Շնորհավոր օրհնյալ ծնունդդ հերոսածին մայր` տիկին Արմինե Ափանց""

1955թ-ի մարտի 11-ին ծնվել է հերոսածին մայր` տիկին Արմինե Ափանցը: … 1974-ին նա ամուսնացել է Հենրիխ Մանուկյանի հետ,նրանց երջանիկ ընտանիքում ծնվել են նրանց երկու երեխաները` Գեղամ և Քնար Մանուկյանները:Ամուսինը` ուսուցիչ` Հենրիկ Մանուկյանը 1990-ական թվականներին թողնելով մանկավարժությունը , ձեռքն է առնում զենք,քանի որ արդեն սկսվել էր արցախյան պատերազմը և հայրենիքը պաշտպանության կարիք ուներ. ուսուցիչը դառնում է զինվորական,ազատամարտիկ…
Տիկին Արմինեն ոչ միայն ապրում էր զինվորական ընտանիքում,այլ նաև վաղուց քաջատեղյակ էր թշնամու ոճրագործություններին,գիտեր` սումգայիթյան ջարդերի,արցախյան պատերազմի և թշնամու բազմաթիվ ոճրագործությունների մասին,նա նաև ականասեն է ապրիլյան պատերազմին,որտեղ արդեն որդին`Գեղամն հերոսաբար կռվեց…:Գիտեր,որ այդ պատերազմներում շատ մայրեր կորցրեցին իրեց նվիրյալ որդիներին:
Սակայն, ինչ իմանար, որ տարաբախտ մի օր, նա էլ կկորցնի իր նվիրյալ որդուն…
Այսօր խորհում էի. <<երանի անմահացած հերոսները նորից կարողանային հետ վերադառնալ իրենց մոր գիրկը,որ որդեկորույս մայրերն այսքան չտառապեն ու չարտասվեն …բայց հեռուներից վերադառնար ամեն մի հերոս ու նորից լսեր իր մոր օրորը.ամենաքնքուշ երգը աշխարհում,որ պատմում են մեզ մեր սուր մայրերը մեր հին վերքերի,ցավերի մասին…բայց այդ հեռուներից վերադառնային ու նորից լսեին մայրական սիրո ուրախ մեղեդին,որ աստվածային խորհուրդ այն ունեի… ամեն հերոս լսեր այդ ձայնը ու նորից ասեր. <<ամենախոհունկ երգը աշխարհում,որ լսել եմ ես , մորս օրորն է , որ իր կաթի հետ հաղորդվեց հոգուս և ես հասկացա, հետո հասկացա, որ այն մեր թովիչ երկինքն է կապույտ, մեր սար ու ձորն է,գութան արորն է, մեր հող հայրենին, մեր քարաստանն է, մեր հազարամյա, մեր հազարավերք, մեր ՀԱՅԱՍՏԱՆՆ Է>>:Ախ”,բայց երանի…
Այսօր հերոս հրամանատար փոխգնդապետ Գեղամ Մանուկյանի մայրիկի` տիկին Արմինե Ափանցի (Մանուկյանի) 63-ամյակն է, սակայն այն խոր վիշտը, որ պատել է նրան,այն ցավը, որ դարձել է բոլոր որդեկորույս մայրերի ցավերի ցավը,այսօր տանջում է նրան,սեղմում նրա սիրտը,քանի որ ամեն օր արցունքն աչքերին երազում է լսել որդու ձայնը,որդուց ստանալ ծննդյան շնորհավորանքը,բայց ավաղ…
Սիրելի’ տիկին Արմինե ի շնորհավորանքս և խոնհարումս Ձեզ, որ լույսաշխարհ եք եկել,ի համբույրս Ձեր սուրբ աջին,որ հայրենիքի համար լույսաշխարհ եք բերել հերոս հայորդի Գեղամ Մանուկյանին,կրթել և դաստիարակել նրան դարձնելով քրիստոնեա մարտիրոս,Ձեր օրհնյալ ծնունդով կրկին սրբացրել հայոց մայրերի վեհ անունը:Ցանկանում եմ տոկունություն Ձեր և մեր բոլոր հերսածին մայրերի աղոթարան դարձած սրտերին:


Հարգանքներով` ԳԵՂԱՄ Մանուկյանի զինվոր Ռազմիկ Խրշոյան: