Արցախի հանրակրթական հաստատություններում շարունակվում են բանակ-դպրոց կապի ամրապնդմանն ուղղված տարաբնույթ միջոցառումները:


Երեկ Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցում հյուրընկալվել են ՊԲ-ի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի հրամանատարներն ու զինվորները: Նրանք, ովքեր ապրիլյան պատերազմի ընթացքում կարողացել են անառիկ պահել Արցախի երկնային դարպասները: