Տրնդեզը յուրահատուկ ձևով հային մերձեցնում, հաղորդակից է դարձնում Կրակին:Կրակի հետ Մարդու շփումները զարգացած գիտակցության արդյունք են, և Տրնդեզը Արարման մասին մեր նախնիների բնապաշտական ու պարզ պատկերացումների ծնունդ է, որպես կյանքի հանդեպ սիրո, պայքարի մեջ հաղթության, սերնդափոխության և Մարդու հարատևման երկրպագում:

Օ՜, ԻՄ ՏՐՆԴԵԶ, ԱՍՏՂԵՐԻՆ Ի ՏԵՍ
Գիշեր էր, խավար և զկարմրիկն:
Շունչս պահեցի ու ներսուզվեցի 
Սրտիս խորքերի խորխորատներում:

Անկման ռիթմերի վերելքին հլու,
Գեղեցիկ կնոջ խորհուրդներն անսեր, 
Իմ կոպիտ հոգուն նուրբ սեր թվացին:

Ուզեցին ճչալ սրտիս աչքունքը,
Ու վանել հեռու տարակուսանքը՝ 
Մոտեցնելով ինձ անհաս Երազին:

Ուր երկինքներն են, լույսեր ու երգեր, 
Խարույկի կողքին պար եկող այրեր, 
Ամոթխած հարսի շառագույն այտեր:

Ուր կան Աստղերից բերված պսակներ,
Կրակի շիթի թռիչքների մեջ ,
Երազներ, տենչեր, ապրելու տագնապ:

Կանչում է հոգիս այրող մորմոքով,
Ծնունդներ գտնում գալիքների մեջ.
Երկնե՛ն երկիննե՜ր, երկնե՛ն երկիրնե՜ր,
.
Ընդ եղեգան փող բոցե՜ր ելանեն,
Եվ ի բոցերույն շուրջպար բռնանեն
Բյուր խարտյաշ Վահագն, սիրառատ Աստղիկ:

ՀԵՂԻՆԱԿ` ՆԵՐՍԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆ