Պրեմիեր լիգայի թիմերի վճարած աշխատավարձը Ա սերիայի` երկորդ ամենաշատ վճարող առաջնության վճարածի կրկնակին է: totoexpert.am

Այս անհավատալի տվյալը բացահայտել է ՈՒԵՖԱ-ի` 2015 թվականի ֆինանսական տարվա մասին զեկույցը: Ընդհանուր առմամբ, Պրեմիեր լիգան 2.3 միլիարդ ֆունտ է վճարել` որպես խաղացողների աշխատավարձ: Մեկ խաղացողը միջինում ստանում է 116.6 միլիոն ֆունտ աշխատավարձ:

Իսկ Ա սերիայի ակումբները 1.13 միլիարդ են փոխանցել խաղացողների բանկային հաշիվներին, ինչը միջին աշխատավարձը հասցրել է 56.8 միլիոնի:

Բունդեսլիգան վճարել է ընդհանուր 1.08 միլիարդ ֆունտ, միջին աշխատավարձն է 60.2  միլիոն:

ՈՒԵՖԱ-ի զեկույցում ասվում է. «Պատմության մեջ առաջին անգամ ամենաշատ վճարող առաջնության (Անգլիայի Պրեմիեր լիգան) աշխատավարձի չափը երկու անգամ գերազանցում է հաջորդ ամենաշատ վճարող առաջնությանը (Իտալիայի Ա սերիային), և բրիտանական ֆունտի ուժը 2015 թվականին անգլիական թիմերին առաջ է մղել: 20 իտալական, 20 իսպանական և 18 գերմանական առաջին դիվիզինոի ակումբների ընդհանուր աշխատավարձերը միմյանցից հինգ տոկոսի հեռավորության վրա են, Գերմանիան երրորդն է աշխատավարձի ընդհանուր գումարով, բայց երկրորդը միջին ակումբային աշխատավարձով»:

Չնայած Պրեմիեր լիգայի ուժին` «Բարսելոնան» է այն ակումբը, որն ամենաշատն է վճարում իր խաղացողներին: Կատալոնացի հսկաների աշխատավարձերի չափը 293 միլիոն ֆունտ է, Մադրիդի «Ռեալը» երկրորդն է. «Բլանկոսն» իր աստղերին վճարում է 251 միլիոն ֆունտ:

Հաջորդը «Չելսին» է, որն իր խաղացողներին վճարում է ընդհանուր 246 միլիոն ֆունտ: «Մանչեսթեր Սիթին» չորրորդն է` 239 միլիոն ֆունտով, ինչն ավելի բարձր է, քան «Մանչեսթեր Յունայթեդի» 231 միլիոն ֆունտը: «Արսենալը» Պրեմիեր լիգայի չորրորդ ամենաշատ վճարող ակումբն է: «Լիվերպուլը» վերջին անգլիական ակումբն է թոփ տասը թիմերի շարքում:

Զեկույցը շարունակում է. «Միջին աշխատավարձի աճը առաջին 20 թիմերի շարքում 14 տոկոս է կազմել: «Բարսելոնան», «Ռոման» և մի շարք անգլիական ակումբներ աշխատավարձերը բարձրացրել են ավելի քան 20 տոկոսով (մասամբ բոնուսների շնորհիվ` «Բարսելոնայի» և «Ռոմայի» դեպքում): Ամենաբարձր աշխատավարձեր վճարող 20 ակումբներից 16-ի աշխատավարձերի և եկամուտների հարաբերությունը 70 տոկոսից քիչ է, ու ավելի քան կեսն ունի առողջ` 60 տոկոսից քիչ հարաբերություն»:"Chelsea

Ինը էլիտար եվրոպական թիմերից հինգը Պրեմիեր լիգայից են: Եվ զարմանալի չէ, որ «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Չելսին» և «Լիվերպուլը» գերազանցում են իրենց մրցակիցներին Անգլիայում:

Բայց բարձրագույն խմբի մյուս 14 թիմերի հետ միասին` նրանց գրեթե 4 միլիարդ ֆունտ եկամուտն ավելին է, քան Եվրոպայի ամենափոքր 48 լիգաների 598 ակումբների եկամուտը միասին:"Yaya

Աշխարհի բոլոր ֆուտբոլիստներն արժեն մոտ 25.5 միլիարդ, որից 21 միլիարդը Եվրոպայում է: Մարզադաշտ ամենաշատը հաճախում են Եվրոպայում: Մայրցամաքում առաջատարը Գերմանիան է. անցած մրցաշրջանում մարզադաշտեր հաճախած 170 միլիոն հոգուց 55 միլիոնը գերմանական մարզադաշտերում են եղել:

Անգլիական ակումբներն ամենամեծ թվով օտարերկացի սեփականատերեր ունեն (28): Դա ավելին է, քան Եվրոպայի 13 մեծագույն լիգաների միասին (16):"Barcelona

Ամենաբարձր աշխատավարձեր վճարող ակումբները

  1. «Բարսելոնա» — 293 միլիոն ֆունտ
  2. Մադրիդի «Ռեալ» — 251 միլիոն ֆունտ
  3. «Չելսի» — 246 միլիոն ֆունտ
  4. «Մանչեսթեր Սիթի» — 239 միլիոն ֆունտ
  5. «Մանչեսթեր Յունայթեդ» — 231 միլիոն ֆունտ
  6. «Պարի Սեն-Ժերմեն» — 221 միլիոն ֆունտ
  7. «Արսենալ» — 217 միլիոն ֆունտ
  8. Մյունխենի «Բավարիա» — 205 միլիոն ֆունտ
  9. «Լիվերպուլ» — 187 միլիոն ֆունտ
  10. «Յուվենտուս» — 172 միլիոն ֆունտ  

    Աշխարհի ամենաթանկարժեք տրանսֆերներն ըստ տարիքի

     
    ""

     

    Ու չնայած Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի երրորդ ամենաթանկարժեք խաղացողն է, նա ցանկում չի ընդգրկվել:

    Մտածեք աշխարհի ամենաթանկարժեք խաղացողների մասին, հավանաբար այս անունները կգան մտքներիդ. Պոլ Պոգբա, Գարեթ Բեյլ, Զինեդին Զիդան:

    Բայց երբ աշխարհի ամենաթանկարժեք տրանսֆերները բաժանվում են տարիքային խմբի, ավելի արտասովոր անուններ են աչքիդ առաջ գալիս:

    Այսպիսով, քանի որ Գարեթ Բեյլն իր տեղն ունի այս ցանկում որպես ամենաթանկարժեք 24-ամյա խաղացող, ու քանի որ Պոգբայի՝ որպես ամենաթանկարժեք 23-ամյա խաղացողի տեղը նույնպես ապահովարգրված է, կարելի է տեղ գտնել նաև Բրեդ Ֆրիդելի համար, ով շարունակում է մնալ ամենաթանկարժեք 37-ամյա ֆուտբոլիստը 2008-ին «Բլեքբերնից» «Աստոն Վիլլա» տեղափոխվելով:

    Ամենաերևացող տեղում են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին», քանի որ այս երկու ակումբներն են գնել նշված 27 խաղացողներից ութին: Բայց ակումբների թվում են նաև «Անժին», համեստ «Դանդի Յունայթեդը» և այլն…

    1. 14 տարեկան, Շեյի Օժո, ՄԿ Դոնս – Լիվերպուլ, 2011, 2.13 մլն ֆունտ
    2. 15 տարեկան, Ֆրան Մերիդա, Բարսելոնա – Արսենալ, 2008, 2.72 մլն ֆունտ
    3. 16 տարեկան, Թեո Ուոլքոթ, Սաութհեմփթոն – Արսենալ, 2006, 8.93 մլն ֆունտ
    4. 17 տարեկան, Ալեշանդրո Պատո, Ինտեր – Միլան, 2007, 8.93 մլն ֆունտ
    5. 18 տարեկան, Լյուկ Շոու, Սաութհեմփթոն – Ման. Յունայթեդ, 2014, 31.88 մլն ֆունտ
    6. 19 տարեկան, Անտոնի Մարսիալ, Մոնակո – Ման. Յու, 2015, 42.5 մլն ֆունտ
    7. 20 տարեկան, Ռահիմ Ստերլինգ, Լիվերպուլ – Ման. Սիթի, 53.13 մլն ֆունտ
    8. 21 տարեկան, Նեյմար, Սանտոս – Բարսելոնա, 2013, 74.97 մլն ֆունտ
    9. 22 տարեկան, Ջոն Սթոունս, Էվերթոն – Ման. Սիթի, 2016, 47.26 մլն ֆունտ
    10. 23 տարեկան, Պոլ Պոգբա, Յուվենտուս — Ման. Յու, 2016, 89.25 մլն ֆունտ
    11. 24 տարեկան, Գարեթ Բեյլ, Տոտենհեմ – Ռեալ, 2013, 85.85 մլն ֆունտ
    12. 25 տարեկան, Օսկար, Չելսի – Շանհայ ՍԻՊԳ, 2017, 51 մլն ֆունտ
    13. 26 տարեկան, Անխել դի Մարիա, Ռեալ – Ման. Յու, 2014, 63.75 մլն ֆունտ
    14. 27 տարեկան, Լուիս Սուարես, Լիվերպուլ – Բարսելոնա, 2014, 69.46 մլն ֆունտ
    15. 28 տարեկան, Գոնսալո Իգուային, Նապոլի – Յուվենտուս, 2016, 76.5 մլն ֆունտ
    16. 29 տարեկան, Զինեդին Զիդան, Յուվենտուս – Ռեալ, 2001, 62.48 մլն ֆունտ
    17. 30 տարեկան, Սամուել Էտո՛ո, Ինտեր – Անժի, 2011, 22.95 մլն ֆունտ
    18. 31 տարեկան, Գաբրիել Բատիստուտա, Ֆիորենտինա – Ռոմա, 2000, 27.63 մլն ֆունտ
    19. 32 տարեկան, Շայ Գիվեն, Նյուքասլ – Ման.Սիթի, 2009, 7.65 մլն ֆունտ
    20. 33 տարեկան, Կլաուդիո Բրավո, Բարսելոնա – Ման. Սիթի, 2016, 15,3 մլն ֆունտ
    21. 34 տարեկան, Լիլիան Տուրամ, Յուվենտուս – Բարսելոնա, 2006, 4,25 մլն ֆունտ
    22. 35 տարեկան, Զե Ռոբերտո, Բավարիա – Համբուրգ, 2009, 3,4 մլն ֆունտ
    23. 36 տարեկան, Դեյվիդ Ջեյմս, Ման. Սիթի – Պորտսմուտ, 2006, 1.45 մլն ֆունտ
    24. 37 տարեկան, Բրեդ Ֆրիդել, Բլեքբերն – Աստոն Վիլլա, 2008, 2,13 մլն ֆունտ
    25. 38 տարեկան, Մարկո Սիմյոնովիչ, ԱԵԼ Լիմասոլ – Ինտերբլոկ, 2006, 765 հազար ֆունտ
    26. 39 տարեկան, Քրեյգ Բրյուստեր, Ինվերնես – Դանդի Յունայթեդ, 2006, 340 հազար ֆունտ
    27. 40 տարեկան, Բոգդան Ստելեա, Ունիրեա Ուրցիզենի – Բրասով, 2008, 85 հազար ֆունտ

                                                                                                                                                                             totoexpert.am