Նա առաջինն էր, որ 88-ի աղետից հետո եկավ Գյումրի. գյումրեցիները սգում եմ Շառլ Ազնավուրի մահը""

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահը ցնցել է Գյումրու բնակչությանը՝ մեծ ու փոքրսգում են մեծ հայի մահը:

Գյումրու ու Շառլի կապը շատ հին է. 1988թ-ի Սպիտակի երկրաշարժիչ հետո, երբ քաղաքնավիրված էր, մարդիկ՝ ջախջախված, առանց ներկայի ու ապագայի, առաջիններից էր ՇառլԱզնավուրը, ով եկավ Հայաստան՝ Գյումրի/այն ժամանակ Լենինական/, բերելով ոչ միայն հագուստ,սնունդ և այլ պարագաներ, այլև բերեց իր սերը, հոգացավությունն ու ուշադրությունը աղետի գոտուբնակչությանը:

Շառլ Ազնավուրը մոտենում էր ամեն մի տարեցի, երեխայի, մենակ ու առանց ընտանիք մնացած,որբացած տղամարդու կամ կնոջ, գրկում, հայրաբար շոյում էր գլուխն ու հուսադրում, որ նոր օր էբացվելու, պետք չէ կորցնել հույսը, ասում էր՝ նրանցից  ոչ մեկը մենակ չէ:

""

 

 

 

 

 

 

 

 

 

Գյումրեցիներն այսօր միայն մեծ հուզմունքով և խորին ակնածանքով են խոսում մեծ շանսոնյեիմասին:

Գյումրու դրամատիկական թատրոնի ամենատարեց դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, 78ամյա Խաչիկ Բադալյանը ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ կիսվելով իր զգացողությունները, պատմեց, այն պահից երբ  լսել է այդ՝ բոթը արցունքները թաքցնել չի կարողանում. «Հանգավ համաշխարհային երկնային մի աստղորը ինձ համարմեր ժողովրդի համար կյանքում չի հանգինա կմնա մեր սրտերումմերհոգիներումՇատ եմ սիրել ՇառլինՆա մեր քաղաքի համար ինչոր արել էես չգիտեմ թե ո՞վկարող էր դա անել:

   Նա Հայաստանի հերոսի կոչում ուներդա քիչ էրնա արժանի էր ամեն ինչիՆա մեր սրտիցգնացհոգուց գնացԵվ գիտեքոր Շառլ Ազնավուրի հորաքույրը՝ Արուս Ազնավուրյանըմեր դրամատիկականի փայլող աստղ՝ Արտավազդ Փաշայանի կինն էրՀիշում եմԱրուսը գնացել էրՖրանսիաերբ եկավհարցրեցինք՝ տեսա՞ր Շառլինասեց. «Շառլիս մեկ անգամ տեսաեկավասեց՝ հորաքուր եկել եսուրախ եմ շատ ու էլ չկարողացա տեսնել»:

  Սա նշանակում էոր նա շատ էր աշխատումՆրա ամեն մի երգը  Հայաստանի համար ոնց որգրած լիներ՝մեր վշտերիցավիմեր եղեռնի մասին ոնց որ լիներերգում էր ուրիշ երգբայց եսգտնում էիոր նա երգում էր մեր մասին»:

Հատկանշական է, որ Գյումրիում Շառլ Ազնավուրին հարգում և սիրում են ոչ միայն մեծերը, այլ նաևհետերկրաշարժյան սերունդը, որը չէր տեսել աղետը, բայց ապրում էր աղետի հետևանքների մեջ:Գյումրեցի երիտասարդ մտավորական, դասախոս, ֆինանսիստ Գայանե Ավետիսյանն իրամենանվիրական հիշողությամբ է կիսվում ՀԱՅ ՁԱՅՆի հետ.

   «Ազնավուր ասելիս առաջին հիշողությունն ինձ տանում է հեռավոր 2001թ-ը,երբ Շառլ Ազնավուրի արձանը բացվեց Գյումրիում, ես տասը տարեկան էի: Մենք ընտանիքով ներկա էինք և բոլոր գյումրեցիներն այնտեղ էին` տեսնելու մեծանուն հային, քանի որ մեզ համար ինքը այն տեսակն էր, որին պետք է ձգտել: Անկախ նրանից նա ինչ արել է բեմին, մարդու տեսակը պետք է այդպիսին լինի, որ ձգտեն: Իսկ այդ օրը, այդ միջոցառմանը ես ձգտում էի անպայման իրեն տեսնել, բայց քանի որ հոծ բազմություն էր դա ինձ մոտ չէր ստացվում և մի բարի մարդ, մոտեցավ ինձ, մայրիկիցս թույլտվություն խնդրելով, ինձ գրկեց և ես կարողացա տեսնել Ազնավուրին, այն պահն էր, երբ Ազնավուրն ասում էր առաջին անգամն էր, որ մարդը ողջ է, բայց իր պատվին արձան է դրված:  Ազնավուրն այս քաղաքի համար արել է  նույնիսկ անհնարինը, ինքը էն մարդն էր, որ առաջինն էր մեր պատկերացումներին գալիս, երբ մենք խոսում էինք մոխիրներից վերածնվող Գյումրիի մասին: Գյումրեցիները հենց դա է, որ գնահատել են և չեն մոռանա: Անկախ տարիքից` թեկուզ 94, 104թեկուզ ավելի երիտասարդ մեզ համար ինքը մեծ կորուստ պիտի լիներու նույնանման ցավ պիտի զգայինք»:

Լրագրող, ‹‹Շրջապատ››շաբաթաթերթի խմբագիր Սյուզի Մեխակյանը  Ազնավուրի մասին խոսելիսառաջինը  1988թ-ի հետերկրաշարժյան օրերը մտաբերեց. ‹‹Մինչ երկրաշարժը լսում էինք շանսոնյեի երգերը և նրա գիրքն էր հայտնի մեզ `‹‹Ազնավուրը Ազնավուրի մասն››, որով շատ տպավորված էի: Երկրաշարժից հետո, երբ մեզ թվում էր կյանքը ավարտվել էր, մեզ էլ ոչ ոք չի հիշի, նման հոգեբանական ծանր ապրումների մեջ էինք, հացի հերթերից մեկի ժամանակ իմացանք, որ Շառլը Գյումրիում է` Եռանկյունի թաղամասն էր: Ժողովուրդը կեղտոտ, սոված, տղամարդիկ թրաշով, իրեն համարյա գրկած էին բերում, փաթաթված, ես էլ սողոսկելով հասա իրեն, նայեցի ու ասեցի` ես Ձեզ շատ եմ սիրում: Մի պահ չլսեց, բայց հետո դարձավ ու թախծոտ-թախծոտ աչքերով ձեռքը դրեց գլխիս: Եվ այդ պահից հասկացա, որ պետք է ապրել: Շառլի օգնությունը որքան օգուտ է տվել, ինչ հրաշագործություն էր: Ես հայր չունեմ, գիտեմ ինքը իմ հայրն է, պապս մահացած էր, գիտեմ իմ պապն է: Միայն այն, որ ամբողջ աշխարհը Հայաստանը ճանաչում էր Շառլ Ազնավուրով, դա արդեն բավարար էր: Ինքը ոնց որ մեր հայ ազգի հայրը լիներ››:""

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2001թ-ին գյումրեցու երախտագիտությունը Շառլ Ազնավուրին արտահայտվեց նրանով, որ քաղաքի հրապարակներից  մեկը անվանակոչվեց մեծանուն հայի անունով և բացվեց նրա արձանը, որի ժամանակ համեստությամբ փայլով աշխարհահռչակ հայն ասել է. ‹‹Ես` այսքան փոքր, նա` այսքան մեծ››:  Հատկանշական է, որ այս տարի ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակներում նախատեսվում էր շանսոնյեի այցը Գյումրի:

Երեկ էլ, այսօր էլ Ազնավուրի հրապարակը լեփ-լեցուն էր, հազարավոր գյումրեցիներ, զբոսաշրջիկներ այստեղ են գալիս մոմավառության, և ծաղիկ խոնարհելու: ‹‹Այսօր գյումրեցին երախտապարտ է Շառլ Ազնավուրի արածների համար: Նա առաջինը այցելեց աղետի գոտի և աշխարհի ուշադրությունը սևեռեց Գյումրիի վրա: Շատ բան է արել մեզ համար:

   Այս, այսպես էլ պետք է լինի, հոսքը չպետք է կանգնի, գիշեր-ցերեկ պետք  է գյումրեցին գա և իր շնորհակալական խոսքն ասի››,-նկատեց մոմավառության եկած Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Գյումրու քաղաքապետարանում այս օրերին բացվել է սգո մատյան, որտեղ հազարավոր գյումրեցիներ իրենց  գրառումներն են թողնում:

ԼԵՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅ ՁԱՅՆ-ի Գյումրու թղթակից