Նոր Կյանք համայնքը նշեց հիմնադրման 70-ամյակը

Հոկտեմբերի 23- ին Նոր Կյանքում յուրահատուկ տոն էր: Համայնքը մեծ հանդիսավորությամբ նշեց գյուղի հիմնադրման 70- ամյակը: Այն հիմնադրվել է 1946 թվականին, Իրանից, Խոյից և Սալմաստից ներգաղթած հայերի կողմից: Այսօր գյուղն ունի դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, գրադարան, բուժկետ, փոստային բաժանմունք: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, հիմնական զբաղմունքը՝ հողագործությունը:Տոնակատարությունը սկսվեց ՀՀ օրհներգով և 125 մետրանոց Եռագույնի ծածանումով: Դրոշի հեղինակն է <<Եռագույնը՝ միասնության կամուրջ>> ՀԿ նախագահ, ազատամարտիկ ֆոտոլրագրող , <<100 + 1>> ծրագրի հեղինակ Մուշեղ Գասպարյանը: Դրոշն ստեղծվել է քառօրյա պատերազմի օրերին՝ հանուն մեր զոհված հերոսների և բանակի: 100-ը խորհրդանշում է Եղեռնը, իսկ 25-ը՝ մեր անկախությունը: Դրոշը յուրաքանչյուր պետության պատիվն է ու խորհրդանիշը: Այն զարմանալի ուժ ունի և կարող է ոգևորել և համախմբել մի ողջ ազգ:Ավանդույթի համաձայն՝ տոնական միջոցառումներն անցկացվեցին գյուղի մշակույթի տանը: Միջոցառմանը ներկա էին նաև Արարատի փոխմարզպետը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը և այլք: Ողջույնի խոսք ասաց Սեդա Սարգսյանը, այնուհետև հանդես եկան գյուղի մանկապատանեկան խմբերը: Մթնոլորտն առավել հաճելի դարձրին ժողովրդական, ազգագրական երգն ու պարը:Արցախյան քառօրյա պատերազմի մասնակից Գոռ Հովհաննիսյանին նորընտիր գյուղապետ Գարիկ Սարգսյանը հանձնեց շնորհակալագիր և դրամական պարգև:Պատվոգրերի արժանացան նաև Մուշեղ Գասպարյանը, Սուսաննա Իսահակյանը: Մոսկվաբնակ նորկյանքցիների աջակցությամբ գյուղի ուսանողությանը նվիրվեց <<Ֆորդ տրանզիտ>> մինի ավտոբուս՝ ամեն օր Երևան մեկնելու համար;Հայ ժողովուրդը պատմության ընթացքում շատ փորձությունների միջով է անցել և հաղթանակած դուրս եկել: Վստահ ենք, որ այս անգամ ևս կհաղթեն մեր միասնականությունը, հավերժին միտված մեր ներքին ձգտումն ու հավաքական լինելու իմաստնությունը: Մաղթում եմ խաղաղություն և կայունություն, իսկ մեր հայրենակիցներին՝ աննկուն կամք, քաջառողջություն, խաղաղություն, երջանկություն, ցանկությունների և արդար պահանջների իրականացում:

""""

""

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *