Նարեկացու խոսքը երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) հանգրվանեց Արագած գագաթին

Գրիգոր Նարեկացի հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Նարեկացին մարգարե է։ Սեպտեմբերի 17-ին
«Սուրբ Գրիգոր Նարեկացի» հասարական մշակութային կազմակերպության հիմնադիր Սամվել-Գոռ Հովհաննիսյանի մտահղացմամբ Նարեկացու խոսքը ՝ Նարեկը երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) հանգրվանեց Արագած սարի հարավային գագաթ , 3300 մետր բարձրության վրա ,Քարի լճի հատվածում ,125 մետր եռագույն դրոշի և մեր հայկական դուդուկի հնչյունների ներքո ,րպեսզի ցանկացած հայ կամ այլ ազգի ներկայացուցիչ կարողանա Նարեկացու խոսքը կարդա և հնչեցնի բարձունքից։Մենք՝ հայերս մեզ կարող ենք բախտավոր համարել, որովհետև ունենք Մեծն ՝ Գրիգոր Նարեկացի։Նա բոլոր մեծերի մեջ մեծագույնն է :’Միջոցառմանը ներկա էին շատ հյուրեր՝ Երևանից 125 մետր եռագույն դրոշի ,100+1 ծրագրի հեղինակ,ազատամարտիկ ,ֆոտոլրագրող Մուշեղ Գասպարյանը, ռուսաստանից «Սուրբ Գրիգոր Նարեկացի» կազմակերպության Մոսկվայի ներկայացուցիչ Օլյա Սոլնցեվոյը ,Գերմանիայից, Լեհաստանից ,Դյուցազնագրքի եռակի ռեկորդակիր ,Գիտությունների թեկնածու, մաթեմատիկոս, տնտեսագետ Փայլակ Հովհաննիսյանն և այլոք:Դժվար է գտնել որևէ մեկին, որ հավասարվի Նարեկացու մարդկային սրտում թևավորված անդնդային թշվառությունները քննելու առումով։ Սակայն նա վերածում է դրանց աստվածային սիրո անդադրուն, արտասվալի եւ վստահ պաղատանքի՝ հաստատելով որ Աստված «պարգևների բաշխողն է, բնությամբ բարի :Նարեկացին ոչ միայն վարդապետ է ուսուցման, այլ հատկապես կյանքի, որովհետև սովորեցնում է, թե ինչքան կարևոր է ճանաչել ինքներս մեզ:
Թող որ զորությամբ գթառատ սիրուդ՝ ծառայիս հանդեպ.
Որ դավանում է անունդ անձկալի,
Ձմռան բքաշունչ հողմերը փոխվեն մեղմանուշ հովի,
Խոլ մրրիկները՝ ախորժ զեփյուռի,
Ահն ու տագնապնորն այս չարակասկած՝ մեծ վստահության,
Աղետը պատժի՝ անանց բերկրության,
Վիշտն ու թախիծը՝ հոգևոր անհատ խրախճանության,
Ալեկոծությունն այս փոթորկահույզ՝ խոր խաղաղության,
Ու թևարկումներն հասցեն անվրեպ՝
Ապահով, անդորր նավահանգստի..(.հեղ Գրիգոր Նարեկացի): 
Սա ևս ապացույցն էր այն ամենի ,որ մենք հայերս միասնական անպարտելի ենք:

Լուսանկարները Մուշեղ Գասպարյանի

""

""

""

""

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *