea7c2fee04ad66a1241cf7a8c8211&oe=5C62BDC5 alt="" width="600" height="730" />

Խոսրով Հարությունյանը, Հերմինե Նաղդալյանը, Կորյուն Նահապետյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը, Տիգրան Ուրիխանյանը եղել են գործուղումների մեջ, սակայն գրավոր տեղեկացրել են, որ քվեարկում են կողմ: