Նախևառաջ պետք է միջամտեիք ձեր կառույցի գործունեությանը,

Ս. Օհանյան, "Պատասխանատվություն կրելով ինձ վստահված ոլորտի, բանակի խնդիրների, մեր զինծառայողների համար՝ ես ի պաշտոնե իրավասու չէի և չէի կարող միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը։"

Նախևառաջ պետք է միջամտեիք ձեր կառույցի գործունեությանը, 
—որպեսզի սահմանին կանսերվայի բանկաներ չլինեին, այլ այն տեխնիկապես ու այլ առումներով կատարյալ վիճակում լիներ,
—որպեսզի Ադրբեջանում մեկ վայրկյան անգամ չմտածեին, թե կարող են հաղթել հայկական բանակին, 
 —որպեսզի պետությունն անակնկալի չգար՝ ապրիլի 2-ի լուսաբացին հայտնաբերելով, որ թշնամին հարձակվել է իր վրա, 
—որպեսզի 2014-2015թթ. չհայտարարեիք, թե մտահոգված չեք Ռուսաստանի կողմից Ադբեջանի սպառազինումից, քանի որ այն վերահսկում եք, 
և այսպես շարունակ….

Իսկ թե ինչու եք համաձայնել գրեթե 10 տարի աշխատել մի կառավարությունում, որտեղ ձեզ թույլատրված չի եղել միջամտել բանակի ու Հայաստանի պաշտպանունակության վրա ազդող այլ կառույցների գործունեությանը, ապա կամ 10 տարի և ավելի ժամանակ չեք գիտացել իշխանության սահմանած և ձեր քննադատած խաղի կանոնի վտանգավորությունը, կամ այդպես հարմար էր…

Սակայն թույլ տվեք ասել. օրինակ, ցանկացած նախարարություն իրավունք ունի առաջարկություններ և առարկություններ ներկայացնել Կառավարության ցանկացած որոշման նախագծի վերաբերյալ, հատկապես եթե այն կարող է ազդել տվյալ կառույցի գործունեության վրա, ինչը արդեն այլ կառույցների գործունեությանը միջամտելու ձևեերից է: Եթե դուք չեք օգտվել օրենքով ձեզ վերապահված իրավունքից, ապա, դրանում այլ մեղավոր չկա….

Ստյոպա Սաֆարյան

Հիշեցնենք, որ Պաշտպանության Նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես էր եկել  իշխանություններին քննադատող ելույթով ,  որը կարող եք դիտել Սեղմելով ԱՅՍՏԵՂ

 
 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *