Նելլի Դուրյան. «Ոստիկան` դա իմ կոչումն է, իմ աշխատանքն է, իմ կյանքը …»

Armday Կայք 2016թ. տարվա լավագույն ոստիկանի կոչմանն արժանացել  է Նելլի Դուրյանը:

եր գործին եւ հայրենիքին: Դա առաջնահերթ եւ պարտադիր պայման է ոստիկանի մասնագիտության համար:
Նելլի Կառլոսի Դուրյան , ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ, երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի անդամ:
Գործունեություն
Նելլի Դուրյանը ծնվել է 1959 թվականին Երևանում: Ավարտել է անգլիական թեքումով թիվ 114 դպրոցը և որպես շարքային ոստիկան անմիջապես անցել ծառայության ոստիկանության համակարգում: Մայրը աշխատել է կադրերի վարչությունում, իսկ հայրը՝ Ազգային անվտանգությունում: Նելլի Դուրյանը աշխատանքի հետ զուգահեռ սովորել է Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոցում և ստացել լեյտենանտի կոչում: Քննչական դպրոցն ավարտելուց հետո աշխատել է տարբեր պաշտոններում: 1996 թվականին նշանակվել է քրեական հետախուզություն անչափահասների գործերով բաժանմունքի պետ: 2006 թվականից Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անդամ է, IVLP ծրագրի շրջանավարտ:
Ընտանիք
Որդին՝ Մարատ Պետրոսյանը մասնագիտությամբ իրավաբան է, աշխատում է որպես քննիչ:
Դուստրը՝ Մարիա Պետրոսյանը մասնագիտությամբ իրավաբան է:
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, ՀՀ նախագահի կողմից[3]:
ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալ:
Աշխատություններ
«Ձեռնարկ ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով աշխատակիցների համար»,
Երեխաների պաշտպանություն» ուսումնական ձեռնարկ մասնագետների համար,
«Վերականգնողական արդարադատությունն ու համայնքային վերականգնողական կենտրոնները Հայաստանում»՝ անչափահաս իրավախախտների հետ աշխատող կազմակերպությունների և անհատների համար;
2016 թվականին «Լավագույն ոստիկանի» կոչմանն է արժանացԵլ Նելլի Դուրյանը:Օգտվելով առիթից սիրով Armday կայքի ողջ աշխատակազմը շնորհավորում է ՁԵՐ Նոր տարին և Սուրբ Ծնունդն: Ցանկանում են, որ 2017 թվականը լինի գեղեցիկը տեսնելու և գնահատելու,խաղաղության, առողջության, հաջողության, երկարատև մաքառումների արդյունքների ճաշակման,չիրագործված հույսերի իրականացման, համերաշխության և սիրո տարի…Բոլորիս մաղթում եմ արարման,ինքնաճանաչման, կերտման, նորանոր օգտակար բացահայտումների,զարգացման նոր ուղիների գտնման, անձնական ու համամարդկային ջերմ ապրումների տարի..
ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆ_«.Բարության, համեստության մարմնացում՝ ունակ ուրիշների մեջ ևս տեսնելու, զգալու և արժևորելու լավն ու բարին, վեհն ու գեղեցիկը»:

 

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *