Հարգելի՛ Լուսինե Նազարեթյան,ասացե՛ք,խնդրեմ,որքա՞ն ժամանակ է,ինչ ստեղծագործում ենք:

Ստեղծագործել սկսել եմ  2016 թ. փետրվարի 25-ից

 

Ի՞նչը (ով) ստիպեց (պատճառ հանդիսացավ),որպեսզի ստեղծագործեք:

 

Նախ` սերը դեպի գրականություն, հետո մտքերը, որոնք ծնվում էին իմ ներսում, խեղդում, պահանջում էին արտահայտվել։ Ամենալավ միջոցը ստեղծագործելու փորձն էր, որը կարծես թե վատ չի ստացվում։ Մեկ նախադասությամբ` իմ ներքին աշխարհում կուտակված ապրումների հորձանքն էր

 

 

Ձեր բանաստեղծություններում առկա է ակնհայտ թախիծ,սպասում,քողարկված սերԱրդյո՞ք դրանց մեջ առկա են նաև Ձե՛ր կյանքից որոշակի դրվագներ,թե՞

 

 

Բոլորիս կյանքում էլ կան երջանիկ և տխուր պահեր, հանդիպում և հրաժեշտ, կորուստ ։ Բոլորիս կյանքը հագեցած է զգացմունքներով։ Եվ քանի որ չկա մեկը մյուսից տարանջատվող ճակատագրեր, բնականաբար, ինձ կարող են շատ հուզել հարազատ մարդկանց, նույնիսկ անծանոթների պատմությունները , ապրումները, որոնք փորձում եմ վերապրել յուրովի իմ գործերում՝ արձակ և չափածո։

 

Եթե մեկ նախադասությամբ բնութագրեք Ձեր այսօրը,ինչպե՞ս  կշարադրեք:

 

-Ես ծիծաղո՜ւմ եմ, որ չխենթանամ`

Դա՜ռը արցունքս հազիվ զսպելով,

Հաճախ լռո՛ւմ եմ , որ չկարծրանամ

Համր բառերս արժևորելով…. Լ. Նազարեթյան

 

Ո՞րն է Ձեր բանաստեղծություններից այն միակը,որին  առանձնահատուկ  եք վերաբերվում,և արդյո՞ք դրա հետ կապված ինչոր պատմություն կամ դիպված գոյություն ունի:

 

Սիրված բանաստեղծություններ շատ ունեմ։ Բոլորն էլ ինձ շատ հոգեհարազատ են և շատ դժվար է ընտրություն կատարելը

 Ա~խ, տարիներս հոսում են անդարձ,

Մեռնում են հերթով օրերը կյանքիս,

Սակայն օրերն իմ չունեն շիրմաքար,

Չկտակեցին նրանք ինձ ոչինչ

Ա~խ, տարիներս հոսում են անդարձ,

Իմ անցյալում լոկ հյուսելով հուշեր,

 Ես չեմ հասցնում թերթել իմ ներկան,

Լուռ մաշում է ինձ անցյալս արդեն

Այս բանաստեղծությունը վերջերս եմ գրել ….

Ա~խ, տարիներս հոսում են անդարձ,

Բայց ես չեմ ապրել այդ տարիներով,

Նրանք հեգնանքով ժպտացել են ինձ,

Դատարկ էջերով հոգիս լցնելով

Ա~խ, տարիներս հոսում են, հոսում,

Նրանց հետևից ես վազում եմ խենթ

Եվ այդ վազքի մեջ ես էլ եմ վազում,

 Ու անցյալ դառնում տարիներիս մեջ….

Ա~խ, տարիներս, հոսում են, հոսու~մ…. Լուսինե Նազարեթյան      18.04.2017 թ.

 

Կա՞ մի բան,որը չի գոհացնում Լուսինե Նազարեթյանին:

 

Ստեղծագործություններս , ինչպես նկատել եք, տեղադրում եմ իմ էջում և տարբեր գրական խմբերում։ Նրանցից մի քանիսը տպագրվել են տարբեր գրական հանդեսներում և ժողովածուներում։ Այն ,ինչն ինձ շատ ցավալի է՝  ոչ առողջ մրցակցության մթնոլորտն է գրչակիցների միջև, չարախոսություններ, նույնիսկ ծաղրանք՝ ստեղծագործողի թիկունքում։ Կուզեի ավելի բարիացակամ մոտեցում միմյանց, միմյանց ստեղծագործություններին, առողջ քննադատություն անկեղծ օգնելու խորհրդով, թևեր տալու ձգտում , ոչ թե կոտրելու, տրորելու ավելի շուտ անձը, քան թույլ ստացված ստեղծագործությունը։ Ես ատում եմ նախանձն ու չարությունը, քանի որ դրանց պատճառով մարդկանց հոգին և արժեքները բախվում են էժան իրականության հետ։ Երբեմն ես ցավեր եմ ստանում, որոնք նախանձի և չարության հետևանք են։ Սիրտս կարկատելով անցնում եմ առաջ, որովհետև ոչինչ չես կարող անել հոգով ստրկամիտների դիմաց ։ Նման դեպքերում ես ընտրում եմ լռությունը և միայն ժպտում ու առաջ եմ նայում….

 

 

Որպես նորագույն ժամանակաշրջանի բանաստեղծուհի,ինչպե՞ս եք գնահատում այսօրվա գործող տասնյակ գրական ակումբների աշխատանքները և անդամակցու՞մ եք,արդյոք, որևէ գրական ակումբի:

 

              

Նախ շնորհակալություն ինձ բանաստեղծուհու բարձր կոչման արժանացնելու համար։ Ինքս ինձ բանաստեղծուհի չեմ համարում, դեռ շատ բան ունեմ սովորելու , երկար ճանապարհ ունեմ անցնելու։ Վերևում արդեն նշեցի, որ մասնակցում եմ գրական խմբերի, ինչպիսիք են «Գրական ուղի«, «Կանթեղ«, «ԵԳԳԱ» և այլնՈրոշ խմբերում ստեղծագործությունները նախ աչքի են անցկացվում ադմինիստրատորների կողմից, ովքեր կրթված, գրելու փորձ ունեցող անձնավորություններ եմ։ Նորից չանդրադառնամ նախանձի և ոչ բարյացակամության մթնոլորտին, այլ հույս արտահայտեմ, որ խմբերում տեղադրվող գրերը ընտրվում են անշահախնդրորեն…. Որպես նորագույն ժամանակաշրջանի ստեղծագործող դրական եմ գնահատում ներկայիս գրական ակումբների դերը։ Դրանք ունեն առաջ շարջվելու , գրական ժանրերի և աշխարհների շփմանը նպաստող խթանից ուժեր

 

 

Ստեղծագործական աշխարհում ունե՞ք մրցակիցներ,կամ կա՞ն այնպիսիք,ովքեր փորձում են խոչընդոտել Ձեր գործունեությանը:

 

 

Ոչ, մրցակիցներ չունեմ և չեմ մրցակցում ոչ մեկի հետ։ Ստեղծագործելը ինձ համար ազատ դաշտ է և իմ գրերում ես արտահայտում եմ իմ մտքերն ու հույզերը։ Ընթերցողների ճաշակները բնականաբար տարբեր են և յուրաքանչյուր ստեղծագործող իր ընթերցողների շրջանակն ունի ։ Կարծում եմ՝ դա մրցակցություն համարվել չի կարողԻնձ խոչնդոտել ցանկացողների անուններ չեմ նշի, բայց կցանկանայի խորին շնորհակալությունս հայտնել մեր բոլորի կողմից սիրված, հայտնի բանաստեղծ Ստեփան ՈւմառՀարությունյանին, ով, ի տարբերություն թիկունքից չարախոսողների ,իր ռեալ օգնությունն է ցուցաբերել ինձ` տեղին ասված խոսքով, խորհրդով, քննադատությամբ, որն օգնում է զարգանալու և ավելի լավ արտահայտվելու։ Խորին շնորհակալությունս Ձե՛զ, պարո՛ն ՈւմառՀարությունյան

 

Ինչպիսի՞նն է Լուսինե Նազարեթյանը տանը,աշխատավայրում,ընկերների հետ և գրական աշխարհում:Արդյո՞ք ընտանեկան հոգսերը չեն խանգարում Ձեզ՝ կենտրոնանալու ստեղծագործելու վրա:

 

 

Լուսինե Նազարեթյանը կին է, մայր, տանտիրուհի, տնտեսագետՍիրում եմ կյանքը, աշխատում եմ ուրախանալ կյանքով, որքան հնարավոր է շատ։ Թեև գիտենք, կյանքը գնալով դառնում է ավելի բարդ. պատերազմի շարունակական սպառնալիքը, ծանր տնտեսական վիճակը, այս ամենը իհարկե ծանր են ազդում ինձ վրաՍտեղծագործում եմ հիմնականում աշխատավայրում , երբ ազատ ժամանակ եմ ունենում։ Այո՛ , հաճախ ընտանեկան հոգսերը և աշխատանքը խանգարում են ստեղծագործելուս։

 

 

Երբեմն շատ ստեղծագործողներից լսում ենք,որ մուսան խռովել է,չեն կարողանում ստեղծագործել:Դու°ք էլ եք մուսայով ստեղծագործում,եղե°լ է այնպիսի դեպք,որ մուսան օրերով խռովի Ձեզնից:

 

 

——Իսկ ո°վ կարող է ստեղծագործել առանց մուսայի։ Մուսան , ասում են,  քմահաճ կնոջ պես է։ Չգիտենք ո՞ր պահին կժպտա , ո՞ր պահին ճակատը կկնճռոտի և հայացք շուռ կտա։ Իմ մուսան հաշտ է ապրում ինձ հետ, ճիշտ է՝ երբեմն խեղդում է, բայց նեղացկոտ չէ…

 

 

Ի՞նչ կմաղթեք Ձեր ընկերներին և Ձեր պոեզիան սիրողներին:

 

 

Սիրելինե՛րս, բոլորիս մաղթում եմ խաղաղություն, սեր, համերաշխություն, մտքերի, հույզերի առատություն, ստեղծագործելու եռանդՍիրեցե՛ք  միմյանց, քանզի սիրուց միայն բարություն է ծնվում, իսկ բարությունը կփրկի աշխարհը…. Շնորհակակություն բոլորիդ ուշադրության համար….

 

Շնորհակալություն անկեղծ զրույցի և սպառիչ պատասխանների համար:

Հ.Գ Հատուկ շնորհակալություն Սուսաննա Իսահակյանին,հարցազրույցը  Armday.org  կայքում տեղադրելու համար:

 Հարցազրույցը վարեց Կարեն Շիրինյանը