Ներսես Հրաչյայի Ներսիսյան

Ներսես Հրաչյայի Ներսիսյանը ծնվել է 1960 թ. հունվարի 1-ին, #Եղեգնաձոր քաղաքում: «Քաղաքականությամբ» զբաղվել է 11 տարեկանից, երբ ինքնուրույն կազմակերպել է հայրենասիրական խումբ և գաղտնի պայմաններում թռուցիկներ տարածել, խմբի գործունեությունը ՊԱԿ-ի կողմից հայտնաբերվելով, վաղաժամ դադարեցվել է: 
1979-1984 թթ. ուսանել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկական ֆակուլտետում. աշխատում է էներգահամակարգում: 1988-ից ընդգրկվել է Արցախյան շարժման մեջ, ղեկավարելով «Հայ Դատի պաշտպանության ընկերության» Եղեգնաձորի մասնաճյուղը: Որպես «Հայ դատի» Եղեգնաձորի ռազմականացված ջոկատի հրամանատար գործուն մասնակցություն է ունեցել Վայոց ձորի մարզի սահմանամերձ գյուղերի և ԱՐՑԱԽԻ Berdadzor/Բերդաձորենթաշրջանի ինքնապաշտպանական մարտերին: 1989-ի աշնանը ռուսական զորքերի կողմից ձերբակալվել է և ընկերների հետ հայտնվել #Շուշիի բանտում:
2003-ին, հավատարիմ 1960-ականներին Հովիկ Վասիլյան Hovik Vasilyanի գլխավորությամբ ընդհատակում գործող « ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ », իսկ 1987-ից արդեն բացահայտ հանդես եկող « Հայ Դատ » կազմակերպությունների սկզբունքներին, հիմնադրել է « Հանուն Հայրենիքի » հայրենասիրական հասարակական կազմակերպությունը և խմբագրել համանուն ազգային գաղափարախոսական ամսաթերթը` երջանկահիշատակ Շիրակ Գյունաշյանի «Հիրուր խետ», խոսքն ընտրելով նշանաբան: Հիշյալ թերթում հանդես է եկել հայրենասիրական բնույթի մի քանի հարցազրույցներով և տարբեր հրապարախոսական հոդվածներով. «Ցեղասպանության դեմ հատուցում », «Ցեղասպանությունն ընդամենը հետևանք է», «Ցեղասպանության անդրկուլիսյան հեղինակները», «Սփուռքահայաստան», «Հայ ազգային սոցիալիզմ» և այլն), որոնք առաջիկայում կտպագրվեն առանձին գրքով: Խոհաիմաստասիրական և հայրենասիրական բովանդակությամբ ասույթների անդրանիկ ժողովածուն` «Արարումով լի ներկան հավերժություն է» վերնագրով, հրատարակվել է 2000-ին « Մատյան Արևագալի » ժողովածուն 2009-ին:

""

 

""

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *