Հունվար 8-ից մեկնարկած 2017թ. առաջին հանրապետական զորակոչը շարունակվում է: Բանակի շարքերը համալրում են հայրենիքի հերթական պաշտպանները:

Դավթյանների ընտանիքում այս զորակոչին առանձնահատուկ թրթիռով էին սպասում՝ բանակ են ճանապարհում իրենց որդուն՝ Աշոտ Դավթյանին: Մաղթանքը նույնն է՝ խաղաղ ծառայություն եւ բարի վերադարձ:

Մեր նկարահանող խումբը տանից մինչեւ հավաքակայան ուղեկցել է Աշոտին՝ նկարագրելով զորակոչի ողջ գործընթացքը, նաեւ արձանագրել է նորամուծությունները, հետեւել նորակոչիկների եւ նրանց հարազատների հույզերին:

Կենտրոնական հավաքակայանում զինակոչիկներին զորամասեր են ճանապարհել ոչ սովորական ձեւով. մի խումբ երիտասարդներ անակնկալ էին պատրաստել նրանց համար՝ բարի ճանապարհ մաղթելով ազգային երգ ու պարով:

Մանրամասները՝ տեսանյութում

Երկիրն Այսօր