Ո՞վ է Աստված, Ո՞վ է Սուրբ Երրորդությունը

        Ներածություն
 
Այն ամենը ինչ կփորձեմ ձեզ ներկայացնել,  դա  միայն Սահմանափակ ուղեղի պատկերացումն է Անսահմանափակի մասին: Որովհետև Աստված ասաց<< Իմ Խորհուրդները ձեր խորհուրդնորը չեն… Այլ որքան –որ Երկինքը բարձր է ձեզնից , այնքան էլ Իմ Խորհուրդները բարձր են ձեր խորհուրդներից>> (Եսայի 55:8) :
 
Բայցևայնպես ինչպես հայտնի է, Աստված մեզ հայտնվեց Սուրբ Խողքի միջոցով և ես էլ ելնելով Սուրբ Գրքի Խոսքերից կփորձեմ Ներկայացնել գրվածը ,  որ հնարավորինս շատ պատկերացում Կամնենք Աստծո մասին: Այս աշխատության հիմնական նպատակն է Բացահայտել Աստծուն և հասկանալ Ո՞վ է Աստված:Ընդացքում որպես սկզբնաղբյուր     կօգտվենք Սուրբ Գրքից  Հայացք նետելով դրական և բացասական տեսակետների վրա: Կխոսեմ Աստծո Անունների մասին , նաև առանձին-առանձին խոսել Հոր , Որդու և Սուրբ Հոգու բաժինները: Ինչպես արդեն նշեցի եզակի հիմք պետք է հանդիսանա Սուրբ գիրքը , Ուստի  խնդրում եմ  ամեն հատված հետևել , ստուգել
 
                     Գլուխ  Ա                     Աստծո  գոյությունը և սահմանումը
Աստվածաշունչը չի փորձում պնդել կամ ապացուցել , որ Աստված գոյություն ունիև դրա կարիքն էլ չի զգացվում, որովհետև  <<Երկինքն ու երկիրը Աստծո փառքն են պատմում>> (Սաղմոս19) Այն ամենն ինչ Աստված ասեց եղավ(Ծննդ.1:1 )և մենք տեսնում ենք:
Ինչպես արդեն վերը նշեցի  Աստված իրեն հայտնեց Իր Խոսքի միջոցով  և մենք էլ պետք է Աստծո սահմանումը տանք  Իր իսկ Խոսքի միջոցով , միաժամանակ  հպանցիկ կնայենք նաև  սխալ սահմանումներին , որ տալիս են ուրիշները:
Ա) Սխալ  սահմանումներ
-Ըստ Պլատոնի դա << Հավերժական բանականությունն է և սա բնության մեջ բարիի պատճառն է>>
-Արիստոտելի համար << Գոյություն ունեցող ամեն բաներից առաջինն է
-Բնաբան Մետրեյի կարծիքով դա <<Արարված զորություն է , որը աճուրդի մեջ է մտնում իր իսկ արարածի հետ>>:
Նման շատ ու շատ գաղափարներ կան , ինչպես նաև Սուրբ գիրքն է ասում , որ <<Նրանց աստվածն իրենց որովայնն է >>: Մարդիկ ամեն բանի ընդունակ են հավատալ բայց ոչ Ճշմարիտ Աստծուն:
 
Բ) Սուրբ Գրային սահմանում
Աստված որպես Արարիչ .Ծննդ 1:1
Աստված ոչ մեկի և ոչ մի բանի կարիքը չի զգում(Ել3:14,Ես40:28-29,Հովհ5:26):
Սա  շատ կարևոր հարց է. Աստվածորպես Արարիչ պետք է  որ ոչ մեկի կարիքը չզգա: Արարչագործությունը կատարվել է միմիայն Աստծո կողմից և ոչ մեկը չի օգնել այդ հարցում(Օրինակ հրեշտակները):
 
Անսահման Հոգի
 
Քանի որ Նա Արարիչ է իր աարարչության մեջև դրանից դուրս , այնուհանդերձ Նա գործում է  ամբողջ տիեզերքի մեջ: Նա ոչ միայն արարեց , այլև պահում է այն: Նա անձնավորություն է և սա նշանակում է , որ Նա ունի բանականություն, ինքնագիտակցում ,  ինքնասահմանում և բարոյականություն:
Երկու հիմնական որակավորումներ կան Աստծո մասին Սեր և Սրբություն ,որոնցով էլ տարբերվում է մարդուց:
2.Նա ունի Գերագույն իշխանություն, Աստված, Թագավոր , Տեր , Հայր:
3.Աստված հանդիսանում է որպես Երրորդություն , որով էլ հայտնվեց մարդկությանը.<< Եթե չհաշվենք հրեշտակներին, որոնք սպասավորներ են >>, միայն մարդն է որ կարող է հաղորդակցվել Աստծո հետ: Միայն մեզ է տրված Աստծո որդիներ  կոչվելու իշխանությունը(Հովհանու 1:12) Սրանց մենք դեռևս կանրադառնանք ավելի մանրամասն , հետևելով ամն մեկ բաժնին առանձին առանձին:Բայց երկու բառով փորցեմ սահմանում տալ<< Աստված Գերիշխան Անսահման Հոգիէ , որն իրեն հայտնեցԻր իսկ արարածին հավասարվելով նրանև բարձրացնելով Ժառանգներ արեց Իր համար
 
                                                         Գլուխ Բ Աստծո անունները
 
              Աստված իրեն Հայտնեց մարդկությանը Տարբեր կերպերով, դրանցից մեկն է հանդիսանում Իր անվանումը և այս շատ կարևոր արժեք ունի սուրբ գրքի մեջ
 
                                               Ա) Ընդանուր տեսություն Աստծո անունների մասին:
 
              Սուրբ գիրքը Հաճախ  է խոսում Աստծո  մասին եզակի դեմքով, օրինակ ՝ Ել 20:7 սաղմող8:1: Բոլոր այս տեղերում Սուրբ գիրքը նկատի չունի Աստծո մասին ինչ-որ յուրահատուկ նշան, Աստծո ընդհանուր Անունը իր մեջ պարունակում է շատ յուրահատկ անուններ , որովհետև Աստված մարդկությանը հայտնվեց տարբեր անուններով : Այս անունները չեն հանդիսանում մարդկային ստեղծագուրծություն, այլ ունեն Աստվածային ծագում ( չնայած , որ ինքնին ներկայացնում է մարդկային խոսքի մասեր ): Բայցևայնպես մենք կսահմանափակվենք Աստծո հատուկ անունների քննարկմամբ:
                                             Բ) Աստծո անվանումը ելնելով Հին Կտակարանից
 
              Հին կտակարանյան անունները ծառայում էին անձին բնորոշող արտահայտություններ,այսինքն՝ անուններըտալիս  էին տվյալ անձի մասին բացատրություն , օրինակ՝ Նաբաղ- անզգամ, <<Ինչպես որ  նրա անունն է այնպես էլ ինքն է>>(1թագ 25:25):
 
              Անվանափոխությունները հանդիսացել են շատ կարևոր  գործոն ՝ Աբրամ-մեծ հայր,  Աբրահամ –բազմության հայր(Ծննդ 17:5, 32:28) Ավելի մեծ նշանակություն է տալիս Սուրբ գիրքը Աստծո անուններին , քանի որ այս անունների մեջ է պարուրվում Աստվածաբանությունը. <<Ես եմ Տերը – սա է  Իմ Անունը ԵՀՈՎԱՅ >>
 
 (Ել15:3), Աստված (էլոհիմ, Էլի , Էլոահ):Առաջին իսկ նախադասության իրավազոր գործող անձը հանդիսանում է Աստված(Ծննդոց1:1 : Էլոհիմ , Էլի , Էլոահ բառերը (եբրաերենով) ունեն ընդհանուր արմատ : Էլի բառի Էլ արմատը  սեմիթական լեզվի աստվածության նշանակությունն է : Դատելով քանանացիների <<Ռաս- Շամրե>>  բառի գործածությունից  , ապա նշանակությունը մոտավորապես հետևյալն է ՝ աստվածների հայր: Այս տերմինը  նշանակում է ՝ աստված լայն իմաստով : Ստուգաբանական Էլը գալիս է զորություն բառից <ուժ-էլ >ձեզ  չարություն անելու(Ծննդ 31:29 համեմատ Նեեմյա5:5): Հոբի գրքի մեջ  և սաղմոսներում կա մի մեծ բաժին 238 անգամ զորություն նշանակող Էլի մասին : Էլը կապված է նաև ուրիշ որակավորումների հետ , ինչպես օրինակ ՝ ճշմարտություն  ( սուտ չկա )(թվ 23:19,2օր32:4), նախանձ (2.օր5:9 ) և ողորմություն (Նեեմիա 9:31, սաղմ 86 :15) Զորություն բառի հիմնական իմաստը պահանջվում է տվյալ պարագայներում:
 
              Էլոահ բառը (60 Անգամ )ավելի շատ հանդիպում է Հոբ գրքի  մեջ ,  որը ստուգաբանական իմաստով նշանակում է զորություն: Այս տերմինը նույնպես հանդիսանում է որպես Աստված (ըստ ծագումնաբանաության), չնայած ավելի հաճախ վերագրվում է ճշմարիտ Աստծուն, բայցևայնպես կարող է նշանակել ցանկացած աստված: Էլոհիմ <Աստված> բառը , ի տարբերություն Էլոահից , ունի հոգնակի նշանակություն , հանդիպում է մոտ 2250 անգամ : Բոլոր այս երեք ձևերն էլ 70-ից թարգմանությունում (XXL) օգտագործում է Աստված (Թեոս) բառը՝ էլոհիմ բառի տակ , և միավորում են այն ամենը , ինչ  վերագրվում ք Աստծուն և աստվածությանը : Հոգնակի թվով ունեցած տեսքը , չնայած որ նման է հոգնակի թվով բառերին , գործածվում է եզակի թվով գոյականի հետ : Մի խոսքով Էլոհիմ բառի տակ ծածկված է Աստծո կարողությունը ամբողջապես, որը երևում է տարբեր տեղեր , օրինակ արարչագործությունը ՝ երբ Աստված իր խոսքով ստեղծեց աշխարհը (Ծննդոց1:3-8) , տեսնվում է Աստծո զորության գերագույն բնութագիրը :  Նրա խոսքերը բնութագրում են Իր Զորությունը , երբ ամուլ կանայք զավակներ են ունենում (Ծննդ 18:10-14, 25:21) , երբ տառապյալ ժողովուրդը ազատվում է եգիպտոսից (ել 20:2)  , Երբ խաչյալ Քրիստոսը հարություն է առնում մեռելներից(Հռ 1:1-4): Պետրոս առաքյալը գրում է . << Հավատացյալները Աստծո զորությամբ են պահվում(1Պետր1:5) >> : Եթե Էլը և Էլոհիմը ընդգծում են Նրա զորությունը և կարողությունը , ապա Էլոահը (կամ Էլիոնը) ուշադրությունը  կենտրոնացնում է Նրա գերբնական բնության և անհասանելի բարձրությանը <Պատվելի և Երկրպագության արժանի>
 
Բառակապակցություններ
 
Էլ Էլիոն – Բարձրյալ Աստված –կազմված է <<բարձրացնել>>և <<մեծարել>> արմատից , այնպես որ Էլ Էլիոնը կարելի է հասկանալ որպես <<գերագույն >>:  Աբրահամը հիշատակում է << Էլ Էլիոն >> բառը , երբ խոսում է Մելքիսեդեկի հետ (Ծննդ 14:18-22): Սերտ կապված է Տաճարի Ծառայության հետ : 45բառից 20-ը հանդիպում են սաղմոսներում : Երբեմն այս բառակապակցությունը գործածվում է , որպես անուն <<ՈՒՐԱԽ ԿԼԻՆԵՄ …ՈՎ ԲԱՐՁՐՅԱԼ>>(սաղ. 9:2)
 
Էլ Շադայ –Աբրամին Աստված հայտնվեց որպես Ամենակարող Աստված (Ծննդ 17:1): Սա երբեմն ընդունվում է որպես անուն և հանդիպում է 47 անգամ , որից 31-y հոբի գրքում:
 
Ավանդական թարգմանություն  <<Ամենակարող>> բառը բերում է տարաձայնություն : Երբեմն մարդիկ պնդում են , որ այս բառի արմատը եբրաերենից չի ծագում , այլ <<աքադյան>> ծագում ունի    և այն նշանակում է <<Լեռ>>, այնպես որ բոլոր արտահայտությունները կարող են ունենալ հետևյալ նշանակությունը ՝ <<Էլը՝ ինչ որ լեռ >>: Եթե այդպես է , Էլ Շադայ  բառի մեջ ընդգծվում է Աստծո  անանցանեելի կարողության մասին , կամ  այդ անունը նշում է  Նրա սիմվոլիկ բնակության մասին : Բառերի համակցության դեպքում <Էլ Շադայ , Էլ Էլիոն (Թվ 24:16 , սաղմոս 91:1)> կարելի է ենթադրել , որ Էլ Շադայը – Աստված  կանգնած որպես երկնային խորհրդի գլուխ , տեղաբնակեցումը , որը երբեմն  լայն իմաստով   համեմատվում է լեռների (Ամբ 3:3):
 
Ուրիշ բառակապակցություններ Էլի հետ կապված
 
Որոշ դեպքերում Էլը հանկարծակի համընկնում է Էլոհիմ իմաստի հետ , օրինակ՝ <<Էլ Ռո >> (Տեսանող Աստված)( Ծննդ 16:13 ) << ԷԼ Բեթել >> (Բեթելի Աստված) < Աստծո տան Աստված>(Ծննդ 35:;37)<< Էլ Օլամ >>(Հավիտենական Աստված)Ծննդ 21:33>§¾É և << Էլ Բերիթ >> (Ուխտի Աստված) (Դատ 9:46)
 
ՅՀՎՀ  (Եհովա) –Եբրաերեն քառատառ կապակցություն                        
 
ՅՀՎՀ հանդիսանում է  կոպիտ ասած, Աստծո եզակի անուն , որն էլ ամենատարածվածն է Հին կտակարանում կա  6828 անգամ , որից 700 Եահ , որի մեջ նաև 43 հատ սաղմոսներում << ալելուեահ >>(Փառք Տերոջ):
Այս բառը թարգմանվել է հունարեն (XXL) Տեր բառով ՝ Կյուրոս : Սա տարբերվում է <<Ադոնայ >>(Տեր) Բառից գրելաձևով , բայց սրանք համազոր բառեր են , որ հունարենով նույն <<Կուրոս>>(փիլ. 2:11):
Եգիպտական  լուծի ժամանակ այս բառը (քառատառ բաղաձայների կապակցությունը )սկսեց գործածությունից դուրս գալ հրյաների կողմից (սնահավատության պատճառով ) և օգտագործվեց <<Ադոնայ>> բառը , որի դեպքում էլ բառի գործածական ձևը դադարեց նույն արտահայտության ոճը կրելուց , որից հետո վերցրեցին <<Ադոնայ>> (Տեր) բառի ձայնավորները և տեղադրեցին ՅՀՎՀ-ի մեջ և ստացան <<Եհովա>> Խորհրդավոր բառը: Արդի եբրաերենով գործածվում է <<Ադոն>> բառը , որպես <<պարոն>> , բայց երբեք չի օգտագործվում <<Ադոնայ>> , որովհետև սա վերագրվում է Աստծուն : Բայցևայնպես ի՞նչ է նշանակում <<Եհովա>> բառը: Այս անունով Աստված հայտնվեց իր ժողովրդին, ցույց տալով իր ողորմությունը և նշեց , որ (Ել . 3:14) : << Ես եմ որ գոյություն ունեմ>> (Ես Եմ Որ Եմ ), իսկ ավելի ուշ ՝ ինքնաբացահայտում . որ <<ԵՍ Եմ Տերը >>(Ելից 6:2-8), այս բառի գլխավոր իմաստն է <<Լինել>> միտքն է ,որ Մովսեսի հայտնության ժամանակ նշանակում էր <<Ներկա լինել>>, իսկ ավելի ուշ , ինշպես ոմանք ընդունում են , որ ստացավ հետևյալ նշանակությունը   -<< Ես (և ուրիշ ոչ մեկը )Եմ : Եվ սա եբրաերեն ունի ծատ կարևոր նշանակություն , որ անցյալ , ներկա և ապառնի ժամանակների իմաստով  է ասում <<Ես Էի , Եմ և Կլինեմ >> , սա հայերենով դժվար է բացատրել: Նույնպես հունարեն յոթանասնից թարգմանության մեջ նույն իմաստն ունի  << Էգո Էմի >>:Եվ Մովսեսին տալիս է այն գաղափարը , որ Աստված կա , այլ նրան պետք է հասկանալ: Եվ այս արտահայտությունը արեց նաև Հիսուսն ինքը . <<ԵՍ ԵՄ>>(Էգո Էմի) (Մաթ 14:27), (Հովհ 8:24-28-58): Այսինքն ՝ այն բառերը , որոնք վերագրվում են Իսրաելի Աստծուն , որպես <<ԼԻՆՈՂ>> Աստվածը <<ԵՍ ԷԻ ԷՄ և ԿԼԻՆԵՄ>> , վերագրում է այդ բառերը Հիսուսն ինքն իրեն :
 
Աստվածաբանորեն <<ՅՀՎՀ>> բառը տարաբնույթ իմաստ ունի  և դատելով ստուգաբանորեն , ավելի ճիշտ , ելնելով տարբերությունից , որի մեջ  բացահայտվում է այս անունը (Ել 3:12-14,  6:2-8) ,այն նշանակում է <<ներկայություն >>  — Աստված իսրաելացիների հետ , Նա մոտ է Իր ժողովրդին , Խորանին , ինշպես նաև <<Խոստացյալ- Էմմանուէլ>>բառի շնորհիվ (Աստված մեզ հետ)( Ես 7:14 ,Մաթ 1:23)) : <<Յահվեն  (ՅՀՎՀ-ն ) ներկա է >> , նա հասանելի է և մոտ բոլոր նրանց , ովքեր Նրան են կանչում (սաղմ 145:18) փրկության համար (107:13) , ներման (սաղմ  25:11) և ուսուցման : Բացի այս կապված է նաև ուխտման հետ ,օրինակ ՝(ել 6:6-8)<< Ես կլինեմ ձեզ Աստված և դուք իմ ժողովուրդը>> : Մի խոսքով , այս բառը ,բացի միայն հասարակ տառերի օգտագործմամբ, ինչպես  էլ օգտագործվի , այն ունի իր մեջ ներկայություն , փրկություն, ազատարար, օրհնաբեր , ինչպես նաև ուխտր և հավատարմության մեջ պատասխանատվություն:

Անուններ          

Տեսք Հայերեն ձև Եբրաերեն ձև
 

Հասարակ

Աստված

Տեր

Տիրակալ

Էլի,Էլոահ,Էլոհիմ(Ժննդ15:1)

Եհովա (Ծննդոց2:4)

Ադոնայ(Ծննդ15:2)

Բարդ

Էլի, Աստված

Ամենակարող Աստված

Բարձրյալ,Բարձրյալ Աստված

Էլ Շադայ(Ծննդ17:1)

Էլ-Էլիոն(Ծննդ14:18)

Բարդ

(Եհովա-Տեր)

Տեր Աստված

Տիրակալ Աստված

Զորաց Տեր

Եհովա Էլոհիմ (Ծննդ2:4)

Ադոնայ Եհովա (Ծննդ5:2)

Եհովա Սաբաովթ(1թագ1:3)

Գ)  Աստծո անունը Նոր կտակարանում
Նոր Կտակարանը հիմնվում է Հին կտակարանի վրա և շարունակում է օգտագործվել լայն իմաստով , միայն թե Նոր կտակարանի հետաքրքրությունը դա այն է , որ կապվում  է Հիսուսի անվան հետ :  Սա ակնհայտ է Հովհաննեսի մոտ.<<Մարդիկ հավատում են Նրա Անունին>>(1:12, 2:23)և <<Կխնդրեն Նրա անունով >>(14:13-14):
 
Նոր կտակարանում Հիսուսի մասին և Հայր Աստծո մասին դեռ կխոսենք , Իսկ այս բաժինը ամփոփենմ այսքանով:    
 
Գլուխ 3. Աստծո  բնութագիրը
 
Շատ հետաքրքիր է , որ Աստված հայտնվեց իր ժողովրդին ոչ միայն անուններով , այլ իր բնութագրովկամ գործնական հատկանիշներով:
 
              Ա) Աստծո էությունը
 
Քանի որ Աստված իրեն հայտնեց մարդկությանը , ցույց տվեց նաև , թե ինքն ինչպիսին է, չնայած այն բանին ,որ մենք մինչև վերջ չենք կարող դա հասկանալ, բայցևայնպես  ի՞նչ կա գրված , փորցենք խոսել դրանցից մի քանիսի մասին:
Հոգևորություն- Հոգեղեն
1.1Աստված դա անփոխարինելի էություն է , բայց նա չի հանդիսանում նյութական, այլ հոգևոր (Հովհ . 4:24), որի համար էլ ասեց << Ոչ մի բանի նմանություն չտաք>>(Ել20:4):
 
1.2  Անտեսանելի է : Իսրաէլացիները ոչ մի պատկեր չեն տեսել, երբ որ Տերը հայտնվեց Քորեբի վրա և խիստ օրենք դրեց (2օր. 4:15-19, ել 33:20  ,  հովհ 1:18, կող.1:15, հռ. 1:20,1Տիմ1:17): Բայց Սուրբ Գիրքը պնդում է, որ որոշները կտեսնեն(սաղմ.17:15, Մաթ 5:8 , Եբր 12:14, Հայտն 22:4):  Բայց ի՞նչ եթե Սուրբ գիրքն ասում է , որ տեսել են վերը նշվածում , սա բացատրվում է Եբր.1:3 
1.3 Նա կենդանի է <<Կյանք ունեցող>>(Հեսու 3:10, 1 թագ.17:26, սաղմ 84:2, Մաթ 16:16, 1 Տիմ 3:15, Հայտն 7:2):Կյանքն իր մեջ պարունակում է զգացմունք:Եվ այս բոլոր հատկանիշները Աստված ունի(սաղմ 115:3,Հով5:26): մեր Աստվածը Կենդանի <<Կյանք ունեցող, Կյանքի աղբյուր է>>, Նա տեսնում է,  լսում է , սիրում է :
                                 1:4   Նա ի սկզբանե Լույս է (Ա. Հովհանու 1:5)
                                 1:5 Նա Սուրբ է (Հայտնություն 6:10)
                              1:6  Աստված Սեր է (Սիրող )  (Ա. Հովհ. 1:5) 
                                 1:7 Ինքնագոյ է: Թովմաս Ակվինացին ասել է .<<Նա հանդիսանում է նախապատճառ , բայց ինքն անպատճառ է >>: Ինքնագոյ լինելու օրինակը տալիս է հենց ինքը ասելով <<ԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ>>(ել 3:14) Ուշադրություն դարձնենք Հիսուսին , որ Իր մասին նույն միտքն է արտահայտում (հովհ 8:58,Հայտն 1:8), ինչպես ընդունված է պնդել ԵՀՈՎԱՅ անվան տակ(ել 6:3):
                              1:8 Նա անսահման է (3 թագ.8 :27 , 2 մն. 2:6 , Սաղմ. 113:4-6, 139:7 , ես 66 , եր 23:24, գործ.17:24-26)
                              1:9   Նա Հավիտենական է (1 Տիմ . 6:16 , Ամբ 1:12):
                              1:10 Ամենատես է (Սաղմ 139-1:10 առ 15:3, Եր 23:23)
                             1:11 Անփոփոխ է (Հակ 1:17, սաղմ 102:26 , 103:17 33:11, Մաղ.3:6, Եբր 1:12, հռ 4 :20 , Ես 46:10,28:12,                                               .                             3թագ 8:58, 2 կոր 1:20, Ծննդ 18:25):
                                1:12 Արդար է (մն 12:6 ,Եզր 9:15 , Նեեմ9:33, Ել 45:21, գործ 9:14 , Հովհ 17:25, 2 Տիմ 4:8 , Հայտն 16:5):
                                 Ուրիշ շատ տեղերում նշվում է Աստծո արդարության մասին:
                              1:13 Աստված Բարի է(Մարկ 10:8)
Գլուխ 4  Աստծո բնությունը (Երրորդություն)
 
Արդեն որոշակիորեն խոսեցինք այն մասին , որ Աստված հայտնվեց մարդկությանը և տարբեր ձևերով ցույց տվեց ինքն իրեն : Երբ մենք նայում ենք անունների բաժնին, ապա անվիճելիորեն կարող ենք ասել ,որ Աստված մեկն է և ուրիշ ոչ մի Աստված չկա իրենից զատ, նաև այն ,որ անփոփոխ է Աստված: Բայց հարց է առաջանում , թե ի՞նչպես է , որ Աստված Երրորդություն է : Սրա մասին մենք  պետք է նայենք հենց այս գլխի մեջև կփորձեմ ավելի մանրամասն ներկայացնել: Աստծո Մեկությունը նշանակու է , որ գոյություն ունի միայն մեկ Աստված(2 Օր. 4:35 – 31,  3թագ 8:60, Ես 45:5 , 17:3, Մարկ.12:39,Հովհ 17:3, kw8n2 8:4 , 1Տիմ 2:5. Ել 15:11, Զաք 14:9): Այն բանը , որ Աստծո էյությունը չի բաժանվել և անբաժան է , դա հռչակվում է 2Օր 6:4, Մարկ 12:29, Հակ 2:19: Աաստված բաղկացած չե մասերից  : Եթե մարդը բաղկացած է թե ֆիզիկական  մարմնից ՝ թե  հոգուց , ապա Աստված միայն Հոգի է:————      Չնայած այն բանի, որ Երրորդություն բառը չկա Սուրբ գրքում գրված , բայցևայնպես այն հանդիսանում է Սուրբ գրային ուսմունք: Այս ուսմունքը Եկեղեցու մեջ մտել է դեռևս 181 թ . Թեոփիլոս Անտիոքացու կողմից , և    200 թ ՝ Տերտուլյանի  կողմից: Երեք Հավերժական տարբերություն մեկ Աստծո մեջ : Սա ոչ թե եռաստվածությունն է, այլ մեկ Աստվածություն , որը եթե առանձին – առանձին նաենք , ունեն Աստվածության բնություն , Հիսուս նաև մարդկային   բնություն: Բայցևայնպես սա շատ բարդ մեխանիզմ է և պետք է փորձենք հիմնավորել ելնելով Սուրբ գրքից և մարդկային սահմանափակ գաղափարով             հասկանալ անսահման Աստծուն:
 
                                                                  Ա. Ակնարկ Հին Ուխտից
 
                Մենք անունների մեջ արդեն շատ խոսեցինք, որ Աստված ներկայացավ մարդկությանը հոոգնակի թվի դերանուն գործածելով <Էլոհիմ> (Ծննդ. 1:26.  3:22, 11:7 Ես6:8), չնայած ,որ կարող էր օգտագործել նաև եզակի թիվը <Էլոահ, Էլ>: Սրան նորից չեմ անրադառնա , բայց հիմնվելով սրա վրա պետք է շարունակեմ իմ հիմնավորումը : Հոգնակի թիվը օգտագործված է ամենայն հավանականությամբ այն բանի համար , որպեսզի ամրապնդի հոգնակի ձևը: Ավելի սահմանող նշումներ , որ այդ հոգնակին հանդիսանում է եռյակ , գտնում ենք մյուս փաստարկներում : 1-որ Տեր բառը տարբերել Տեր բառից:  Ծննդ. 19:24 պնդում է, որ <<Եվ Տերը Սոգոմի ու Գոմորի վրա ծծումբ տեղաց Տիրոջ կողմից ՝ երկնքից >> , իսկ Ովսե մարգարեն հայտարարում է Աստծո խոսքը << Իսկ Հուդայի տունը կողորմեմ և կփրկեմ նրանց Աստծմով >> (Զաք 3:2, 2 Տիմ 1:18):
2- Որդին առանձնանում է հորից : Եսայի մարգարեյի միջոցով ասեց. <<Տեր Աստվածը հիմա ինձ ուղարկեց և Նրա հոգին >> (Ես48:16 , 63:9, Սաղմոս 45:6 ) :  Սաղմ . 2:8 –ում կարդում ենք  << Դու Իմ որդին ես , Ես այսօր Քեզ ծնեցի>> Հիսուսը ոչ միայն անվանված է Աստծո Որդի (Հռոմ 1:4), Այլ նաև  Միածին Որդին , և Նրա Անդրանիկ Որդին   (Եբր 1:6):Քրիստոսը դարձավ Աստծո հավիտենական Որդին , ոչ թե մարմնի մեջ , այլ Նա այդ  Որդին էր մինչև աշխարհ գալը(Ես 9:6):<<ԵՎ Նրա ելքը վաղուց ՝  հավիտենական օրերից հետ է>>:  
3.Հոգին նույնպես տարբերվում է Աստծուց (Ծննդ1:1): Կարդում ենք . <<Սկզբում Աստված ստեղծեց  երկինքն ու երկիրը>>: Իսկ երկրորդ համարը պնդում է, որ Աստծո  հոգին շրջում է  ջրերի վրա:  Ուշադրություն դարձնենք այս հատվածին .  <<  Եվ ասեց Տերը ՝ Իմ Հոգին հավիտյան չմնա մարդու վրա>> (Ծննդ 6:3 , թվ 27:18, սաղմ51:11, Եսայի 40: 13):
ՈՒշադրություն դարձնենք նաև եռակի ձևով օգտագործված <<Սուրբ >> բառին /Ես 6:3/, որը կարող է ակնարկել Երրորդությունը (հայտ 4:8) Ինչպես նաև , եռակի ձևով օրհնությունը (թվ 6:24-28):
Հաճախակի օգտագործվող << Տերոջջ Հրեշտակը >> /դեսպան/  արտահայտությունը , որ հանդիպում է Հին Կտակարանում , կարող է մատնանշել հատուկ ձևով Երրորդության , երկրորդ անձը : Այս հրեշտակի  հայտնությունը հին կտակարանի մեջ մարմնով էր : Տիրոջ հրեշտակը նույնանում է Տերոջ  հետ , նաև տարբերվում է  Նրանից : Նա հայտնվեց Հագարին (Ծննդ 16:7-14), Աբրահամին (Ծննդ 22:11-18), Հակոբին (Ծննդ 31:11-13), Մովսեսին (Ել 3:2-5), Իսրաելին (Ել14:19), Բաղամին (թվ 22:35),   Գեդեոնին(Դատ1:16-23),   Մանուելին  (Դատ 13:2-25) Եղիսեին (3թագ 19:5-7) և Դավիթին  (1մն21:15-17): Տերոջ հրեշտակը սպանեց 185 000 ասորի (4 թագ 19:35): Նա դարձավ Զաքարիայի տեսիլքը , պաշտպանեց Հեսու քահանայապետին սատանայից  (Զաք 3:1) և դարձավ երեք անձերից մեկը , որոնք հայտնվեցին Աբրահամին : Հին կտակարանի Աստծո Երրորդությունը  թվարկող համարներից մենք կարող ենք եզրակացնել, որ Հին կտակարանը պարունակում է հստակ սպասումներ երրորդության լրիվ հայտնությանը , որը գրված է Նոր կտակարանում>>:
                                                     Բ. Նոր Կտակարանի ուսուցումը
     Այս բաժնի մեջ է, որ պետք է  խոսեմ Հայր Աստծո , Հիսուսի, Սուրբ Հոգու մասին և նրանց միության մասին , որի մասին տեղեկանում ենք Նոր կտակարանից:
 
                                 1 Հայր Աստված
 
Այս բանի համար շատ քիչ մարդիկ կան , որ չեն ընդունում Հորը որպես Աստված, Բաց մեկ երկու համար հիշենք: Հովհանու 6:27, Հռ. 1:7, Գաղ 1:1):
 
Քրիստոսը որպես Աստված- մարդ
Այս բաժինն է, որտեղից առաջանում են շատ ու շատ մոլորություններ , ասելով կամ Հիսուսը Աստված չէ՝,  կամ էլ մարդ չէ և սրանք երկուսն էլ բացարձակ մոլորություններ են , որի մասին հիմա պետք է բերեմ Սուրբ գրային համարներ  և գանք ընդհանուր հայտարարին:
 
        Ա.       Քրիստոսը որպես մարդ
 
Չնայած այն բանին , որ գոյություն ունեն շատ գաղափարներ , որ Քրիստոսը բացարձակապես Աստված է, ոչ թե մարդ , (որի մասին ավելի ուշ) , Բայց և այնպես ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը Հիսուսի մարդեղության մասին: Անմիջապես պետք է նշեմ , որ շատ տեղեր Սուրբ Գիրքը Քրիստոսի մասին նշում է որպես հրեշտակ(Դեսպան) (Մաղ3:1-2) , սա չի նշանակում , որ հրեշտակ է , այլ որպես <<դեսպան>>  է և պետք է  նշեմ , որ Հիսուսը հրեշտակ չի եղել և ոչ էլ կլինի , իսկ որպես Աստծո հրեշտակ ՝ բոլորովին այլ բան է : Երբ կարդում ենք Սուրբ Գիրքը , հստակորեն երևում է այն , որ Հիսուսը մարդ էր և բացարձակապես  ոչ մեկը իրավունք չունի անգամ կասկածելու  Հիսուսի մարդեղության վրա – ինչու՞:
 
        Հիսուսը լինելով Աստծո հավիտենակա Բանը <<Խոսքը-LOGOS>>, սկիզբ առավ երկնքում և ծնվեց երկրի վրա , մեզ համար : Եվ քանի որ հղիացավ Մարիամը Սուրբ Հոգուց ՝, այսինքն Աստծուց,   նա բացառապես անբիծ, սուրբ և անարատ էր(Ղուկ 1:35, Հովհ 8:46, 14:30 , 2կոր 5:21, եբր 4:15, 9:14,1 Պետր 2:22 , 1Հով 3:5): Հիսուսն ինքն է փաստում իր մարդ լինելը, նաև ուրիշները (Հով 8:40 , գործ 3:23, Հռ 5:15, 1 կոր 15 :21) , հայտնվեց մարկանց ֆիզիկապես , մարմնով  (Հով  1:14, 1 Տիմ 3:16, 1 Հով4:2):  Ուներ ամեն ինչ – որ ունենում է մարդ ՝ նյութեղեն մարմին , բանական շունչ(Մաթ 26:26,,28:28,Ղուկ 23:46,24 39, Հով11;33,Եբր 2:14) ունեցել է նաև մարդկային ապրումներ (Մաթ 4:2, 8:24, 9:36, Մարկ 3:5, Ղուկ 2:40-52, 22:24 , Հով 4:6-7, 11:35, 12:27, 19:28-30, Եբր 2:10-18, 5:7-8):
 
        բ ) Հիսուսի Աստվածությունը :
 
Հիսուսի Աստվածության  մասին ուսուցումը հանդիսանում է քրիստոնեական հավատքի հիմք. << Ի՞նչ է՝ք մտածում   դուք Հիսուսի մասին >>  սա առաջնակարգ հարց է (Մաթ 16:15, 22-42):
 
        1 Աստվածային հատկությունները
 
Նա Հավիտենական է :   Նա ոչ միայն Հովհաննես Մկրտիչից առաջ էր (Հով 17:5 +24), այլ <<Ամեն արարածներից առաջ ծնված>>(Ծնունդ , ոչ թե արարած ) (կող 1:15 ):  Նա գոյություն ուներ <<ի սկզբանե >> (Հով 1:1, 2Հով1:1), << Հավիտենական օրերից առաջ>> (Միք 5:2 ) և կշարունակիգոյություն ունենալ Հավիտյան (Ես 9:6 , Եբր 1:11, 13:8):  Ինչպես նաև կյանքի կապը Հոր հետ  հանդիսանում է որպես հավիտենական ընթացք(Հով 16:30,  21:17) :
Նա ամենագետ է   (Հովհ 16:30, 2117: Նրանում է ծածկված ամեն իմաստության և գիտության գաղտնիքները (կող 2:3): Նա գիտեր մարդու մեջի եղածը (Հով 2:24, նաև սամարացի կնոջը (Հով 4:29):  Նա գիտեր մարդկանց մտածելակերպը   (Ղուկաս 6:8, 11:17), Իր  գնալու ժամանակը(Մաթ 24:35) , Նա Հորը գիտեր այնպես , որ ոչ մի մահկանացու չգիտեր (Մաթ11:27): Բայց կային նաև բաներ, իսկապես չգիտեր՝ օրինակ Իր վերադարձը (Մարկ 13:32): Զարմացավ մարդկանց անհավատության վրա (մարկ 6:6):  Գնաց թզենու մոտ ՝ թզի սպասումով կամ ակնկալիքով  , որ թուզ ուտեր (Մարկ 13:13):Ի դեպ նշեմ , որ միշտ չէ , որ օգտվեց իր Աստվածային կարողությունից:     
        Նա ամենատեղ է: Նա լինելով  երկրի միաժամանակ նաև երկնքում  էր (Մաթ 18:20, 28:20 , Հով 3:13): Նա լեցնում էր երկինքները (Եփ 1:23):
        Նա ամենակարող է (Հով 5:19)  Ամենակարող Աստված (Ես 9:16): Նրա խոսքը հստակ է , չի տատանվում (Եբր 1:3)  Նրան տրված է Իշխանություն (Մաթ 28:18): Նա Իշխանություն ունի  նաև դևերի վրա (Մարկ 5:11-15) հիվանդության վրա (Ղուկ 4:38-41) ,   մահվան  վրա (Մաթ 9:11-25, Ղուկ 7:12-16, Հով .11:38-44):
Նա անփոփոխ է (Եբր 1:12, 13:)              
 
2 Աստվածային պարտականությունը :
 
Նա Արարիչ (Հով 1:3, կող 1:16, եբր 1:10) և ամեն բանի պահապան (Կող 1:17, Եբր 1:3)
 
3 Աստվածության  բացառիկ իրավունքները:
 
Ներեց մեղքեր (Մաթ 9:2-6, Ղուկ 7:47), առաքյալներից ոչ մեկը չուներ նման իշխանություն, (Մաթ 16:19,  18:18, Հովհ 20:23, գործ 8:20-22,  1Հով 1:9 )
Նա հարություն տվեց  (Հով 5:25, 6:39 11:25) : Այս հարությունը տարբերվում է նախկինում արածերեք հարությունից (Ղուկ 7:12-16,  Մարկ 5:35-43, Հով 11:38-44)  և հարություն կառնեն հավիտենականության համար :
Դատաստան կանի ( Հով 5:22) Հավատացյալներին կդատի  (Հռ 14:10,  2 կոր5:10,), Գազանին և նրա հետևողներին (Հայտն 19:15), ազգերին (Մաթ 25:31, գործ 10:42,  2 Տիմ 4:1,  1Պետ 4:5)
 
4  Նրա նմանեցումը Հին կտակարանի ԵՀՈՎԱ Աստծու հետ
 
Բաներ , որոնք վերագրվում են  Եհովա Աստծուն Նոր կտակարանում ասում է Հիսուսի մասին:
Նա Արարիչ էր (Սաղմ 102:24-27, Եբր 1:10-12) Նրան տեսավ  Եսային (Ես .6:1-4, Հով 12:41):  Նրան ճանապարհ պատրաստեց (Ես 40:3 , Մաթ 3:3):  Նա պատժում է իր ժողովրդին (Թվ 21:6, Կոր 10:9),  Նրան պետք է պատվել որպես սուրբ (Հայտն 8:13, 1 Պետ 3:15 :  Նա <<գերի առավ գերությունը >> (Սաղմ 69:19, Եփ 4:8),  << Եվ կնայեն նրան Որին խոցեցին >> (Հով 19:37) ,<< Եվ կնայեն ինձ , որ խոցեցին >>(Զաք 12:10), << Եհովան է իմ հովիվը >>, << Ես Եմ Բարի Հովիվը>> (Սաղմ 23:1, Հով 10:11):
Անուններ , որոնք վկայում են Աստվածությունը<Էգո Էմի>
Այս բաժնի մասին արդեն բավականին բան է խոսվել արդեն
 
      Ա)   Հիսուսն արտահայտվեց այնպես ՝, ինչպես Աստված հին կտակարանի մեջ , օրինակ՝ << Ես եմ Հացը, որ երկնքից իջել եմ >>  (Հով 6:41-50), << Ես Եմ դուռը>>(Հով 10:9), << Ես Եմ ճանապարհը>>(Հով 114:6), << Ես Եմ Որթը և դուք ճյուղերը>> (Հով 15:5) ,  <<Ես Եմ Ալֆան ու Օմեգան >>(Հայտն 22:13: Ես 41:4,  44:6 ,  48:12  հայտն 1:8)  << Ամեն հավատարիմ և ճշմարիտ Վկան , Աստծո արարածների սկիզբը >(ՈՉ ԹԵ ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐՎԱԾԸ , ԱՅԼ ԱՐԱՐԱԾՆԵՐՆ ՍԿԻԶԲ ԱՌԱՆ ԻՐԵՆԻՑ )(Հայտն 3:14, կող 1:15):   << Ես Եմ հարությունը և կյանքը >> (Հով11:25) , << Նա է հավիտենական կյանքը և ճշմարիտ Աստվածը>>(1Հով 5:20), <<Աբրահամի լինելուց առաջ ես կայի>> (Հով 8:58, Ել 3:44):
      Միածին որդի (Հով 1:18) ,   , Միածին ոչ թե միայն մեկ հատիկը , այլ միևնույն էյությունն ունեցող ծնունդ Թովմասի խոսքերը (Հով 20:28 )<< Ով Աստված>>(Եբր 1:8) ,  <<Մեր Աստծո և փրկիչ Հիսուս Քրիստոս >> (2 Պետ 1:1 նաև Տիտ 2:13, Հռ 9:5):  
Աստծո երկրպագությունը ընդունում է Հիսուսը (Մաթ 14:33, 28:9,Ղուկ5:8, 1 կոր1:2) այնպես ինչպես հին կտակարանում Եհովան (ել 34:14) և Հիսուսը (Մաթ 4:10) հայտարարում են , որ պետք է երկրպագել միակ Աստծուն , որի համար էլ հասարակ մարդիկ և հրեշտակները  չեն ընդունում երկրպագություն, (չշփոթենք <<Աստծո Հրեշտակ>>-ի հետ ) (Գործ 10:25, Հայտն 19:10, 22:8): Եթե Հիսուսը որ ընդունեց երկրպագություն  և չլիներ Աստված է՝, դա հայհոյություն կլիներ և Աստված էլ չէր հարություն տա :
Ես ուզում եմ հիշել մի դեպք , որի մասինգրում է Հովհաննես առաքյալը , որ Հիսուսին ուզում էին սպանել և դրա պատճառը Ի՞նչն էր .  <Հիսուսն ասեց – Շատ բարի գործեր  գործեցի , դրա համար էք ինձ ուզում սպանե՞լ. և ասեցին նրան . – Բարի բանի համար քեզ չենք սպանում , այլ որ քո անձն Աստվածես համարում>(Հով 10:34): Հրյաները շատ լավ գիտակցում էին, որ ինքը Աստծո փառքը  վերագրեց իրեն , որը գրված է 30 համարի մեջ: նաև Հով 14-8:11:  Մի հայտնի մարդգրում է հետևյալը <<Հիսուս Քրիստոսը կամ եղել է ստախոս , կամ հոգեկան հիվանդ , կամ էլ Աստված : Եվ գիտենք , որ Աստված մեղավորներին չի լսում >>: Իսկ մեկ ուրիշը գրել է <<Այնքան կույր պետք է լինել , որ սուրբ գիրքը կարդալուց չտեսնել Հիսուսի Աստվածությունը>> , կուզեմ նշել նև դեռ շատ  տեղեր կան ,որ փաստում են Հիսուսի թե՛ մարդեղությունը և թե՛ Աստվածությունը, բայց  կարծում եմ, որ այսքանը բավական է:  
 
Շատ լավ իսկ ինչպե՞ս հասկանալ Հիսուսը , որպես Աստվածամարդ , և երբեմն մարդիկ հայտնում են թե եթե մարդ է ինչպե՞ս է Աստված , եթե Աստված է ինչպե՞ս է մարդ:   և մոռանում են , որ Սուրբ գիրգն է ասում , սա խելքի և բանակակության բան չե ինչպես նաև իր գոյության փաստը: Եթե հավատում ենք ամեն բան պարզ է <<ԱՅՈ և Ամեն >>:
 
Այդ դեպքում  ինչպե՞ս կարող է Աստված ծնվել և մեռնել: Շատ կարևոր է հասկանալ , որ Հիսուսը լինելով անձ որպես անհատականություն եզակի մեկն էր , որը օժտված էր երկու բնաություններով ՝ Աստվածային և մարդկային և  այս երկու բնություններն էլ անշփոթ էին իրար հետ : Որտեղ երևում էր Աստվածային գործ  դա առաջին բնությունն էր, իսկ որտեղ ցավում է , աղոթում է դա  մարդկային գործ է և սա հստակորեն երևում է Սուրբ Գրքի մեջ , որի մասին արդեն խոսեցինք:
 
 Ուզում եմ այս բաժնի վերջում  գրել մի շատ կարևոր բան <<Մարդուց մարդ է ծնվում, Սուրբ Հոգուց և մարդուց  Աստվածամարդ >> ,  << Ճշմարիտ Աստված Ճշմարիտ Աստծուց , Ճշմարիտ լույս , Ճշմարիտ լույսից>>:  Մենք դեռ կնայենք  պատմականորեն եղած ուսմունքները , բայց դա քիչ ավելի ուշ:
 
Գ  Սուրբ Հոգին Աստված
 
 Սա նույնպես շատ կարևոր մի հարց է , որի մասին շատ  շատերն ունեն սխալ կարծիք , ՝ օրինակ զորություն ,  կամ Վերագրում են հենց Աստծո խոսքին , կամ , ցանկացած այլ գաղափարներ , որը  կա որոշ մարդկանց  մեջ և նայելով այս բաժինը  կտեսնենք , թե Սուրբ Գիրքն ինչ է ասում:       
 
Եբրայերեն << Հոգի>>  (Ռուախ )  բառը  կարող է գործածվել  նաև ուրիշ նշանակություններով , օրինակ ՝ քամի , շունչ  կամ զորություն և սրանից բացի ուրիշ նշանակություն չունի : Իսկ այդ բառը , որն օգտագործվել է այս պարբերության մեջ ,  ինքնըստինքյան  բացատրում է, թե ինչ նշանակություն ունի տվյալ պարագայում :
 
Հին կտակարան
Հաճախակի գործածված << Աստված>> կամ << Տեր >> Սուրբ Հոգին երևան է գալիս  որպես Աստծո ներկայացուցիչ Արարչագործության ժամանակ (Ծննդ. 1:2, Հոբ 33: 14 – 15 ):  Որպես միջոց , նրա փոխհարաբերությունները , մարդկանց հետ (Ծննդ 6:3 ) , բազում համարներ հին կտակարանի մեջ , որոնք փաստում են  Աստվածային Անձ լինելը , օրինակ՝  հայտնություն տվող (Ծննդ 41:38 , թվ. 24:2) Աստծո ժողովրդի առաջնորդներին  ամրապնդող (թվ  27:18,   11:17-29 , 2 օր 34:9) , լեցնող  ( Ել 31:3, , 11:29   ,  14:19, 35 :31): Հանգչում է տարբեր անձերի վրա՝ տալով Զորություն (դատ 3:10, 6:24 ,  11:29 , 14:19 ,  1 մն 12:18), մարգարեություն ( 1 թագ 19:20-23, 10:6- 10 ,  2 թագ 23:3), տեղափոխում է  մեկից   մյուսին  (1Թագ 16:13-14),  ծրագրեր (1 մն 28 : 12 ): Հոգին ներշնչում է նաև մարգարեներին տալով Աստծո դատաստանի և փրկության մասին (3թագ , 18:12,  22:24, 4 թագ 2:16 ,  2 մն 15:1 , 20 :14 ,  24:20): Հոգուց փախուստ չկա (Սաղ. 139:7) :  Եսային ասում է  ՝   Աստված Նոր Հոգի  կուղարկե դատաստանի և կրակի , իմաստության , զորության , տեսիլքի և պատվի (Ես 11:2, 42:1, 61:1 ): Նաև այն , որ ծառային տրվեց Հոգի(53:7 -11 ):
Նման շատ օրինակներ կարելի է բերել Սուրբ Գրքից , բայց կուզեմ շատ սիրելի մի համար գրել և վերջացնել Հին կտակարանից Հոգուն վերագրվող արտահայտությունները (Հովել 2:28-32, գործ 2:17-21),  և շեշտել նաև այն , որ ոմանք  փորձ կանեն  որոշ համարներ վերագրել հրեշտակների , բայց  դրանք  շատ պասիվ մոտեցումներ են :
 
2 Նոր կտակարան
 
      Համեմատելով  Հին կտակարանի հետ , Նոր կտակարանում արդեն Սւրբ Հոգին (Պնեումա, Հագիոն )  մեծ ազդեցություն է ունենում կապված մարդկանց հետ և Աստվածաբանության մեջ ,այն երբեմն գործածվում է Աստծո Հոգին , Քրիստոսի Հոգին արտահայտություններով (Գործ 1:5 , Ծննդ 1:2,, Ես 11:2, Մաթ , 10:20, 1 Պետ 1:11):
 
      Այս բաժինը կուզեմ բաժանել երկու մասերի
 
Ա  որպես անձ և  ,   Բ   Աստված
 
1         Երբ խոսվ  ում է Սուրբ Հոգու մասին , գործածվում է  անձնական դերանուն , չնայած որ հունարենով հոգի գոյականը  միջին սեռ է /սա հայերենում չկա/ , Հիսուսը Հովհաննու ավետարանի 14:26, 16:13-ում օգտվում է ցուցական   <<ՆԱ>> արական սեռին պատկանող բառից , որը շատ կարևոր է իմանալ , որովհետև ամեն լեզու ունի իր առավելությունները (և առավել ևս հունարենը )  և պետք է հասկանալ Սուրբ գրային լեզուն :  Ի դեպ նշեմ նաև , որ Հիսուսի մասին երբ խոսվում է Սուրբ գրքում    նույն մոտեցումն ցուցաբերում առաքյալը (1Հով 2:1),  որով ուզում է նշել Հիսուսի անձ լինելը
Կոչվում է Մխիթարիչ  (Հով 14:16 -26, 15:26, 16:7), որը վերագրվում է Հիսուսին (Հով 2:1):
 
2             Նրան ունի անձին վերագրվող հատկանիշներ, 
 Բանական է  (1կոր 2:11)
 Ունի զգացմունք  (Հռ , 8:27, 15:30),
Կամք (1 կոր 12:11)
 
3   Նա կատարում է անձին վերագրվող գործողություններ
Ուսուցանում է (Հով 14:26),
Լսում և խոսում է  (Հով 16:13, գործ 13:2 , Հայտն 2:7) 
Վկայում է  Հիսուսի  մասին  (Հով 15:26) փառաբանում է Հիսուսին:
           Մխիթարում է (Գործ 9:21),
Տալիս է խորհուրդներ (Հով 14:16),
Հանդիմանում է մեղքի համար (Հով 16:8),
Մեզ համար աղոթում է  (Հռ 8:27),
Ծառայություն է նշանակում (Գործ 13:2-4, 16:16) ,
Ցավ է ապրում (Եփ 4:30), 
Նախատվում է (եբր 10:28) ,
Որոշ մարդիկ հակառակվում են  նրան (Գործ 7:51)
Նրան կարելի է խաբել (Գործ 5:3),
Փորձել  (5:9),
Հարություն տալիս (Հով 3:5),
Հաստատում է ճշմարտությու ը (Հով 16:13),
Բարեխոսում է  (Հռ 8:26),
Քննում է  (1կոր 2:10),
Աշխատում է  (1 Կոր 12:11),
Եվ վերջում  կարելի է մեղք գործել  Նրա դեմ (Մաթ 12:31): 
4 Նա   տ ա րբերվում է  սեփ ա կա ն  զորությունից   (1կոր 2:4, գործ 10:38, հռ 15:13) այս բոլորը փաստում են Նրա անձ լինելը :
 
Բ    Նա որպես Աստված
Մենք նախորդ գլխի մեջ տեսանք , թե ինչ բնութագիր ունի Աստված ,  որպես   Աստված և այդ ամենի վրա  էլ պետք է ստուգենք  Սուրբ Հոգին  որպես Աստված : Մենք նույնն արել ենք Հիսուսի  բնութագրի հետ կապված:  
Որ անվանվում է Աստված (2 կոր 3:17, Ղուկ 1:31-35, գործ 5:3-4):  Նա Հավիտենական է (Եբր 9:14),  Ամենատեղ է (սաղմ 139:7-10), Ամենակարող է (Ղուկ 1:35), Ամենատես  է (1կոր 2:10 , Հով 14:26 ),  Կարողություն ունի (Գործ , 1:8, հռ 15:19): 
Նրան են վերագրվում Աստվածության գործերը , օրինակ՝ Արարում (Ծննդ 1:2 , հոբ 33:4, սաղմ 104 :30 ), Վերածնունդ (Հով 3:3-8), Սուրբ գրային ներշնչում (2 պետ 1:21, գործ 1:16 ,28:2),  Մեռելների  հարություն (Հռ 8:6-11), Լեցունություն : Ոչ միայն այսքանը այլ նաև Նրան է վերագրվում  Աստծո անունները (Ել 17:7 , Եբր 3:7-9, 1 Տիմ 3:16 , 2 Պետ 1:21): Այդ բոլոր համարներից ելնելով կարող ենք ասել , որ Աստծո Հոգին Հավասարազոր է Հայր Աստծուն  և Հիսուս Քրիստոսին :
 Շատ լավ, իսկ ինչպե՞ս հասկանալ երեքն էլ առանձին Աստված են , բայց մեկ Աստված կա: <<Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն , Իմ ճանապարհը  ձեր ճանապարհը չէ >> (Ես 55:8):  Սա մարդկային ողեղի բան չէ և այն պետք է ընդունել հավատքվ  : Մաթ 28:19   <<Հոր Որդու և Սուրբ Հոգու Անուն >>, Ոչ թե երեք անուն :
2 կոր 13:13  <<Հիսուսի շնորհքը,  Հոր Աստծո Սերը , և Սուրբ Հոգու  հաղորդությունը>> :    Եվ հենց այս համարներից է երրորդության գաղափարը , որ մեկ Աստված կա՝ ,  Արարիչ  , որը բնությամբ երեք անձերից է բաղկացած:
Սուրբ , Սուրբ, Սուրբ  Տեր Աստված Ամենակարող , որ էիր, որ է և որ գալու է (Հայտն 4:8):
Քրիստոնեական պատմությունը ցույց է տվել , որ շատ  աղանդավորներ են եղել  և կան , բայց ի՞նչ արած,  սա նրանից է ,որ մարդկային տրամաբանությամբ փորձում են  բացատրել , թե Ո՞վ է Աստված:  մինջև :  Մինջև  պատմական բաժնին անցնելը , կուզեմ  մեջ բերել Պողոս առաքյալի խոսքերը (հռ 11:33-36) << Ով Աստծո  Մեծության և իմաստության և գիտության խորությունը , ինչպես անքննելի են նրա դատաստանները և անհասկանալի են նրա ճանապարհները : Որովհետև Ո՞վ գիտաց նրա Տերոջ միտքը ,  կամ ո՞վ եղավ նրան խորհրդակից>>:
Այս աշխատության հիմնական նպատակն է  ջատագովել Աստծուն ՝ Սուրբ Երրորդությանը
 
Գլուխ 5 . Պատմական հայացքներ
               Այս բաժնի մեջ շատ բաներ կարելի է գրել , բայց ընդամենը հինգ տեսանկյուն և այնուհետև ուղղափառ ուսմունքն եմ ուզում ներկայացնել:
Արիոսականություն
318 թ. Արիոս Ալեքսանդրացին սկսում է քարոզել , թե Քրիստոսը անսկիզբ չէ, այլ ստեղծվել է ժամանակներից  և դարերից առաջ  ,  Հայր Աստծո ցանկությամբ , որպեսզի նրա միջոցով կատարվի արարչագործությունը : Միակ հավիտենականը Հայր Աստվածն է : Որդին չկար , Որդին թեև ստացել է Հայր Աստծո ողջ Շնորքը թ որդեգրվել ,  սակայն անապականելի չէ  ինչպես Հայրը , լ այլայլելի , ինչպես  բոլոր արարածները :
370- 380 թթ եկեղեցու առջև դրվում է ևս  մի հարց . Սոուրբ Հոգին Աստված է թ՞ե   արարած  , կմ ինչ որ մի որիշ  բան : Սուրբ Աթանասը 359թ Սերապիոնին ուղված նամակում ջատագովում է  Սուրբ Հոգու համագոյությունը՝  Հայր Աստծո հետ :   Իսկ Մակեդոն եպիսկոպոսի գլխավորությամբ մերժվում է Սուրբ Հոգու Թեոդոս կայսեր հրամանով 381 թ-ին գումարվում է Աստվածությունը Կոստանդնոպոլսի երկու տիեզերական ժողովը , որը նախ   հաստատում է Նիկեյի դավանանքը և ավելացնում Սուրբ Հոգու Աստվածությունը և ընդունվում <<Միաստվածություն երեք Անձիք>> բանաձևը:
Նիկեյի ժողովում , երբ լուծվեց Քրիստոսի Աստվածության հարցը , նրա բնությունների  մասին չխոսվեց և հետագայում առաջացան մարդիկ , որ տարբեր ձևով  էին ներկայացնում ,  օրինակ՝ Ապոլինարիա Լավոդիկեցին առաջարկում է հետևյալ լուծումը հիմնվելով նոր պլատոնական այն տեսության վրա , թե մարդը բաղկացած է երեք տարբեր մասերից ՝ 1- մարմին , 2-անբան  հոգի <շունչ>, 3 – բանական հոգի <միտք>:ª Նա քարոզում էր , թե Քրիստոսի մեջ Աստվածային Բանը միացավ անբան հոգու հետ , իսկ բանական հոգին դուրս գնաց ՝ ուրիշ խոսքով ասած  բանական հոգու փոխարեն  Քրիստոսի մեջ տեղ բռնեց <<Բանը>> , քանի որ մարդկայինը կատարյալ ու ամբողջական չէր : Մի խոսքով ընդունում էր միայն Աստվածային բաժինը , որն էլ վտանգում էր ողջ փրկության ծրագիրը , և սա դատապարտվեց 381 թ . ժողովում  Կոստանդնոպոլսի առաջին ժողովում:
Նեստորականություն
Նեստորը հերքում էր Քրիստոսի բնությունների իրական միացությունները մեկ անձի մեջ և ենթադրեց , որ 2անձեր են:   Հիսուս մարդու մեջ կար  <<Բան >>  , այնպես որ 2 բնությունների  միասնությունը  որոշակիորեն համանման է Հոգու ներկայությանը , բայց այս ձևով  վտանգի մեջ է դրվում Քրիստոսի Աստվածության հարցը , այնպես որ նա տարվում է Եփեսոսի ժողով , որն էլ դատապարտվեց 431թ –ին:   
433 թ-ին   Կոստանդնոպոլսի մի վանահայր Եվտիքես անունով , սկսում է քարոզել , որ Հիսուսի մեջ  կար մարդկային բնություն , բայց այն լուծվել է Աստվածայինի հետ , ինչպես մի կաթիլ մեղրը օվկիանոսի մեջ: Նա խոսում էր նաև , որ Քրիստոսի մարմինը նույնպես ուրիշ էր : Մի խոսքով  սա 448 թ. Նոյեմբերի 8-ի ժողովում դատապարտվեց: £
           Ուղղափառ ուսմունք  (Քաղկեդոնի  ժողով ) 
               451թ. Ժողովում ընդունվեց , որ գոյություն ունի մեկ Հիսուս Քրիստոս ՝ անձը 2 բնությունով , որը հանդիսանում է  Ճշմարիտ Աստված  և ճշմարիտ մարդ , համագոյ է Հայր  Աստծուն , նաև հավասար է մարդուն  ամեն տեսանկյունով :  
               Այսքանով ես ուզում եմ վերջացնել իմ փոքր աշխատանքը , հուսով եմ , որ այն տվեց եթե ոչ հիմնական այլ գոնե պարզ ուղղություն մտածելու և գիտակցելու Երրորդության գաղափարի վերաբերյալ և ունենալ անձնական համոզում ՝ զգուշանալով ավելի պակաս հերձվածողություններից (Հայտն 22:18-20):
                                    Ակնարկներ եղան հետևյալ Գրքերից
Աստվածաշնչյան Աստվածաբանության Ավետարանական Բառարան
Հենրի Կ.Տիսեն << Սիստեմատիկ աստվածաբանության դասախոսություն>>
Լույս Բերկով << Քրիստոնեական դավանանք>>
Ջոշ մագդաուէլ << ոչ միայն  հյուսն >>, << Քրիստոնեական դավանանք>>
Սկոֆիլդի <<Մեկնություններ Սուրբ Գրքից >>, <<Վերստին ծնունդ , հոգու մկրտություն, հոգևոր պարգևներ>>
Ռոն Ռոդոս <<Սուրբ Գրային  հասկացություն >> (Եհովայի <<սուտ>> վկաների ուսմունքի դեմ):

  Հեղինակ  ` Հովհաննես Յորդանյան      2001 թ.Հայաստան

 

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *