Շնորհավոր Տոնդ Անկախ Հայաստան

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 26 -ամյա տոնի կապակցությամբ:
Ամբողջ աշխարհի հայության համար կարևորագույն տոն: Ողջ աշխարհի հայությունը այսօր նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը ու մեր ամենանվիրական տոնն է ; Ընտրած ուղին բարդ էր ու դժվարին ;Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում: 1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետեւյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն;<<Հռչակագիր Հայաստանի անկախության մասին>> որով դրվեց Հայաստանի անկախության սկիզբը;Պետական խորհրդանիշներ հաստատվեցին Հայաստանի առաջին Հանրապետության զինանշանն ու դրոշը;http://scontent-frt3-2.xx.fbcdn.net/v/t1.0-9/21761369_468709316837333_2142276445126163928_n.jpg?oh=241e26f17deed4a3a1d901636b0103da&oe=5A5B8F7F alt="Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:" />
Անկախության հանրաքվեն ժամանակակից պատմության պայծառ էջերից մեկն է, երբ հայ ժողովուրդը արտահայտեց իր կամքը՝ ապրելու ազատ, անկախ և տնօրինելու սեփական ճակատագիրը: Սեպտեմբերի 21-ը դարձել է մեր հավատի, նվիրումի և վստահության խորհրդանիշը : Անկախությունը գին չունի, թեև ձեռք է բերվում տքնանքով, արյամբ եւ ցավով;
«Միջազգային եղբայրական կազակ -խաղաղապահներ » հասարակական կազմակերպությունը , «Միասնություն հանուն հայության» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ -ը իր անմիջական մասնակցությունն ունեցան միջոցառմանը; Այս տոնական օրը հատուկ երախտագիտությամբ հիշում ենք մեր բոլոր նահատակներին, հայ ժողովրդի քաջ զավակներին, նրանց, ովքեր իրենց կյանքի գնով ճանապարհ հարթեցին մեր հայրենիքի պայծառ ու լուսավոր ապագայի համար: Մենք պարտավոր ենք միշտ վառ պահել մեր նվիրյալների հիշատակը :Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ հիշարժան տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք, մեր ժողովրդին՝ խաղաղություն ու բարեկեցություն» ;
Թող հարատեւ լինի Հայաստանի անկախությունը

http://scontent-frt3-2.xx.fbcdn.net/v/t1.0-9/21761618_468709153504016_4141667949674957141_n.jpg?oh=1c0b24d74f61646a5d625529054f8c63&oe=5A43E85B alt="Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:" width="334" height="251" />

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *