Նկարիչ Գևորգ Մերջանյան` ինքնուրույն դիմագիծ ու ոճ ունեցող արվեստագետ է

Նկարիչ Գևորգ Մերջանյան`ամեն մի ստեղծագործություն անհատական կնիք ունի և Նա թարգմանում է բնությունը:
Ավտովթարից մի քանի տարի անց արդեն Թորոս Ռոսլիի անվան համազգային համալսարանի ուսանող էր Գևորգ Մերջանյանը քանդակի դասեր էր առնում երջանկահիշատակ Ալեք Քոչարյանից և գունանկարի դասեր` սիրելի Լավրենտի Աղասյանից: Այս երկու մարդիկ ահռելի դեր են խաղացել իր կյանքում:Նրանք համոզեցին, որ մեկ ձեռքով էլ կարելի է արարել, ստեղծել ու պիտանի լինել, առանց տրտունջների ու հուսալքության:Դիտելով նկարները ևս մեկ անգամ համոզվեցի ,որ արվեստում սահմանափակումներն անընդունելի են ;Այստեղ միակողմանի նայելու հնարավորությունը պետք է բացառել յուրաքանչյուր նկարում կա գույն և ինչպիսի գույների հարաբերակցություն որոշակի իմաստ, տրամադրություն, զգացմունք է արտահայտում: Արվեստը մի այնպիս երեւույթ է, որ և դասական, և ժամանակակից մտահայեցման տարրերը կրում իր մեջ:Գևորգն ամեն ինչի մեջ գեղեցիկն է որոնում, և գեղեցիկն է գտնում. ; Նրա կտավները ` արտահայտում են արվեստագետի հոգին, իրերի հոգին, մարդու հոգին, ներաշխարհը: :Սպասում ենք Ձեզ հարգելի Գևորգ Մերիջանյան` հայրենի երկրում անհատական ցուցահանդեսով ներկայանալու ,որը և հաճելի զգացողության է, իսկ թարմ տպավորություններով պատրաստ ենք կիսվել հենց այդ օրը և համոզված ենք, որ պատրաստ ես պատասխանելու այն բոլոր հարցերին, որոնք կծագեն հենց այդ օրը: Ի սրտե մաղթում եմ քաջ առողջություն, ուժ և եռանդ` Ձեր առաքելությունը անմնացորդ նվիրումով կատարելու և այս մասնագիտության պատիվը բարձր պահելու գործում:

"Սուսաննա

"Սուսաննա

 

 

"Սուսաննա

"Սուսաննա

 

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *