Նկարչուհի Ալ Անանյանի խորհրդավոր ներաշխարհը (հարցազրույց)
Նկարչուհի Ալ Անանյանն առանձնանում է յուրօրինակ աշխարհընկալմամբ, նկարելու, ստեղծագործելու համար նրան ոչինչ չի կարող խանգարել:Ոնի մեծ լսարան, համակիրներ ՖԲ սոցիալական ցանցում: Նկարչուհին ամեն օր իր արվեստի, բազմանախշ զգացողությունների մասին է խոսում, ցուցադրում իր ստեղծագործությունները: Ամեն օր նա տարբեր է, չկրկնվող:
-Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ, ինչպես էին ստացվում ձեր առաջին նկարները։
Սկսել եմ նկարել մանկությունից, անկեղծ ասած չէր ստացվում: Այնքան վատ էի նկարում, որ նույնիսկ երազել չէի կարող, որ մի օր կդառնամ նկարիչ: Եվ մի գեղեցիկ նկար ընտրեցի ու սկսեցի նկարել, չէր ստացվում, էլի փորձեցի՝ էլի չէր ստացվում և համառորեն այնքան փորձեցի մինչև ստացվեց: Ես մտածում էի, որ մայրս կարողանում է նկարել ես էլ պիտի կարողանամ: Դրանից հետո մայրս սկսեց ինձ հետ նկարել և ամիսներ անց մայր ու աղջիկ որոշեցինք, որ պիտի դառնամ նկարիչ: Եվ իրականություն դարձնեմ մորս երազանքը, որը այդպես էլ մնացել է երազանք:
–Ի՞նչ կրթություն ունեք։
Ընդունվել և ավարտել եմ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ձևավորման բաժինը:
-Ո՞վ է ձեր սիրելի նկարիչը։
Իմ սիրելի նկարիչներն են՝ Երվանդ Քոչարը, Հովհաննես Այվազովսկին, Էմիլ Գազազը…
-ՈՒ՞մ աշխատանքներն են ձեզ ոգեշնչում։
Ոգեշնչվում եմ բնության տարբեր երևույթներից:
-Ինչքա՞ն ժամանակ եք հատկացնում նկարելուն։
Գրեթե ամեն օր նկարում եմ:
— ՈՒնե՞ք արդյոք հոբբի։
Շատ եմ սիրում լսել երաժշտություն:
Սիրում եք միայնակ նկարել, թե՞ ինչ–որ խմբում։
Ես սիրում եմ ստեղծագործել միայնակ .բայց պահեր են լինում նախընտրում եմ նկարել խմբակային:
-Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ նկարիչներին։
Արվեստի մեջ լինել համառ, համարձակ, անկոտրուն,որոնք օգնում են արվեստագետին իր ստեղծագործական կյանքում: Քայլել միշտ առաջ:
–Ամեն նկարիչ յուրովի է իրեն մեկնաբանում, որպես նկարիչ՝ ինչպե՞ս կբնորոշեիք Ձեզ:
Կուզենամ այս հարցին պատասխանեն իմ երկրպագուները:
– Եթե մասնագիտորեն բնորոշենք՝ ի՞նչ ուղղություն, ի՞նչ ոճ եք ներկայացնում:
Սիրում եմ նկարել տարբեր ժանրերում:
-Ի՞նչ կմաղթեք մեր հայրենակիցներին Ամանորին ընդառաջ:
-Մաղթում եմ ամենակարևորը առողջություն, երջանկություն , իսկ ժողովրդին համբերություն, մինչև որոշակիորեն քաղաքային իշխանությունը կսկսի ի կատար ածել իր նախընտրական խոստումները:
նյութի հեղինակ՝Սուսաննա Իսահակյան