""

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն, իր ընթացիկ աշխատանքային պարտականություններին զուգահեռ նախապատրաստական աշխատանքներ կտանի հետևյալ ուղղություններով՝ սահմանադրական բարեփոխումներ, ընտրական օրենսդրության բարեփոխումներ, անցումային արդարադատություն։ Այդ մասին Միրզոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Իմ ընթացիկ աշխատանքային պարտականություններին զուգահեռ կամ ի թիվս դրանց, վարչապետի հանձնարարությամբ ունեմ մի քանի առաջնային անելիքներ՝ համակարգել և/կամ նախապատրաստական աշխատանքներ տանել և/կամ ուսումնասիրություն անել հետևյալ ուղղություններով՝ սահմանադրական բարեփոխումներ, ընտրական օրենսդրության բարեփոխումներ, անցումային արդարադատություն», — գրել է Միրզոյանը։

Azatutyun.am