Իմ հայրենիքը`տիեզերքն է ,մարդկային ողջ ցեղը`իմ եղբայրները,բարիք գործելը `իմ հավատամքը /Փեյն..
Արթուր Ռոբերտի Սարգսյան `առավել հայտնի՝ որպես Հաց բերողը, հայ քանդակագործ, փայտի փորագրող, Արցախյան ազատամարտի մասնակից, Էրեբունու ոստիկանական զորամասը գրաված «Սասնա Ծռերի» անդամներին սնունդ հասցրած անձ։ Մեծատառով ՄԱՐԴ` կիրթ, համեստ, գրագետ, մարդասեր և հայրենասեր... Ափսոս, որ Ձեր տեսակը գնալով պակասում է. 
«Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած ազատամարտիկ Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերող»-ը:.Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը: Օրեր առաջ մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել ու անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Մի քանի օր առաջ նա ինքնակամ լքել էր հիվանդանոցը, սակայն հիմա կրկին ստիպված էր եղել տեղափոխվել հիվանդանոց; 
Հաց բերող Արթուրի մահը ծանր, շատ ծանր կորուստ է մեր Հայ ազգի համար… Ծանր ու դաժան՝ մահվանը նպաստող հանգամանքները..:Մեծատառով ՄԱՐԴ` կիրթ, համեստ, գրագետ, մարդասեր և հայրենասեր… Ափսոս, որ Ձեր տեսակը գնալով պակասում է… 
Նույնիսկ բնությունն է սգում նրա մահը, անձրև է գալիս..