Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը պարզաբանում է ներկայացրել Econews.am  կողմից հոկտեմբերի 20-ին հրապարակված «Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ,  կայքը հոկտեմբերի 20-ին, ժամը 18.39-ին, «Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք» վերտառությամբ՝ քաղաքացին սպանված անգղը ձեռքին լուսանկարով, հոդված է հրապարակել, որ համացանցում հայտնաբերվել է սպիտակագլուխ անգղի ապօրինի որսի հերթական դեպքը: Հոդվածում նշված է նաև, որ լուսանկարը համացանց է բեռնվել 2014 թվականին, իսկ նկարագրության մեջ տեղանքի անունը նշված է Բախչալար՝ ներկայիս Բագարան համայնքը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անգղի ապօրինի որսը կատարել է Արմավիր քաղաքի բնակիչ, 1967 թ. ծնված Արմեն Շ.-ն, որը հրավիրվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին և բացատրություն տվել, որ 2012թ. փետրվարին Բագարան գյուղի վարչական տարածքի դաշտերում որս անելիս իրեն պատկանող որսորդական հրացանից կրակել է նշված անգղին:  Կատարվում է հետաքննություն»,- գրել է Էդգար Ջանոյանը իր ֆեյսբուքյան էջում: