Շնորհավորում ենք Ձեզ ապրիլի 7-ի գարնանային այս գեղեցիկ տոների կապակցությամբ: Ցանկանում ենք հավերժ գեղեցկություն, երիտասարդություն, առողջություն, անսահման երջանկություն, անմար ժպիտ: Թող մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը լինեն հավերժ Ձեզ ուղեկիցը: Շնորհավորում ենք բոլորիդ, եղեք երջանիկ, քանի որ բոլորդ ունեք դրա իրավունքն ու նաև պարտականությունը` չկանգնել ոչնչի առաջ սեփական երջանկությանը հասնելու ճանապարհին: Յուրաքանչյուրդ գեղեցիկ եք և ունեք սիրելու ու սիրվելու իրավունք, բայց նախ սիրեք, սիրեք Ձեր կանացի հոգու բոլոր մասնիկիներով, և դուք կլինեք երջանիկ, քանի որ մի իսկապես սիրող կանացի սիրտը տասնյակ հորինված սերերի ու երջանիկ կյանքերի գինն ունի: