«Դու եկար Գերմանիայից,

Որտեղ մեծ փառք ունեիր,

Եւ Անգլիայում ոչ ոք չգիտեր՝ ինչպես տառ առ տառ գրել քո անունը,

Բայց Ժոզեն որոշեց քեզ խաղաժամանակ չտալ, Մի՛կի:

***

Դու արեցիր այն, ինչ կարող էիր, այդ թվում՝ «կարիճ» հարվածով գոլը,

Բայց նա քո փոխարեն Խուան Մատային խաղացրեց, թեեւ նրան քեզնից ավելի շատ է ատում,

Հետո նա քեզ փոխարինեց առաջին խաղակեսից հետո,

Եւ դա վերջին կաթիլն էր, Մի՛կի:

***

Օ, Մի՛կի, ինչ ափսոս է, որ ամեն ինչ սրան հասավ,

Դու փորձեցիր, բայց Ժոզեն որոշեց ծաղրել քեզ,

Օ, Մի՛կի, ահավոր է, դու անբարեխիղճ չէիր,

Բայց մի հուսալքվիր, Մի՛կի, առջեւում նոր հնարավորություններ են, սա նոր սկիզբ է, Մի՛կի:

***

Դու միացել ես «Արսենալին»,

Եւ բաներ կան, որոնց մասին պետք է իմանաս,

Երկրպագուները միշտ զայրացած են, նույնիսկ երբ թիմը հաղթում է,

Դու երբեւէ խաղացե՞լ ես մի մարզադաշտում, որտեղ երկրպագուները չեն սիրում երգել, Մի՛կի:

***

2 շուն պահիր եւ դա կօգնի քեզ ինչ-որ չափով ընդունվել երկրպագուների կողմից,

Դու չես կարող ավելի վատը լինել, քան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեյնը,

Եվ պետք է խոստովանեմ՝

Դեռ չեմ կարողանում տառ առ տառ գրել քո հիմար անունը, Մի՛կի:

***

Օ, Մի՛կի, բարդ է, հասկանո՞ւմ ես,

Դու փոխեցիր Չեմպիոնների լիգան Ղազախստանում երեքշաբթի երեկոներով,

Օ, Մի՛կի, ճիշտն ասա, սա իսկապե՞ս քո մայրն է, նա այնքան երիտասարդ է երեւում, Մի՛կի:

Եվ դու, Մի՛կի, նման ես «Ընկերները» սերիալի Ռոսին:

***

Օ, Մի՛կի, դու այնքա~ն լավն ես,

Ինչպե՞ս ես լուծել նիհարելուդ հարցը, Մի՛կի:

Օ, Մի՛կի, դու այնքա~ն լավն ես,

Օզիլը հյուսիսային Լոնդոն գնացող մետրոյում է, Մի՛կի:

Տեսանյութը յութուբում հրապարակվել է հունվարի 24-ին: 49 հազարից ավելի դիտում ունի: Նախկինում Մխիթարյանին երգեր էին նվիրել Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Մանչեստեր Յունայթեդի» երկրպագուները: