«ՈՍԿԵ ՄՈՒՇՈՒՐԲԱ-2016» ամենամյա համահայկական 10-րդ մրցանակաբաշխությունը

Դեկտեմբերի 3-ին Գյումրիում կայացավ «ՈՍԿԵ ՄՈՒՇՈՒՐԲԱ-2016» մրցանակաբաշխությանը Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:
Օրգինալ այս բաժակն աշխարհում նմանը չունի ու վաղուց է ինչ Գյումրիի խորհրդանիշերից մեկն է: Արդեն մի քանի տարի շարունակ քաղաքում անցկացվում է «Ոսկե մուշուրբա» մրցանակաբաշխություն, որի ժամանակ ոսկեջրած մուշուրբաներ են տրվում տարվա ընթացքում իրենց գործունեությամբ ակնառու կազմակերպություններին ու անհատներին:Մուշուրբա (կամ կլկլան) կոչվող պղնձից պատրաստված բաժակի ներսում այնպես է հարմարեցված, որ ջրով լցվելիս օդը մեջն է մնում ու խմելիս պղպջակներ են առաջանում` լսելի է դարձնելով կլկլոցի ձայն: Այդ ձայնային էկզոտիկ հնարքը իրականացրել է մեր հերոսի` Վարպետ Էդիկի հայրը` Սուրեն Ժամկոչյանը շատ տարիներ առաջ: Իսկ բոլոր մուշուրբաների վրա դրոշմված է վարպետ Էդիկի «լոգոտիպը»` «ԺԷՍ» (Ժամկոչյան Էդիկ Սուրենի);Ոսկե Մուշուրբաՙՙ մրցանակաբաշխությանը իր ակտիվ մասնակցությունը ունեցավ նաև Հայբուսակ համալսարանի Շիրակացի մասնաճյուղը:
Բոլոր մրցանակակիրներին Բուհի կողմից հանձնվեցին ակադեմիկոս Լևոն Հարությունյանի հեղինակած գրքերից՝ Անահիտ Հարությունյանի շնորհավորական ուղերձով և տաղանդաշատ, երիտասարդ լուսանկարիչ Գերասիմ Հարությունյանի լուսանկարները
Շնորհակալություն ենք հայտնում քաղաքապետարանին , մրցանակաբաշխության անձնակազմին, ART ընկերությանը։
Մրցանակաբաշխության արժանացած 
վաստակավոր Գյումրեցիներ`
1.Միքայել Եպիսկոպոս Աջապահյան 
2. Ֆելիքս Ցոլակյան 
3. Ալբերտ Մկրտչյան 
4. Արմեն Իսահակյան 
5. Մկրտիչ Արզումանյան 
6. Մարգարիտա Մինասյան 
7. Հովհաննես Հովհաննիսյան 
8. Արթուր Ալեքսանյան 
9. Մաշա Մնջոյան

Հպարտ եմ Ձեզանով իմ սիրելի գյումրեցիներ

""

""

""

""

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *