"Նավթալինոտ" haqqin.az-ը և "թարմ" նորությունները

Ալիևյան քարոզչամեքենայի լոկոմոտիվներից մեկը՝haqqin.az-ը տեղեկատվական պակասը և ընթերցողների թիվը լրացնելու նպատակով "թարմ" լուրեր է մատուցում իր ընթերցողներին,որոնք,շատ դեպքում,երբ ստուգում ես,պարզվում է,որ բավական "նավթալինոտ" են և տեղի են ունեցել մի քանի տարի առաջ…

Այսպես,մի քանի ժամ առաջ այդ ԶԼՄ-ն մի նյութ էր հրապարակել ամպագորգոռ վերնագրով՝""Ռեալը" փոխում է իր էմբլեմը հանուն մահմեդականների" (http://haqqin.az/news/90972)...Նյութն ընթերցելիս պարզվում է,որ "Ռեալ Մադրիդ" ֆուտբոլային ակումբը Պարսից ծոցի արաբական երկրներում հաջողված բիզնես գործունեություն ծավալելու նպատակով այդ երկրներում վաճառվող "Ռեալ Մադրիդ" ապրանքանիշի՝էմբլեմի վրայից հեռացրել է խաչը…
ԶԼՄ-ների համար սա "ռումբ" նյութ է և բավական հետաքրքիր ընթերցողների համար…Սակայն,երբ այն թարմն է…Իսկ ազերիական այս կայքի "տաք-տաք" մատուցված այս թարմ լուրը բավական հին է…Օտարերկրյա ԶԼՄ-ները այդ մասին հաղորդել են դեռ 5 տարի առաջ՝2012 թ-ի ապրիլին  (օրինակ՝ http ://sport.rbc.ru/news/575532209a7947102987b7e4)…
Սակայն ալիևյան այս բարձրախոսը բացարձակ չի ամաչում,երբ գողանում է որևէ " հնացված նորություն" և այն մատուցում է որպես "վերջին լուր"…Չեմ զարմանում,քանի որ թափթփուկներին պատսպարած այս լրատվամիջոցից այլ բան ակնկալել պետք չէր…
Հ.Գ.Սա առաջին դեպքը չէ,երբ սույն կայքը բավական հին լուրերը մատուցում է որպես թարմ..Իմ կարծիքով ալիևյան այս ԶԼՄ-ն այսպիսի էժանագին քայլերի դիմելով փորձում է պահպանել և ավելացնել ընթերցողների թիվը…Սակայն ազերի աթեիստ ընթերցողն ավելի շատ կկարդա Մեհրիբան և Լեյլա Ալիևաների մասին լուրերը,քան "Ռեալ Մադրիդ" ապրանքանիշի՝էմբլեմի վրայից հեռացված խաչի մասին տեղեկությունը…Օրինակ,եթե տարին մի երկու անգամ գրեն,որ Լեյլան ամուսնալուծվել է,կամ տարին մի քանի անգամ շնորհավորեն Մեհրիբան խանումին ծծնդյան օրվա կապակցության ակ և կարա կոյունլուների հետնորդները մեծ հաճույքով կկարդան և հազարավոր մեկնաբանություններ կգրեն…

Գագիկ Համբարյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *