Նրանք մնացին հայրենի երկնքում իբրեւ ճախրող «Արծիվներ»

Հայրենիքը պաշտպանելը, անշուշ՛տ, սուրբ և պատվավոր գործ է, կյանքի եւ արյան գնով անառիկ է պահում մեր երկրի սահմաններն ու Հայոց պետականությունը։; Նրանք հավերժ գրկեցին հողը հայրենի;Մեր հզոր արծիվները; Իսկ ՁԵՐ խոստումները ո՞վ պիտի կկատարի, Տված երդումներդ ո՞վ պիտի պահի։ Վե՛ր կացեք , ո՛վ իմ հերոսներ 
 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ ղարաբաղա — ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվեց Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռը: Արդյունքում զոհվեց ամբողջ անձնակազմը՝ Մայոր Սերգեյ Սահակյանը, Ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը եւ Լեյտենանտ Ազատ Սահակյանը:Մայոր Սերգեյ Սահակյանը 38 տարեկան էր: Ամուսնացած էր, ուներ երեք որդի: Հայաստանի ռազմաօդային ուժերի սպա էր: Ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը 25 տարեկան էր, լեյտենանտ Ազատ Սահակյանը՝ 22 : Վերջինը ընտանիքի միակ արու զավակն էր: Երեք օդաչուներն էլ ավարտել էին Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ավիացիայի ինստիտուտը, ծառայում էին հայկական բանակի ռազմաօդային ուժերում

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *