Մի քիչ պատմեմ մեր տղերքի մասին:
էս նկարներում պարտված մարդ չկա:
Ստեղ նենց տղերք են,
ովքեր ամեն օր նայել են մահվան աչքերի մեջ, բայց ոչ մի անգամ, ոչ մեկի աչքերում վախ չեմ տեսել,
ովքեր շատ լուրջ պատճառներ ունեին չգալու ու ավելի լուրջ պատճառներ ունեին դիրքերը թողնելու ու գնալու, բայց եկան ու մնացին մինչև վերջ,
ում վրա ամեն օր կարկուտի նման արկեր էին թափվում, բայց ոչ մեկի մտքով նույնիսկ չէր անցնում, որ փախներ կամ մի քայլ նահանջեր,
հետախուզական ԱԹՍ-ի ձայն էին լսում մազերն էին ուղղում, որ նկարածի մեջ սիրուն դուրս գան)
ովքեր կյանք էին փրկում սեփական կյանքը ու առողջությունը վտանգելով,
ովքեր մինչև վերջ չվերականգնվելով հոսպիտալից կռիվ անելով հետ էին գալիս՝ մյուսներիս կողքը կանգնելու համար:
Էլ չասեմ, որ ստեղ տղերք կան, ովքեր կռվի ժամանակ ավելի շատ էին առաջ գնացել, քան
ամբողջ ազերների բանակը միասին վերցրած մինչև այսօր:
Էս շարքը կարելի է անվերջ շարունակել, բայց հոգնեցի)
Նենց որ, տղերք ջան, դուք հերոս եք, բայց դե բոլորս էլ գիտենք, որ իրական հերոսները 18-20 տարեկան մեր զինվորներն են ու մեզ սպասողները:
հիշում եք չէ՞ 3 բան էինք պայմանավորվել
1. իրար հետ եկել ենք, իրար հետ էլ հետ ենք գնալու ✅
2. վատը քցում ենք խրամատից էն կողմ ու լավ հուշերով հետ ենք գալիս ✅
3. Եթե մի անգամ էլ շփոթվեն ու նորից պատերազմ եղավ, էլի աղդամում ֆուտբոլ ենք խաղալու…