Ո՞րն է տարբերությունը՝ Նախկին Փուլային-Այսօրվա Փաթեթային

Երբ Կոնգրեսի 2-րդ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Արցախի հարցի "լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի", ապա պարզաբանեց, որ ներկայիս փոխզիջումային տարբերակը դա "«մադրիդյան-կազանյան-լավրովյան» կոչված տարբերակն է, որն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում 1997թ. փուլային տարբերակից", տարբեր կողմերից արձագանքներ եղան, թե, իբր, "Մադրիդյան սկզբունքները անընդունելի հեքիաթ են", "փուլային տարբերակը թաղված է" և "ներկայիս ու 1997թ.-ին քննարկվող փաստաթղթերը` լրիվ տարբեր են"*:

Այսօր ԱԳՆախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է հետևյալը` Արցախի խնդրի "կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Այսինքն՝ սկզբունքները մեկ ամբողջականություն են, փաթեթ: Այն ներկայացված է որպես մեկ ամբողջականություն, սակայն փաթեթը ենթադրում է փուլային լուծում"**:

Ի՞նչ է նշանակում` "փուլային" լուծում ենթադրող Մադրիդյան "փաթեթային" փաստաթուղթ: "Փուլային" լուծումը ենթադրում է` Արցախի վերջնական կարգավիճակի հարցը թողնել ապագային, ինչը և բառացիորեն ամրագրված է Մադրիդյան փաստաթղթում***: Այսինքն` Մադրիդյան սկբունքներ կոչված փաստաթուղթը ինքնին ոչ այլ ինչ է, եթե ոչ "փուլային" լուծում ենթադրող փաստաթուղթ: Վերջ:

Իսկ ինչ վերաբերվում է "Փուլայինի" և "Փաթեթայինի" մեկտեղմանն ու այդ թեմայով արվող այլ շահարկումներին, ապա այդ ամենը ընդամենը ինչ-որ նպատակներ հետապնդող, բայց իմաստ չպարունակող դիվանագիտական-քաղաքական հնարքներ են, քանի որ պարզից էլ պարզ է, որ ցանկացած "Փուլային" լուծում վաղ թե ուշ պիտի հանգեցնի "Փաթեթային" կարգավորման: Իսկ ցանկացած նմանատիպ խնդրի պարագայում անհնար է հասնել "Փաթեթային" կարգավորման, առանց "Փուլային" քայլերի:

* — օրինակներ` http://www.1in.am/2081650.html
http://www.a1plus.am/1510186.html
http://www.tert.am/…/…/2016/12/19/sharmazanov-eduard/2228305
** — https://news.am/arm/news/370675.html
*** — http://www.aniarc.am/…/…/13/madrid-principals-armenian-text/

Հարութ ՈՒլոյան 

 
 
 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *