Շնորհավոր ծնունդդ, ՍՊԱՐԱՊԵ՛Տ` Վազգեն Սարգսյան

"Վազգեն

Վազգեն Սարգսյան

.Մարտի 5-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, վարչապետ `Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Այսօր սպարապետը կդառնար 59տարեկան: Սիրել, պաշտել, նվիրվել հայրենիքին ամբողջովին և իսպառ։
Վազգեն Սարգսյան
ՀՀ ականավոր ռազմական –քաղաքական գործիչ, ՀՀ բանակի կազմակերպիչ, հիմնադիր, ՀՀ վարչապետ, Արցախի հերոս, գրող:
«Միʹ համեմատվեք ոչ մի ազգի հետ` Ձեզ նմանը չկա: Միʹ մոռացեք` Դուք հայ եք»:
«Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա»:
«Գնալու ենք ու կռվենք ամենաառջևում, ու մենք հաղթելու ենք»,- այս խոսքերով էր առաջնորդվում սպարապետ Վազգեն Սարգսյանը ևʹ կյանքում ևʹ կռվի դաշտում:
 Կենսագրություն

Վազգեն Սարգսյանը ծնվել է ՀԽՍՀ Արարատի շրջանի (ներկայումս՝ ՀՀ Արարատի մարզ) Արարատ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում, որը ավարտելուց հետո 1976 թ.-ին ընդունվել է և 1979 թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1979-1983 թվականներին աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։ Այնուհետև որոշակի հանգամանքների հետևանքով ազատվել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում զինվորական ծառայությունից։ 1983-1986 թվականներին եղել է Արարատի ցեմենտի գործարանի՝ կոմունիստական երկիտասարդական միության (կոմսոմոլ) քարտուղարը։ 1985 թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։ Առաջին պատմվածքը լույս է տեսել «Գարուն» ամսագրում՝ «Վերջը» վերնագրով։1988 թվականին լույս է տեսել նրա պատմվածքների ժողովածուն՝ «Հացի փորձություն» խորագրով։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես գովազդային-քարոզչական բաժնի վարիչ (1986-1989 թթ.)։ 1990-1995 թթ.-ին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, որի ընթացքում՝ 1990-1992 թթ.-ին հանդիսացել է Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, 1991-1992 թթ.-ին ՀՀ պաշտպանության նախարար, 1992-1993 թթ.-ին ՀՀ նախագահի խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ, 1993-1995 թթ.-ին ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար։ 1995 թ.-ին կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, իսկ 1999 թ.-ին դարձել ՀՀ վարչապետ։

Ընտանիք

Վ.Սարգսյանի ընտանիքը բաղկացած է եղել 5 անդամից. հայրը՝ Զավեն Սարգսյանը, մայրը՝ Գրետա Սարգսյանը, եղբայրները՝ Արամ և Արմեն Սարգսյանները։ Արամ Սարգսյանը կուսակցական գործիչ է, ով Վ.Սարգսյանի սպանությունից հետո զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը։ Արմեն Սարգսյանը հայտնի է, որպես հայտնի լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատու։

Արցախյան պատերազմ

Վ.Սարգսյանը ակտիվ դերակատարություն է ունեցել 1991-1994 թթ.-ին տեղի ունեցած Արցախյան պատերազմում։ Սակայն նրա դերակատարության մոտիվացիան միանշանակ չի ընդունվում. հասարակության որոշ հատված քննադատաբար է մոտենում նրա ծավալած գործունեությանը, իսկ մյուս մասի համար նա համարվում է «Սպարապետ» և ՀՀ ԶՈՒ հիմնադիր։

ՀԱԲ-ի զինաթափում

ՀՀՇ կուսակցության, որի անդամ էր նաև Վազգեն Սարգսյանը, իշխանության գալուց անմիջապես հետո սկսեց Հայոց Ազգային Բանակի՝ ՀԱԲ-ի նկատմամբ ոտնձգություններն ու դավադրությունները, որի հետ ուներ լուրջ հակասություններ։ ՀՀՇ-ն ձգտում էր զինաթափել ՀԱԲ-ի մարտիկներին, քանի որ միայն նրանք, լինելով կազմակերպված ռազմաքաղաքական ուժ և չունենալով իշխանական լծակներ, կարող էին կանգնեցնել ՀՀՇ-ին։ ՀԱԲ-ի նկատմամբ դավադրությունների և վերջինիս անդամների ահաբեկման ու ձերբակալությունների կազմակերպման մեջ մեծ էր Վազգեն Սարգսյանի դերը։ ՀԱԲ-ի և ՀՀՇ-ի միջև հակասությունները այնքան էին սրվել, որ Վազգեն Սարգսյանն ու Սմբատ Այվազյանը ՀՀՇ-ական զինյալ ջոկատների միջոցով զրահամեքենաներով շրջապատել էին ՀԱԲ Երևանյան շտաբը ու սպառնում էին պայթեցնել։ ՀԱԲ-ին վարկաբեկելու ու զինաթափելու նպատակով նաև կազմակերպվեցին սադրանքներ։ Մասնավորապես, նախորոք սպանվեցին ու ՀԱԲ-ի շտաբին մոտեցրեցին Գեղազնիկ Միքայելյանը (Չաուշ) և Վիտյա Այվազյանը՝ սպանության մեջ մեղադրելով ՀԱԲ-ին։ Այս դեպքերից հետո իշխանությունների կողմից անմիջապես Վազգեն Սարգսյանի հրամանով սկսեց ձերբակալությունների շարք, որի հետևանքով ՆԳՆ նկուղում (ԿԳԲ-ի պադվալ) հայտնվեցին ՀԱԲ-ից ազատամարտիկներ Վարդան Վարդանյանը, Ռազմիկ Վասիլյանը, Համլետը, Արտաշատի Անկախության բանակից Սամվել Մարգարյանն ու նրա քույր Սվետլանա Մարգարյանը, Հոկտեմբերյանի Անկախության բանակից՝ Դավիթն ու Սպարտակը, «Վրիժառու» ջոկատի հրամանատար սարիթաղցի Վրեժ Ղազարյանը, ՀԱԲ-ի հազարապետ, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արծրուն Ավետիսյանը և շատ ուրիշներ

Հայաստանի Գեղարքունիքի մարզի արևելյան մասում Ադրբեջանի ներսում անկլավային կարգավիճակով գտնվող Արծվաշեն համայնքը, որի կենտրոնն էր Արծվաշեն գյուղը շուրջ 40 քառ. կմ տարածքով 1992 թվականի օգոստոսի 8-ին գրավվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Հայկական զինուժի այս անհաջողության առնչությամբ շրջանառվում են բազմաթիվ վարկածներ, որոնցից ավելի տարածվածը այն է, որ ՀՀ-ին պատկանող հողակտորը դիտավորությամբ հանձնվել է ադրբեջանցիներին։ Այս համատեքստում շրջանառվող անուններից մեկն էլ Արծվաշենի անկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Վազգեն Սարգսյանն է։ Ըստ բազմաթիվ պնդումների՝ հենց Վազգեն Սարգսյանի անմիջական հրամանով է նախ Արծվաշենի պաշտպանությունը թուլացվել և հետո այն հանձնվել ադրբեջանցիներին։ Համաձայն փաստավավերագրական հուշագրությունների՝ Արծվաշենի անկումից առաջ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը մարտերում բարձր մարտունակություն ցուցաբերած Մասիսի ջոկատի մարտիկներին հեռացնում է գյուղից՝ նրանց փոխարինելով դեռևս զինվորական նախապատրաստություն չանցած Վանաձորի գնդի ու Արագածի եզդիական ջոկատների նորակոչիկներով։ Նորակոչիկների ջոկատների կողմից դիրքերը զբաղեցնելուց մի քանի ժամ անց սկսվում է ադրբեջանական զինուժի գրոհը, որի հետևանքով հայկական կողմը ունենում է մեծ թվով կորուստներ։

1992 թ.-ին, Արծվաշենի անկումից հետո, երբ Վազգեն Սարգսյանին ՀՀ Ազգային ժողովում հարցնում են անկման պատճառների մասին, նա պատասխանում է, որ Արծվաշենը դատապարտված էր անկման։ Այդժամ անվտանգության հանձնաժողովի անդամները հարցնում են նախարարին. «Իսկ ինչո՞ւ էիք Դուք այնտեղ նոր մարդիկ ուղարկում ստույգ մահվան՝ փոխանակ կազմակերպելու բնակչության տարհանումը»։ Նախարարը պատասխանում է. «Զորավիգ էի ուղարկում նրա համար, որ հետո ինձ չմեղադրեին, որ ես չեմ պաշտպանել Արծվաշենը»։

Արծվաշենի հանձնման գործում ունեցած դերակատարության համար Վազգեն Սարգսյանի նկատմամբ 1992 թ.-ի աշնանը ազատամարտիկներից մեկը Նոյեմբերյանում անհաջող մահափորձ է իրականացնու։

Հայտնի է նաև, որ 1994 թ.-ին, երբ Արծվաշենի ուղղությունը պաշտպանում էին միայն քիչ քանակությամբ նորակոչիկ ադրբեջանցի զինվորներ, Վ.Սարգսյանը արգելում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներին ազատագրել Արծվաշենը։

«Արծիվ-մահապարտների» կազմավորումը

«Արծիվ-մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակը կազմավորվել է 1992 թվականի օգոստոսի 16-ին Երևանում՝ Վ. Սարգսյանի հեռուստաելույթից հետո, որի ժամանակ նա կոչով հանդես եկավ հասարակության առջև և առաջարկեց ստեղծել 500 անձից բաղկացած ստորաբաժանում։ Այն ձևավորվեց ՀՀ տարբեր շրջաններից հավաքագրված կամավորներից, որոնց հրամանատար նշանակվեց Ա․ Պետրոսյանն (ընդհանուր համակարգող) ու Հ․ Հովսեփյանը։ Գումարտակը մասնակցել է մի շարք ռազմագործողությունների ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախի տարբեր բնակավայրերում։ Հետագայում գումարտակի օրինակով կազմավորվել են «Արծիվ-2», «Արծիվ-3», «Արծիվ-33» ջոկատները, որոնք ՊԲ տարբեր ստորաբաժանումների կազմում նույնպես մասնակցել են ռազմական գործողությունների։

Երկրապահ կամավորական միության ստեղծում

Վազգեն Սարգսյանը իր մտերիմ ընկերների հետ՝ Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան

1993 թ.-ի հուլիսին Երևանում հիմնադրվում է «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ԵԿՄ ՀԿ), որի համագումարի ընթացքում կազմակերպության նախագահ է ընտրվում Վ.Սարգսյանը։ Հասարակական կազմակերպությունը իր գործունեությունը իրականացնում է ՀՀ բոլոր մարզերում իր մասնաճյուղերի միջոցով։ 1997 թ.-ից կազմակերպության ենթակայության ներքո գործում է նաև «Պատանի երկրապահ» ակումբը։ 1999 թ.-ին գումարվածմիության4-րդ համագումարի որոշմամբ Վ.Սարգսյանը հայտարարվել է ԵԿՄ ՀԿ-ի հավերժ նախագահ։

Հոկտեմբերի 27

1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճը, որտեղ ընթանում էր ԱԺ նիստ, հարձակման է ենթարկվում 5 զինված անձանց կողմից, որի հետևանքով այլ պետական պաշտոնյաների թվում սպանվում է Վազգեն Սարգսյանը։ Չնայած այն բանին, որ հարձակումից հետո 2 օր անց հարձակվողները հանձնվում են իրավապահ մարմիններին և տեղի է ունենում դատավարություն, որի արդյունքում նշված 5 անձինք դատապարտվում են հիմնականում ցմահ ազատազրկման, այնուամենայնիվ, հասարակության շրջանում շրջանառվում է հանցագորևծության կազմակերպիչների ու դրդապատճառների մասին պաշտոնականից միանգամայն տարբերվող տեսակետներ։

Հիշատակը

Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի ցուցասրահը

Վազգեն Սարգսյանի անձի մասին ժողովրդի մոտ դրական կերպար ստեղծելու ուղղությամբ պետական և տարբեր հասարակական շրջանակների կողմից բավականին մեծ աշխատանք է իրականացվե։

Նրա պատվին ՀՀ և Արցախի տարբեր բնակավայրերում կանգնեցվել են արձաններ և կիսանդրիներ, անվանակոչվել փողոցներ, այդ թվում՝ Երևանի կենտրոնում,

իսկ Արարատի մարզի Արարատ գյուղում ստեղծվել է թանգարան]։ Նրա անունով է անվանակոչվել նաև Երևանում գտնվող ռազմական ուսումնարաններից մեկը։

Վիքիպենդիա Հանրագիտարան  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության

եւ իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում

Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է ՀԱՅՐԵՆԻՔ շքանշան, որը կրում են կրծքի ձախ կողմում:

1. ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ
2. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԱԶԱՍՊԻ
3. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԼԵՔ ԹԱԳՎՈՐԻ
4. ԳՈՐԳԻՍՅԱՆ ՄՈՎՍԵՍ ԳԵՎՈՐԳԻ
5. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԳԵՂԱԶՆԻԿ ԱՐՄԵՆԱԿԻ
6. ՄԵԼՔՈՆՅԱՆ ՄՈՆԹԵ ՉԱՐԼԶԻ
7. ԿՐՊԵՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԺՈՐԺԻԿԻ
8. ԱՅՎԱԶՅԱՆ ՎԻՏՅԱ ՎՈՐՈՇԻ
9. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՋԻՎԱՆ ԶԱՎԵՆԻ
10. ՊՈՂՈՍՅԱՆ ՅՈՒՐԱ ՎԱՂԱՐՇԱԿԻ
11. ԴԵՄԻՐՃՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲԻ
12. ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԶԱՎԵՆԻ
13. ՔՐՔՈՐՅԱՆ ՔԸՐՔ
14. ԱԶՆԱՎՈՒՐ ՇԱՌԼ
15. ՌԻԺԿՈՎ ՆԻԿՈԼԱՅ ԻՎԱՆԻ

16 . Էդուարդո Էռնեկյան

17. Հովհաննես Չեքիջյան  Архив © Armday

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *