Նոր Կյանք համայնքը նշեց հիմնադրման 70-ամյակը

 

 

""""""""   

Նոր կյանքցիներին մաղթում եմ միասնական ոգի, քանզի միահամուռ ուժերով անկասկած հնարավոր է հաղթահարել բոլոր խոչընդոտները եւ կերտել ցանկալի ապագա, որ այլեւս ոչ մի հայ ստիպված չի լինելու լքել իր հայրենիքը, իր հարազատ հողը…որպեսզի մեր երկրի գարունը գա զանգով, ղողանջով եւ գարնան կանաչ հոտով ու բուրմունքով:

Հոկտեմբերի 23-ին Նոր Կյանք գյուղում յուրահատուկ տոն էր;Համայնքը մեծ հանդիսավորությամբ նշեց գյուղի հիմնադրման 70-ամյակը;Գյուղը հիմնադրվել է 1946 թվականին Իրանից, Խոյից և Սալմաստից ներգաղթած հայերի կողմից:
Այսօր գյուղն ունի դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, գրադարան, բուժկետ, փոստի բաժանմունք: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, հիմնական զբաղմունքը՝ հողագործությունը: Նոր Կյանք գյուղի տոնակատարությունը սկսվեց Հայաստանի օրհներգի և 125 մետր եռագույն դրոշի ծածանումով;Դրոշի հեղինակն է << Եռագույնը միասնության կամուրջ >> ՀԿ նախագահ , ազատամարտիկ ,ֆոտորագրող ,100+1 ծրագրի հեղինակ Մուշեղ Գասպարյանը,;Դրոշն ստեղծվել է քառօրյա պատերազմի օրերին ,հանուն մեր զոհված հերոսների և մեր բանակի,100-ը խորհրդանշում է Եղեռնը,իսկ 25-ը մեր Հայաստանի անկախությունը;;Դրոշը յուրաքանչյուր պետության պատիվն է ու խորհրդանիշն է;Այո դրոշը զարմանալի ուժ ունի և կարող է ոգևորել և համախմբել մի ամբողջ ազգ ; Ավանդույթի համաձայն՝ տոնական միջոցառումները անցկացվեցին գյուղի մշակույթի տանը :Նոր Կյանքի 70-ամյակին նվիրված միջացառմանը ներկա են նաև Արարատի փոխմարզպետը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:և այլոք ;Ողջյունի խոսքով հանդես եկավ Սեդա Սարգսյանը; ուր հանդես եկան գյուղի մանկապատանեկան խմբերը, ժողովրդական երգիչ կատարողներ։ Ներկայացվեցին ազգագրական երգ , պար ;Արցախյան քառօրյա պատերազմի մասնակից Գոռ Հովհաննիսյանին Նորընտիր գյուղապետ Գարիկ Սարգսյանը հանձնեց Շնորհակալագիր և դրամական պարգև;Պատվոգրով պարգևատրվեցին նաև Մուշեղ Գասպարյանը , Սուսաննա Իսահակյանը ;Մոսկվաբնակ նորկյանքցիների աջակցությամբ գյուղի ուսանողությանը նվիրեցին Ֆորդ Տրանզիտ մինի ավտոբուս, որը Նոր Կյանքի ուսանողներին ամեն օր տեղափոխելու է Երևան;Գյուղապետ ԳարիԿ Սարգսյանին պատվոգիր հանձնեց Մուշեղ Գասպարյանը:Հայ ժողովուրդը պատմության ընթացքում շատ արհավիրքների միջից է անցել ու հաղթական դուրս եկել, այս անգամ եւս վստահ ենք, որ կհաղթի մեր միասնակամությունը, հավերժության տանող ներքին մեր ձգտումը եւ հավաքական իմաստությունը:
Մաղթում եմ խաղաղություն եւ կայունություն, իսկ մեր հայրենակիցներին ամուր ու աննկուն կամք, առողջություն, խաղաղություն, երջանկություն, ցանկությունների և արդար պահանջների իրականացում;:
23,10,2016 Սուսաննա Իսահակյան
լուսանկարները Մուշեղ Գասպարյանի

«Եռագույնը միասնության կամուրջ» ռազմահայրենասիրական ՀԿ

Սրտանց շնորհավորում ենք Նոր Կյանքի բնակիչներին այս տոնի կապակցությամբ;

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *