Նիցցայում զոհված հայուհին իր մարմնով փրկել է երեխային. ականատեսը՝ ահաբեկչության մասին. «Ռադիոլուր»

Նիցցայի ահաբեկչության ժամանակ երիտասարդ հայուհին մարմնով պառկել է մանկասայլակի վրա եւ այդպես փրկել է երեխային, «Ռադիոլուրին» պատմել է դեպքերի ականատես Սյուզան Դավթյանը։ Նա նշել է, որ զոհվածը Հայաստանից էր։

Հրավառությունը շատ գեղեցիկ երեւույթ է, ողջ քաղաքն է ներկա լինում Ազգային տոնին նվիրված այս արարողությանը՝ պատմել է Սյուզանը։ «Հրավառությունից անմիջապես հետո մեծ բեռնատարը փողոցից դուրս եկավ եւ մխրճվեց բազմության մեջ։ Ոստիկանությունը կրակում էր, որ այն կանգնեցնի։ Մենք հասցրեցինք մտնել մոտակա ռեստորանը եւ փրկվել»,- «Ռադիոլուրին» այսօր Նիցցայի ողբերգության մասին մանրամասներ է հայտնել այս քաղաքում բնակվող Սյուզան Դավթյանը։

Նա պատմում է, որ բեռնատարը մոտ 2 կմ առաջ է շարժվել, բազմաթիվ մարդիկ են զոհվել, սարսափելի տեսարան էր, քաղաքում ահավոր վիճակ է։ Սյուզանը հայտնել է, որ այս պատահարի ժամանակ մարդկանց մեջ բազմաթիվ հայերեն բացականչություններ է լսել։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *