ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿ

Ողջույն քեզ, աշուն:Ողջույն  սեպտեմբերի 1-ը
Այսօր սովորական օր է` նման տարվա մյուս օրերին, բայց նաև տարբեր՝ ամեն ինչով:
Այսօր տոն է՝ 2017 թ. սեպտեմբերի 1-ը գիտության ու գիտելիքի :օր:«Սիրելի՚ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, :կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Այս օրը հիշարժան է բոլոր աշակերտների, նամանավանդ առաջին դասարանցիների համար, ովքեր իրենց ուսուցիչների ուղեկցությամբ առաջին անգամ կմտնեն դպրոց` զարմանահրաշ մի աշխարհ, որը տարիների ընթացքում կդառնա նրանց համար անչափ հոգեհարազատ, սիրելի ու անմոռանալի մի վայր, որն ամբողջ կյանքում կոչելու են իմ դպրոցը…

""

Թող կրթության տարիները լինեն բեղմնավոր, բովանդակալից, հաջողակ, բերկրանքով լի և երբեք չմոռացվեն: Թող առաջին անգամ փոքրիկ քայլերով դպրոցի ճամփան կտրած աշակերտների կյանքում դպրոցը դառնա կյանքի իմաստուն ուղեկից ու աջակից: Թող նրանց կյանքում սեպտեմբերի 1-ը լինի խնդությամբ ու բերկրանքով լեցուն, թող երբեք չմոռացվի այս խենթ օրվա օրհնությունը: հարթեն լուսե գալիքի ուղին ու սիրեն դպրոցը, սիրեն այնպես, ինչպես սիրում են 12-րդ դասարանցիները, արդեն գիտակցելով, որ բաժանումը մոտ է…Ձեզ բարի երթ գիտելիքի աշխարհ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *