Ոստիկանները հայտնաբերել են Էլթոն Ջոնի վրա հավկիթներ նետած տղամարդուն

""Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները հայտնաբերել են մայիսի 27-ին Երեւանի «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի նախասրահում երգիչ Էլթոն Ջոնի վրա հավկիթներ նետած քաղաքացուն։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ նա Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Վահան Գրիգորյանն է, ով բացատրական աշխատանքների արդյունքում երեկ՝ մայիսի 29-ին, ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել։

Կայքի տեղեկություններով՝ նրա նետած 3 հավկիթներից 2-ը դիպել են Էլթոն Ջոնին։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *