ՆՐԱ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԱՐՑԱԽԸ ԿԱՐԴՈՒՄ Է » ՖԼԵՇՄՈԲՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ ԵՆ

Բավական ժամանակ է, որ ԱՀ ԿԳՄ նախարարությունը նախաձեռնել է «Արցախը կարդում է» ֆլեշմոբը։ Ֆլեշմոբին մասնակցում են տասնյակ դպրոցների աշակերտներ, սակայն հետաքրքիրների շարքի առաջատարը մնում է միայն մեկը։ Մարդն իր խոսելով, ընթերցումով, այս կամ այն երևույթի մասին կարծիք ու տպավորություն բարձրաձայնելով՝ ինքն է դառնում ընկալելի, տեսանելի, հասկանալի, ըմբռնելի: Առհասարակ գրավոր խոսքարվեստի վաղնջականության տարիքը անհայտ է՝ ի տարբերություն գրավորի: Մեր օրերում կարծիք է բարձրաձայնվում, որ ընթարցանությունը նահանջ է ապրում: Ես, օրինակ, չեմ կիսում այդ մոտեցումը: Կա և կան տարբեր տարիքում այս կամ այն գրավոր գրական գործը ըմբռնելու չափանիշ, թափանցելու ելակետ: Մեր օրերում պիտի երիտասարդների ոգու ներաշխարհային մթնոլորտը ջինջ ու զուլալ լինի, որ տվածը ներդաշնակ երկնքի արևից լինի սնուցված: Երիտասարդ, խոստումնայից Վովա Արզումանյան՝ ահա խոսքի արժեքը բյուրեղացնող, էլի եմ կրկնում՝ անկրկնելի ճարտարեցին, գրողը , աշակերտը և վերլուծաբանը… Նրա բանավոր խոսքը լսելիս կամ գրավոր խոսքը կարդալիս՝ հենց արվեստի մատնացույցն ինքը՝ ոգու անտեսանելի թևեր է տալիս ունկդրին, ընթերցողին, առհասարակ նրան, ով գիտի,որ մշակույթը ազգային և համամարդկային հասկ է: Իսկ հոգևոր հացը զորեղ է, կամքը՝ անպարտ դարձնող: Վովային լսելը հացիվ և բանիվ է… Վիոլետա Մնացականյան Հրապարակախոս, գրող, մանկավարժ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *