""ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում մեկնաբանել իրավապահ խնդիրները և ԱԱԾ գործողությունները:

Այսօր՝ հունիսի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Շարմազանովը, անդրադառնալով ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր և անվտանգության նախկին պետի հետ կապված պատմություններին, նշեց, որ Ալեքսանդր Սարգսյանն արդեն ազատ է արձակվել և ամեն ինչ պարզ է, իսկ Վաչագան Ղազարյանի մասով ասաց, որ նախաքննություն է ընթանում և դրան չմիջամտելու համար որևէ մեկնաբանություն չի անի:

Խոսելով իր դրամական միջոցների մասին՝ Շարմազանովն ասաց, որ իր ունեցվածքը հայտարարագրված է և ինքը թաքցնելու բան չունի:

Վերադառնալով Վաչագան Ղազարյանի հարցին՝ ՀՀԿ խոսնակն ասաց, որ պետք չէ մոռանալ անմեղության կանխավարկածի մասին և այն, որ յուրաքանչյուր ոք պաշտպանվելու իրավունք ունի:

analitik.am