Թող գարունները գան ու չգնան…

Հալվեցին վերջին ակորդները ձյան
Եվ քար լռությունը դարձավ թիթեռ,
Բացիր հոգուդ ներկապնակը՝ մարդ,
Գարուն է ու սեր……..
Բարև,գարուն:Դու այս ցուրտ աշխարհի տաք ու փափուկ շունչն ես,գարուն:Դու ներխուժիր ձմռան ցրտից սառած մեր հոգիների դատարկ անկյունները և լցրու այդ դատարկությունը քո ջերմությամբ:
Ես գարուն շատ եմ սիրում,բայց իմ ուզածը գարնան հանդեպ սերս պատմելը չէ,այլ ուզում եմ,որ մարդիկ էլ գարնան պես ջերմ ու բարի լինեն ու ավելի երջանիկ:
Գարունը բերում է նորություն, թարմություն, նոր կյանքի զգացողություն….. որքան էլ մարդը փորձի հեռանալ բնությունից, միևնույն է, նա բնության մի մասնիկն է, և բնության մեջ ընթացող գարնանային փոփոխություններն ու տրամադրությունը մարդուն ենթագիտակցորեն նախապատրաստում են ընկալելու այդ ամենը, այդ սկիզբը, վերածնունդը….
Ստեղծագործողների համար մի յուրօրինակ աշխարհ է գարունը… Դուք էլ փորձեք ապրել Գարունը, ուշադիր եղեք բնության նկատմամբ, հետևեք` ինչպես է փոքրիկ ծիլը դուրս գալիս հողի միջից և դառնում մի գեղեցիկ ծաղիկ….. լսեք թռչունների հաճելի ձայնը…, և ձեր հոգում էլ փոփոխություններ կլինեն, դուք կտեսնեք ավելին, քան առաջ էիք տեսնում….Փոփոխեք ձեր աշխարհը` ինչպես Գարունն է փոփոխում բնությունը!! :

 

 "Ժասմեն