«Ինչքա՜ն թանկ է հայրենիքը, դեռ ինչքա՜ն երազանքներ ուներ.. Նա ամուր գրկել է քեզ ու չի թողնում, որ հեռանաս: Իմ հերոս զինվոր` հանկարծ հեռացար , և մայրական հոգում ծնվեց մի տարօրինակ զգացում, որ չես կարող բացատրել և ոչ մի բառով: Դա կարոտն է, այն զգացմունքը, որ հայրենիքն իր մոտ կանչեց և պատրաստ գրկաբաց ընդունեց սիրող մոր պես: Արտուր Աղաբաբյանի ծննդյան օրը ներկա էին Հրադադար մարդկային կորստի ցավ ՀԿ ՝ նախագահ՝Աղունիկ Ղուկասյանը,նույն կազմակերպության հերոսների մայրեր, Քանաքեռ Զեյթունի վարչական շրջան ,զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների բարեգործական իրավապաշտպան՝ ՀԿ Առաքելյան և այլոք; Հերոսի մայրը նայում է նկարից ժպտացող Արթուրին և նրա խոսուն հայացքը հաստատում ,որ Իր հայրենիքը Հայաստանն է՝ մի բուռ լեռնաշխարհ՝ հայրենիքը չեն ընտրում.այն տրվում է վերուստ: Հայրենիքը փոխել կամ չսիրել չի կարելի, ինչպես հնարավոր չէ փոխել կամ չսիրել ծնողին: Նրա շիրիմին այցելելիս զգում ես ,որ այո՛, այս մի ափ հողի մեջ կա եւ՛ հպարտություն, եւ՛ սեր, եւ՛ հիշողություն, եւ՛ մոռացություն, եւ՛ քայլերգ հաղթական: Մեր ժողովուրդը իր գոյության բազում դարերի ընթացքում ունեցել է այնպիսի զավակներ,որոնք պատրաստ են եղել զոհաբերել անգամ ամենաթանկը`կյանքը:24-ամյա Արտուրի 
երազանքն է ունենալ հզոր, բարեկեցիկ ու բարգավաճող հայրենիք:

"Սուսաննա

 

"Սուսաննա

 

"Սուսաննա

"Սուսաննա