Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ, միշտ անվեհեր ու արի «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ՀԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ՝ ՆԵՐՍԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆ

ԷԼԵԳԻԱ
Գիտեմ, մի օր էլ իմ հոգին
Կդառնա թեթև քամի
Ու կզովացնի կարոտից այրվող սիրտը իմ մոր:
Դա հետո,
Հիմա կաղապարում է մարմինը հոգուն:
Ամենախորքում տնքում է անդուլ
Նյութի վախճանը,
Քանի հորդում էր՝ լցնում էր ոգին 
Կյանքը ամենուր հաղթական երգով:
Հիմա գիշեր է, ղողանջները լուռ, 
Թշնամին փոշի, քշվել է հեռու:
Անելք, անհաղորդ դեմ առ դեմ արդեն
Ընկերոջս դին, սառած մի մարմին.
-Մարտը շահել ենք, անմահ Զինվոր, 
Հայոց Բանակն է ելել ոտքի;

Հանուն Հայրենիքի հայրենասիրական հասարակական կազմակերպությունը բարձր գնահատելով Հայոց բանակի դերն ու ներդրած ջանքերը, ինչպես անցած տարիների ընթացքում, այնպես և ներկայում, հատկապես Արցախյան ազատամարտում ցուցաբերած անձնազոհ մասնակցության համար, Հայոց բանակի նվիրյալ զինվորներին և սպայական անձնակազմին շնորհավորում է ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 25-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ: Ազգային-գաղափարախոսական քարոզչությամբ նոր սերնդին հաղորդակից դարձնելով մեր նախնիների բնապաշտական աշխարհընկալմանը, Նժդեհի վեհ գաղափարներներին ու Հայոց ռազմի աստված Վահագն Վիշապաքաղի ցեղաշունչ ոգուն, համոզված ենք, որ միասնական ուժերով կընթանանք դեպի հայ ժողովրդի վերջնական հաղթանակ` մեր կորուսյալ հայրենիքի վերատիրման ու ամբողջական Հայաստանի վերակերտման բաղձալի նպատակի իրականացում:
 
"Mary
 
 
 
 
 
ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ՝ ՆԵՐՍԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆ
 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *