Հրապարակում եմ այս չքնաղ բալիկի` Արեգի ծնողների`
հասարակությանն ուղղված նամակը, խնդրում եմ օգնել:

Օգնել ցանկացողները կարող են անցնել այս հղմամբ և գումար փոխանցել փոքրիկի բուժման համար` https://www.youcaring.com/aregkhachatryan-957490:

Առողջ և չարաճճի երեխաներ ունենալը թվում է, թե աշխարհում ամենասովորական բանն է, մինչև հիվանդությանը հանդիպելը: Երբ հիվանդությունը քաղցկեղի նման ծանր է, դու հասկանում ես, թե որքան անկարևոր է մնացած ամեն ինչ, և թե որքան դու կցանկանայիր, որ այս ամենը լիներ մի մղձավանջ և կարողանայիր արթնանալ՝ վերադառնալով սովորական առօրյային: Դու խոստանում ես ինքդ քեզ, որ այլևս երբեք չես ջղայնանա երեխաների վրա չարաճճիություների համար և տունը խաղալիքների աղբակույտ դարձնելու համար:
Երբ մեր 3-ամյա որդին սկսեց ջերմել, մենք չէինք կարող պատկերացնել, որ դա մի շրջադարձային փուլ կդառնա մեզ համար: Հայաստանում մի քանի օր բուժվելուց հետո, մենք հաստատեցինք ախտորոշումը գերմանացի բժիշկների կողմից, արդեն Քյոլնում:
Հուսահատության նախնական փուլը անցնելուց հետո մենք պատրաստ ենք այժմ պայքարել այս «վճռի» դեմ մեր բոլոր միջոցներով: Այնուամենայնիվ, մենք ձեր օգնության կարիքն ունենք, որպեսզի մեր որդին վերադառնա իր տուն, որտեղ 8 տարեկան քույրիկը, խաղալիքները եւ անվերջ փազլները սպասում են նրան՝ ընտանիքի եւ ընկերների հետ միասին:
Մեր որդին` Արեգը, մեր արևը, ներկայումս մանրակրկիտ հետազոտոթյուն է անցնում Գերմանիայի Քյոլն քաղաքում: Մենք բուժման համար վճարել ենք 40.000 եվրո, բայց մեզ պետք է ձեր օգնությունը՝ երեխային փրկելու համար: Բժիշկները ասում են, որ մենք պետք է ունենանք առնվազն ևս 210,000 եվրո: Մենք չենք կարող թույլ տալ, որ այս պայքարում պարտվենք գումարի պատճառով:
Մենք կտեղեկացնենք ձեզ, երբ ունենանք վերջնական ախտորոշում եւ նոր տեղեկություններ մեր որդու առողջության մասին:
Խնդրում ենք օգնել մեզ փրկել մեր երեխային, աղոթեք մեզ համար: Մենք շնորհակալ կլինենք ցանկացած ներդրումի համար:

Խաչատրյանների ընտանիք, Աննա եւ Արմենակ

Օգնել ցանկացողները կարող են անցնել այս հղմամբ և գումար փոխանցել փոքրիկի բուժման համար`https://www.youcaring.com/aregkhachatryan-957490 

Արմեն Արմոս Մարտիրոսյան ֆբ