Շնորհավորական ուղերձ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին Բանակի օրվա կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:

Ուղերձում ասված է.
<< Մեծարգո՛ Սերժ Ազատի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա առթիվ:
Հայոց փառապանծ բանակը ծնվել ու կոփվել է ազատության ու անկախության համար մղված անհավասար պայքարում, մեր քաջ տղաների խիզախության ու անձնազոհության շնորհիվ կերտել է նվիրական հաղթանակներ եւ փոխել պատմության ընթացքը:
Այսօր էլ հայ զինվորը անսասան կանգնած է հայրենիքի պաշտպանության դիրքերում՝ շարունակելով հերոս պապերի ու հայրերի մարտական ավանդույթները եւ գործելով նոր սխրանքներ:
Բանակը թանկ է յուրաքանչյուր հայի համար:
Հարգարժա՛ ն Սերժ Ազատի,
Այս տոնական օրը մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ու մեր ողջ ժողովրդին եւ մաղթում խաղաղություն, բարօրություն, նոր հաղթանակներ ու ձեռքբերումներ>>:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *