Իրական հերոսները շատ համեստ են լինում,նրանք չեն սիրում խոսել իրենց արածների մասին, իսկ երբ հիշեցնում ես՝պարզապես ժպտում են կամ էլ բավարարվում են մի քանի հակիրճ նախադասությամբ: Սակայն  նրանց մասին մշտապես պետք է խոսել,քանզի միայն այդպես են նրանց անունները բերնեբերան տարածվում,դառնում բոլորին հայտնի: Իրական հերոսները նրանք են, ովքեր  գործով են ապացուցում իրենց ով լինելը,  եւ ոչ թե սոսկ հայրենասիրության կոչեր են անում ու տեղի-անտեղի դրոշ թափահարում:

 

Իրական հերոսները խուսափում են էկրաններից ու հաճախ էլ՝գլուխները կախ են խոսում,իսկ նրանք, ովքեր կեղծ հայրենասիրություն են խաղում, վազում են դեպի պատահած տեսախցիկը՝ հերթական անգամ հիշեցնելու իրենց մասին: Իրական հերոսները չեն կորցնում իրենց դիմագիծը՝ ինչ պայմաններում էլ հայտնվեն…Շատ կարեւվոր է հերոսներին ոչ հերոսներից տարբերելը:

 

Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում մեր հարցազրույցը 20-ամյա արցախցի, շարքային զինծառայող  Նորայր Քամալյանի հետ, ով հուլիսի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկում հանկարծակի հայտնված ադրբեջանցի դիվերսանտներին արժանի դաս տվեց՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստանալով: Դիվերսանտները փախուստի են դիմել` ունենալով կորուստներ, թողնելով տարբեր տիպի զինամթերք:

 

 

Նորայր ջան, կցանկանայինք հիշեցնել ընթերցողին. ինչպե՞ս կատարվեց, որ կարողացաք մինչև ականջները զինված ազերի դիվերսանտներին  արժանի դաս տալ, այն էլ՝ մենակ, անզեն, ձեռնամարտով:

 

– Հայ տղամարդը պիտի պատրաստ լինի ցանկացած փորձության, այդ դեպքում՝ Աստված նրա բազկին ուժ կտա, հավատացեք…Այդ պահին ոչ մի բանի մասին չէի մտածում, միայն գիտեի, որ զինվոր եմ ու պիտի ամեն գնով պաշտպանեմ հայրենիքս: Այդ պահին ձեռքիս զենք չկար, եթե լիներ, ավելին կանեի: Ինձ համար դժվար է հիշել ու խոսել կատարվածի մասին, քանի  որ ես այդ օրը կորցրի ընկերներիս՝ Ազատ Ասոյանին ու Արարատ Խանոյանին: Նրանք հերոսներ են:

 

– Ի՞նչ եք կարծում, ի՞նչն էր պակասում ազերի զինվորների մոտ՝ համարձակությու՞նն ու քաջությունը, թե՞ ազգային-հայրենասիրական ոգին:

 

– Մեր ժողովրդի պատմությունն ուսումնասիրելով՝ կարող ենք բազում նման դեպքերի հանդիպել, երբ անզեն հայը հաշվեհարդար է տեսել զինված թշնամու հետ: Սա խոսում է ազերիների ու նաեւ նրանց եղբայրակից թուրքերի ազգային նկարագրի մասին. նրանք ոչ միայն զուրկ են ձեր նշած հատկանիշներից, այլեւ հեռու են մարդ լինելուց, նրանց մոտ սոսկ գազանային բնազդն է գործում, նրանք ի ծնե այդպիսինն են: Դա նկատել ենք ոչ միայն մենք ՝ հայերս, այլեւ շատ օտարազգի մտածողներ , ովքեր տիպիկ բնորոշումներ են տվել նրանց:

 

– Ինչպե՞ս է հիմա ձեր առողջական վիճակը, ինչի՞ կարիք ունեք:

 

– Առողջական վիճակս նորմալ է, դեռեւս բուժվում եմ, բայց շուտով ոտքի կկանգնեմ,   շատ եմ ուզում նորից ծառայության վերադառնալ:

 

– Ի՞նչ կցանկանայիք այսօր սահմանին կանգնած հայ զինվորին:

 

– Կցանկանայի, որ անփորձանք լինի նրանց ծառայությունը եւ պատվով վերադառնան իրենց օջախները: Կցանկանայի, որ լինեն աչալուրջ, ամուր կամք ունենան ու չընկճվեն թշնամու ոչ մի ոտնձգությունից: Ես հավատում եմ նրանց ոգուն, կարծում եմ՝ դուք նույնպես:

 

– Ձեր սխրանքն օրինակ է բազում հայ երիտասարդների համար. Ինչո՞վ է հիմա զբաղված մերօրյա հերոսը:

 

– Դեռեւս զբաղված եմ առողջական վիճակս կարգավորելով: Շարունակում եմ բուժումներ ստանալ :

 

– Ի՞նչ եք կարծում՝այսօր հայկական բանակում գերակշռո՞ղ է ձեր տեսակը, դուք վստա՞հ եք, որ ձեր ընկերները նույնը կանեին նման իրավիճակում:

 

-Իհարկե, գերակշռող է : Համոզված եմ, ընկերներս նույնը կանեին, եթե իմ փոխարեն լինեին: Ես հավատում եմ հայի այն տեսակին, որը չի ընդունում պարտությունն ու նահանջը:

 

Ո՞րն է  իրական հայրենասիրության ձեր բանաձևը:

 

– Եթե անկեղծ ասեմ, երբեմն մտորել եմ դրա շուրջ, բայց երեւվի ամեն մարդ իր բանաձեւն ունի, իր չափով է անում հայրենասերի իր գործը: Այս դեպքից հետո ես շատ բան բացահայտեցի իմ մեջ, շատ բան հասկացա, սակայն բառերով ասել դժվարանում եմ:

 

– Շնորհակալություն, Նորայր ջան, կուզեի, որ իմանայիք՝

դուք մերօրյա իրական հերոսներից եք, ում մասին ոչ թե գրքերից, այլ իրական կյանքում ենք տեղեկանում: Խիզախներն այլ պես չեն լինում,  հենց ձեզ պես են լինում: Հավատացեք, որ բոլորս հպարտանում ենք ձեզնով: Դուք 21-րդ դարի արցախցի երիտասարդի արժանի օրինակ ենք: Կցանկանայինք, որ քաղաքացիական կյանքում եւս տեսանելի լինի ձեր օրինակելի կերպարը: Առողջություն ու անսպառ կորով ենք մաղթում ձեզ:

 

 

Նորայր Քամալյանը ժպտում է, ու այդ ժպիտը պայքարող, չհանձնվող մարդու ժպիտ է, ասես մարտահրավեր այն ամեն չարին, ինչ կարող է ծնել պատերազմ կոչվածը: Նա չի սիրում շատ խոսել, ասում է, որ ոչ մի բանի կարիք չունի: Սակայն հետո նրա ծանոթներից իմանում ենք, որ պարբերաբար բուժում է ստանում Երեւվանում, մշտական հովանավոր չունի, իր միջոցներով է բուժվում…

 

Թեեւ ցանկանում է ապաքինվելուց հետո վերադառնալ ծառայության, բայց բժիշկները խիստ արգելում են,  պիտի հանգիստ վիճակում լինի ու մշտապես հետեւվի բժիշկների խորհուրդներին:

 

Նորայր Քամալյանը , ՀՀ նախագահի հրամանագրով, պարգեւատրվել է <<Արիության համար>> մեդալով:

 

Դեպքից հետո Նորայրը ցանկություն է հայտնել մկրտվելու: Մկրտվել է: Նրա  կնքահայրը  «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար,  ազատամարտիկ Շահե Աճեմյանն է, ով Նորայրի համար հերոսության մարմնացում է:

 

Հուսանք, Նորայրի համեստ կերպարը օրինակ կծառայի շատերի համար, եւ կօգնի հավատալու, որ հայ զինվորը, իրոք, տարբերվում է իր նկարագրով:

 

Հարցազրույցը՝ Հերմինե  ԱՎԱԳՅԱՆԻ